Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
iOS-ի և macOS-ի էկրանի բոլոր լուսանկարները մեկ վայրում

iOS-ի և macOS-ի էկրանի բոլոր լուսանկարները մեկ վայրում


Apple ընկերության կողմից թողարկված սմարթֆոններն ու համակարգիչներն ունեն գեղեցիկ ու տարբերվող էկրանի նկարներ, որոնք բնականաբար հնարավոր է տեղադրել այլ սարքերի վրա: Reddit-ի օգտատերերից մեկը որոշել է հավաքել մինչ այժմ թողարկված բոլոր iOS և macOS համակարգերի էկրանի նկարները մեկ վայրում: 

Լուսանկարները տեղադրված են Google Photos-ի վրա, ինչը հնարավորութոյւն է տալիս հատ-հատ տեսնել ու ներբեռնել դրանք, կամ միանգամից ներբեռնել:

Հուլիսի 27-ի գիշերը տեղի է ունենալու 21-րդ դարի ամենաերկար տևողությամբ լուսնի խավարումը

Հուլիսի 27-ի գիշերը տեղի է ունենալու 21-րդ դարի ամենաերկար տևողությամբ լուսնի խավարումը



Հուլիսի 27-ի գիշերը տեղի է ունենալու 21-րդ դարի ամենաերկար տևողությունն ունեցող Լուսնի լրիվ խավարումը: Խավարումը սկսելու է Հայաստանի ժամանակով 21:14-ին և վերջանալու է 03:28-ին: Ամբողջական խավարումը սկսվելու է 23:30-ին և տևելու է 103 րոպե:



Այս բացառիկ երևույթին կարող եք հետևել նաև օնլայն տեսախցիկի միջոցով, որը տեղադրված է Հռոմի Ֆորումում:

Հերթական գովազդներում Samsung-ը շարունակում է ծաղրել Apple-ին և iPhone X-ին

Հերթական գովազդներում Samsung-ը շարունակում է ծաղրել Apple-ին և iPhone X-ին


Samsung-ը YouTube-ի ալիքում տեղադրել է Ingenius գովազդների շարք, որտեղ ցուցադրվում են iPhone-ի թերությունները և որոշ դեպքերում դրանք ծաղրի առարկա դարձնում:



Այս շարքի բոլոր գովազդներում Apple-ի աշխատակցին են մոտենում հաճախորդները և տարբեր հարցեր են տալիս iPhone-ի մասին և դրանք համեմատում Galaxy S9-ի հետ (օր. էկրանը երկու մասի բաժանելը, microSD քարտի հնարավորությունը և այլն):


Ingenius շարքի բոլոր գովազդները կարող եք տեսնել այստեղ
Tommy Hilfiger-ի նոր «խելացի» հագուստները կրելու համար կստանաք բոնուսներ և զեղչեր

Tommy Hilfiger-ի նոր «խելացի» հագուստները կրելու համար կստանաք բոնուսներ և զեղչեր


Tommy Hilfiger-ը թողարկել է նոր Xplore «խելացի» շորերի հավաքածու, որոնք կրելու դեպքում օգտատերերը կստանան բոնուսներ, զեղչեր ու նվերներ: Բանն այն է, որ այս շորերը Bluetooth-ով միանում են հատուկ iOS ծրագրի և այդ ծրագիրը հետևում է դրանց կրողի ակտիվությանը: 


Բոնուսներ հավաքելու համար պետք է կատարել հավելվածում նշված առաջադրանքները (օր.՝ հաճախ կրել այս շորերը, դրանցով գնալ քարտեզի վրա նշված հատուկ վայրերը և այլն): Xplore հագուստների շարքի մեջ տղամարդու և կանացի վերնաշապիկներ, տաբատներ, վերարկուներ, գլխարկներ և հագուստի այլ տեսակներ:
Խաղային ժանրեր #02 / մաս1 (տեսանյութ)

Խաղային ժանրեր #02 / մաս1 (տեսանյութ)

Google-ի նոր գործիքը: Շարժվեք և 80.000 լուսանկարներ կշարժվեն ձեզ հետ

Google-ի նոր գործիքը: Շարժվեք և 80.000 լուսանկարներ կշարժվեն ձեզ հետ



Մեքենայական ուսուցումը շարունակվում է զարգանալ և ներդրվել ավելի շատ նախագծերում: Google-ը ստեղծել է մի զվարճալի գործիք, որը մեքենայական ուսուցման շնորհիվ արագ գտնում և ցուցադրում է ձեր շարժումներին համապատասխան լուսանկարներ: Գործիքի բազայում առկա են ավելի քան 80.000 լուսանկարներ: Հնարավորություն կա նաև ձայնագրել շարժումներն ու ցուցադրվող լուսանկարները և ստեղծել gif անիմացիաներ:



Այս գործիքի հիմքում ընկած է դիտարկչում օգտատիրոջ մարմնի մասերն ու շարժումները ճանաչող PoseNet գրադարանը, որ բաց տեսքով տեղադրված է համացանցում: 
Asphalt 9 Legends խաղն անվճար հասանելի է iOS, Android և Windows(10) պլատֆորմերի վրա

Asphalt 9 Legends խաղն անվճար հասանելի է iOS, Android և Windows(10) պլատֆորմերի վրա


iOS, Android և Windows(10) պլատֆորմերի վրա վերջապես հասանելի դարձավ Asphalt խաղի հերթական տարբերակը՝ Asphalt 9 Legends-ը: Այս խաղում հասանելի են ավելի քան 50 ավտոմեքենաներ և հարյուրավոր առաջադրանքներ: Առկա նաև օնլայն խաղալու հնարավորություն: 


Այս խաղում ներդրված է նաև ղեկավարելու նոր մեխանիզմ, որի շնորհիվ ավտոմեքենան ինքնուրույն է գնում, իսկ օգտատերը պետք է կատարի հնարքներ, օգտագործի նիտրո-արագացուցիչներ և ընտրի առաջարկվող ճանապարահներից մեկը: Խաղի կարգավորումներում հնարավորություն կա անջատել այս ռեժիմը և վերադառնալ դասականին:

Ներբեռնել Android | iOS | Windows 10
QIWI-ի աշխատակիցը տերմինալների միջոցով թաքուն աշխատել է 500.000 Բիթքոին

QIWI-ի աշխատակիցը տերմինալների միջոցով թաքուն աշխատել է 500.000 Բիթքոին


Ռուսական հայտնի Qiwi էլեկտրոնային դրամապանակի ղեկավար Սերգեյ Սոլոնինը վերջերս մի հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Պարզվում է, որ 2011թ. Qiwi-ի նախկին տեխնիկական տնօրենը տերմինալների վրա զբաղվել է կրիպտոարժույթի մայնինգով և աշխատել 500.000 Բիթքոին: Եթե Բիթքոինի այն ժամանակվա փոխարժեքով սա վերածենք դոլարի, ապա կստացվի, որ նա գրեթե ոչինչ չանելով աշխատել է մոտ 5 միլիոն դոլար: Այսօրվա փոխարժքով այդ գումարը կազմում է 4.1 միլիարդ դոլար: 



Հետաքրքիրն այն է, որ նա աշխատանքից ազատվելուց հետո այս գումարը պահել է իրեն, քանի որ Qiwi ընկերությանը ոչ մի վնաս չի տվել: Տուժել են միայն Qiwi-ի գործընկեր հանդիսացող տերմինալները, որոնք ավելի շատ հոսանք են ծախսել: Այս դեպքից հետո Qiwi-ի ղեկավար Սոլոնինը որոշել է նույնպես մայնինգով զբաղվել Qiwi-ի բոլոր տերմինալների վրա, սակայն Bitcoin աշխատելը ընթացքում դժվարացել է ու ընկերությանը չի հաջողվել մեծ գումար աշխատել: Qiwi-ն հետագայում մայնինգ ֆերմաներ է բացել Իսլանդիայում:
Ներկայացվեցին Xiaomi Mi A2 և A2 Lite սմարթֆոնները: Հայտնի են նաև գները

Ներկայացվեցին Xiaomi Mi A2 և A2 Lite սմարթֆոնները: Հայտնի են նաև գները


Այսօր Բարսելոնայում Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները, որոնց մասին համացանցում արդեն կար որոշակի ինֆորմացիա: Ինչպես սպասվում էր Mi A2 մոդելը հանդիսանում է Xiaomi Mi 6X մոդելի կրկննօրինակը, իսկ Lite տարբերակը հանդիսանում է Redmi 6 Pro սմարթֆոնի կրկննօրինակը: Տարբերությունն այն է, որ այս սմարթֆոններն աշխատում են մաքուր Անդրոիդով (Android One):


Xiaomi Mi A2 սմարթֆոնն ունի 5.99 դյույմանոց էկրան: Սմարթֆոնն ունի SoC Snapdragon 660 պրոցեսոր, 4/6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64/128 ԳԲ ներքին հիշողություն, 3010 մԱ/ժ մարտկոց, 12ՄՊ/20ՄՊ հիմնական և 20ՄՊ առաջնային տեսախցիկ:


Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնն ունի 5.84 դյույմանոց էկրան, որի վերևի հատվածում կա վերջերս թրենդային դարձած կտրվածքը: Սմարթֆոնն ունի SoC Snapdragon 625 պրոցեսոր, 3/4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64 ԳԲ ներքին հիշողություն, 4000 մԱ/ժ մարտկոց, 12ՄՊ/5ՄՊ հիմնական և 5ՄՊ առաջնային տեսախցիկ:


Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը մարտկոցի տարողությունն է: Այս մարտկոցով հնարավոր է 6 ժամ անդադար Full HD վիդեո նայել, 6 ժամ խաղալ, 19 ժամ զրուցել 4G ցանցում, 34 ժամ լսել երաժշտություն:


Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները հասանելի են սև, երկնագույն և ոսկեգույն երանգներով: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկվի Իսպանիայից հետևյալ գներով. Mi A2 սմարթֆոնի բազային տարբերակի (4/32) գինը 250 եվրո է, միջին մոդելի (4/64) գինը՝ 280 եվրո, իսկ ամենաբարձր մոդելը (6/128)` 350 եվրո: Mi A2 Lite սմարթֆոնի բազային տարբերակը (3/32) 180 եվրո է, իսկ բարձր մոդելը (4/64)՝ 230 եվրո: Սմարթֆոնները կվաճառվեն ավելի քան 40 երկրներում:
Skype-ի հին տարբերակն այլևս չի աշխատի, իսկ նորում կհայտնվի զանգերը ձայնագրելու հնարավորություն

Skype-ի հին տարբերակն այլևս չի աշխատի, իսկ նորում կհայտնվի զանգերը ձայնագրելու հնարավորություն


Սեպտեմբերին Microsoft-ը կստիպի համակարգիչների վրա տեղադրված Skype-ի դասական տարբերակից անցնել նոր տարբերակին, որը գործառույթներով ու արտաքին ինտերյֆեսով գրեթե չի տարբերվում բջջային տարբերակից: Լավ կամ վատ նորություն այն է, որ այդ անցումը կլինի պարտադիր, քանի որ հին տարբերակն այլևս չի աշխատի:


Windows, macOS, iOS, Android և Linux համակարգերի համար նախատեսված Skype ծրագրի թամացված տարբերակն իր մեջ կներառի նաև զանգերը ձայնագրելու հնարավորություն: Ձայնագրությունները կպահպանվեն ամպային ծառայության վրա և կցված կլինեն օգտատիրոջ պրոֆիլին: Նշեմ, որ նոր տարբերակի մեջ հայտնվելու է նաև զրուցակցի կողմից հաղորդագրությունը տեսնելու մասին ծանուցում:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Բիլայնի տնօրեն Անդրեյ Պյատախինը նախընտրում է առևտուր անել թղթե տոպրակներով: Հիշեցնեմ, որ օրեր առաջ աշխարհում նշվում էր թղթե տոպրակների օրը, իսկ ՀՀ բնապահպանության նախարար Էրիգ Գրիգորյանը հայտարարեց, որ նախարարությունը Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է նախաձեռնում:  Լուսանկարի հեղինակ՝ Անի Կարապետյան:
Huawe-ի սպասարկման բաժնի աշխատողը պատահաբար հայտնել է Android P-ի անունը

Huawe-ի սպասարկման բաժնի աշխատողը պատահաբար հայտնել է Android P-ի անունը


Օգտատերերից մեկը նամակով դիմել է Huawei ընկերությանը և հարցրել, թե երբ Huawei P9 Lite Mini (Y6 Pro) և Huawei P9 Lite (2017) կստանան EMUI 8.0 թարմացումը, որը հիմնված է Android 8.0 Oreo-ի վրա: 



Huawei-ի սպասարկման բաժնի աշխատակիցն էլ իր պատասխաններից մեկում շփոթվել ու Google-ից առաջ անցնելով պատահաբար գրել է Android P-ի անունը՝ Android Pistachio (հայ.՝ Պիստակ):


Քանի որ ընդունված է, որ Android-ի անունները քաղցրավենիքներ են, ապա կարծիք կա, որ սա ամբողջական անունը չի լինի: Օրինակ կարող է լինել՝ Pistachio Ice Cream:
Ինչպես Windows-ի վրա ստանալ macOS Mojave-ի դինամիկ փոխվող էկրանի նկարների էֆեկտը

Ինչպես Windows-ի վրա ստանալ macOS Mojave-ի դինամիկ փոխվող էկրանի նկարների էֆեկտը


Apple-ը վերջերս ներկայացրեց macOS Mojave օպերացիոն համակարգը, որի էկրանի նկարը փոխվում է օրվա ժամից կախված: Այսինքն միևնույն լուսանկարը օրվա ժամից կախված ցուցադրվում է տարբեր լուսավորությամբ: Այս հետաքրքիր էֆեկտը կարելի է ստանալ նաև այլ համակարգերի վրա: Պետք է ընդամենը ունենալ միևնույն նկարը տարբեր լուսավորությամբ և ինչ-որ կերպ այն փոխել օրվա ժամին համընթաց:


Windows-ի կարգավորումներում կա նմանատիպ ֆունկցիա, որպեսզի ընտրված թղթապանակից հաջորդաբար ցուցադրի լուսանկարները, սակայն այս էֆեկտն ամբողջովին անհնար է ստանալ այս տարբերակով, քանի որ Windows-ը այն չի սինխրոնացնում ժամից կախված այլ պարզապես համակարգիչը միացնելու պահից սկսած որոշակի ինտերվալով փոխում է լուսանկարները:


macOS Mojave-ի դինամիկ նկարների էֆեկտը ստանալու համար կա երկու տարբերակ.

1 տարբերակ
GitHub-ի ծրագրավորողներից մեկը գրել է մի պարզ ծրագիր, որը նախատսեված է կոնկրետ այս նպատակի համար: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել WinDynamicDesktop ծրագիրը և աշխատացնելուց ժամային գոտին գրել Yerevan: 


Այնուհետև այս ծրագիրն ավտոմատ կներբեռնի macOS Mojave-ի դինամիկ նկարները և ժամային գոտուց ու ժամից կախված կցուցադրի դրանք: Այս ծրագիրը հնարավոր է նաև այնպես կարգավորել, որպեսզի ցուցադրվեն ձեր ընտրած լուսանկարները:

2 տարբերակ
GitHu Windows-ի համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ժամից կամ շաբաթվա օրվանից կախված փոխել լուսանկարները: Այդպիսի ծրագրերից է Wallpaper Change Scheduler-ը:


Այս ծրագիրը նախորդից տարբերվում է նրանով, որ պետք է առանձին ներբեռնել նկարները և հատ-հատ կարգավորել ժամերն ու դրանց համապատասխան նկարները:


Այ մեթոդի թերությունն այն է, որ ժամային գոտին հաշվի չի առնվում և պարբերաբար պետք է ձեռքով փոխել կարգավորումները (օրինակ ձմեռվա 18:00-ի նկարը չի համապատասխանում ամառվա նույն ժամի նկարին):

1-ին մեթոդում օգտագործվող ֆայլեր

2-րդ մեթդում օգտագործվող ֆայլեր
«Փախցնել 30 վայրկյանում»: Apple-ի խանութից բոլորի աչքի առաջ գողացել են 27.000$-ի տեխնիկա (Տեսանյութ)

«Փախցնել 30 վայրկյանում»: Apple-ի խանութից բոլորի աչքի առաջ գողացել են 27.000$-ի տեխնիկա (Տեսանյութ)


Վերջերս հետաքրքիր գողություն է տեղի ունեցել Կալիֆորնիայում գտնվող Apple-ի խանութներից մեկում: Օրը ցերեկով խանութ են մտել 4 երիտասարդներ և բոլորի աչքի առաջ գողացել են մոտ 27.000 դոլարի տեխնիկա (26 ապրանք): 



Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տևել է 30 վայրկյան ու խանութի հաճախորդներն ու աշխատողները ոչինչ չեն կարողացել անել: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել գողերին:

Ինստագրամի Story-ներում հայտնվել է հարց ու պատասխանի հնարավորություն

Ինստագրամի Story-ներում հայտնվել է հարց ու պատասխանի հնարավորություն


Ինստագրամը շարունակում է նոր ինտերակտիվ ստիկերներ ավելացնել Story-ներում: Ինստագրամի iOS և Android հավելվածների վերջին տարբերակում ավելացել է նոր Questions ստիկեր, որը հնարավոր է տեղադրել Story-ի վրա և հետևորդներին խնդրել հարցեր գրել: Հետևորդներն իրենց հերթին կարող են սեղմել Story-ի վրա գտնվող հարցի դաշտի վրա ու մեկ կամ ավել անգամ գրել իրենց հետաքրքրող հարցերը: Հետաքրքիրն այն է, որ հարցերը չեն հայտնվում նամակների Direct բաժնում: 


Story-ի հեղինակը կարող է տեսնել հարցերը Story-ի վիճակագրության էջում: Այնտեղ ցուցադրվում են հարցեր տված օգտատերերի պրոֆիլներն ու նրանց հարցերը: Story-ի հեղինակը կարող է սեղմել հարցի վրա և նոր Story-ով պատասխանել այդ հարցին: Նոր ստեղված Story-ի վրա ավտոմատ ցուցադրվում է հարցը, սակայն հարց տվողի պրոֆիլը գաղտնի է մնում:
YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ

YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ


Android համակարգի YouTube հավելվածում ավելացել է ինկոգնիտո  ռեժիմ, որը միացնելու դեպքում չի պահպանվի ձեր ակտիվությունը YouTube-ում: Այսինքն, որոնման արդյունքներն ու դիտված տեսանյութերի պատմությունը կջնջվեն այս ռեժիմն անջատելուց հետո: Սա կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ ձեր սմարթֆոնից տվյալ պահին օգտվում է այլ մարդ ու չեք ցանկանում, որպեսզի նրա դիտած տեսանյութերն ազդեն Ձեր YouTube-ի ակտիվության ու հոսքի վրա: 


YouTube-ը հիմնականում առաջնորդվում է դիտված տեսանյութերով և առաջարկում է դրանց նման տեսանյութեր: Առայժմ հայտնի չէ, թե YouTube-ի մնացած հավելվածներում երբ կհայտնվի այս ֆունկցիան: Ինկոգնիտո ռեժիմը միացնելու համար պետք է սեղմեք Ձեր ավատարի վրա և բացված ցանկում գտնել այդ կարգավորումը: 
Ո՞ր ֆլագմանային սմարթֆոնի մարտկոցն է ավելի երկար դիմանում (Տեսանյութ)

Ո՞ր ֆլագմանային սմարթֆոնի մարտկոցն է ավելի երկար դիմանում (Տեսանյութ)


The Tech Chap Յութուբի կանալը համեմատել է մի քանի ժամանակակից ֆլագմանային սմարթֆոնների մարտկոցները և պարզել հաղթողին: Փորձարկման ընթացքում սմարթֆոնների վրա բացվել են միևնույն խաղերն ու ծրագրերը, կատարվել են նույն գործողությունները: Բոլոր սմարթֆոնների էկրանները դրված են եղել առավելագույն լուսավորության վրա:



Այսպիսով փորձարկման ժամանակ առաջինը հանձնվել է HTC U12 սմարթֆոնը, որից հետո հերթականությամբ անջատվել են Pixel 2 XL, Samsung Galaxy S9+ և OnePlus 6 սմարթֆոնները: Փորձարկման վերջում մնացած երկու սմարթֆոններից մեկը՝ iPhone X-ը անջատվել է այն ժամանակ, երբ հաղթող ճանաչված Huawei P20 Pro սմարթֆոնն ուներ 18% մարտկոցի լիցք: Հանուն արդարության նշեմ, որ Huawei P20 Pro սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, իսկ iPhone X-ինը՝ 2716 մԱ/ժ:

MIUI 10 Beta համակարգն արդեն հասանելի է Xiaomi-ի 8 մոդելների համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել

MIUI 10 Beta համակարգն արդեն հասանելի է Xiaomi-ի 8 մոդելների համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել


Xiaomi ընկերությունը թողարկել է MIUI 10 օպերացիոն համակարգի գլոբալ բետա տարբերակը, որն արդեն հնարավոր է տեղադրել  Xiaomi-ի հետևյալ 8 մոդելների վրա՝
  • Mi 5
  • Mi 6
  • Mi Mix
  • Mi Mix 2
  • Mi Mix 2S
  • Redmi S2
  • Redmi Note 5 և Note 5 Pro
  • Mi Note 2

Անմիջապես սմարթֆոնի մեջից «օդային» տարբերակով թարմացնելու համար պետք է տեղադրված ունենաք MIUI 9.5 beta համակարգը: Թարմացնելու համար պետք է բացեք կարգավորումները և թարմացումների էջում ստուգեք նոր տարբերակի առկայությունը: MIUI 10 Beta-ն «մաքուր» տարբերակով տեղադրելու համար կարող եք օգտվել պաշտոնական ուղեցույցից:
Game design #01: Ի՞նչ է գեյմ դիզայնը (տեսանյութ)

Game design #01: Ի՞նչ է գեյմ դիզայնը (տեսանյութ)

Հայտնի են 2018թ. հունիս ամսվա դրությամբ ամենաարագործ սմարթֆոնները

Հայտնի են 2018թ. հունիս ամսվա դրությամբ ամենաարագործ սմարթֆոնները


Antutu ընկերությունը ներկայացրել է  2018թ. հունիս ամսվա դրությամբ ամենաարագործ Անդրոիդ սմարթֆոնների ցուցակը, որտեղ առաջին անգամ հայտնված սմարթֆոնները զբաղեցրել են բավականին բարձր հորիզոնականներ: Նշեմ, որ Antutu-ի անգլերեն կայքում ներկայացված ցուցակը թերի է, քանի որ այնտեղ ներառված չի Չինաստանի շուկան: Antutu-ի ցուցակում ներկայացված միավորները ոչ թե առավելագույներն են, այլ հունիս ամսվա ընթացքում կատարված ստուգումների միջին արժեքները:


Ներկայացված ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Xiaomi Black Shark խաղային սմարթֆոնը, երկրորդ հորիզոնականում վերջերս թողարկված ինովացիոն լուծումներով Vivo NEX-ը, երրորդում՝ OnePlus 6-ը:  Ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi Mi 8Smartisan R1, Samsung Galaxy S9+, Xiaomi Mix 2S, Samsung Galaxy S9, Sony Xperia XZ2 և ZTE Nubia Red Magic սմարթֆոնները: Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:


Antutu-ն առանձին ներկայացրել է նաև արագագործ iOS սարքերի ցուցակը, սակայն այստեղ անակնկալներ չկան, քանի որ Apple-ի հաջորդ սարքն ավելի արագ է նախորդից և այսպես շարունակ:
Հայկական WebStart.am կայքը փոքր և միջին բիզնեսներին առաջարկում է կայքեր սկսած 9950 դրամից

Հայկական WebStart.am կայքը փոքր և միջին բիզնեսներին առաջարկում է կայքեր սկսած 9950 դրամից



WebStart.am կայքը ստեղծվել է Հայաստանում փոքր և միջին բիզնեսին աջակցելու և ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով: Այս կայքը բավականին էժան գներով հնարավորություն է տալիս նորաբաց կամ կայացած փոքր և միջին բիզնեսներին ունենալ սեփական կայքերը: 



WebStart.am-ն առաջարկում է կայքեր սկսած 9950 դրամից:  Կարող եք օգտվել նաև այս կայքի կողմից առաջարկվող այլ ծառայություններից և նվազագույն գներով տեղադրել համացանցում, ձևափոխել ու առաջխաղացնել ձեր կայքերը: WebStart.am-ից կայք գնելու դեպքում տարեկան 8000 դրամով տրամադրվում է նաև am տիրույթում դոմեյն:



WebStart.am-ում հնարավոր է պատվիրել ինչպես landing կայքեր, այնպես էլ ինտերնետ խանութներ: Հնարավորություն կա նաև պատվիրել ցանկացած թեմայով ու դիզայնով կայք, որը չկա առաջարկվող կատալոգում:



WebStart.am-ն ունի նաև 30 օրյա ժամկետում գումարի վերադարձման մեխանիզմ: Եթե որևե պատճառով գնված կայքը չարդարացնի Ձեր սպասումները, ապա 30 օրվա ընթացքում կարող եք վերադարձնել կայքը և ստանալ գումարը:
Google Duo-ով հնարավոր է զանգել ցանկացած Անդրոիդ սմարթֆոնի, եթե նույնիսկ զանգ ստացողն այն չի տեղադրել

Google Duo-ով հնարավոր է զանգել ցանկացած Անդրոիդ սմարթֆոնի, եթե նույնիսկ զանգ ստացողն այն չի տեղադրել


Եթե Ձեր Անդրոիդի վրա անծանոթ հավելվածից զանգ եք ստանում ու մինչ պատասխանելը հայտնվում է ընկերներից մեկի դեմքը, ապա պետք չի զարմանալ: Պարզվում է՝ Google-ը թաքուն ներդրել է այս հավելվածը Անդրոիդ համակարգում: Google Duo-ով զանգելու համար պետք է սմարթֆոնի մեջ ներբեռնել և տեղադրել այս հավելվածը, իսկ ահա զանգ ստացողի դեպքում սա պարտադիր պայման չի: 


Duo-ով զանգ ստանալու միայն պայմանն այն է, որ զանգողն իր հեռախոսի կոնտակտների մեջ ունենա հեռախոսահամարը, իսկ զանգ ստավողի Android-ը լինի ոչ այդքան հին (պետք է ունենա App Preview Messaging տեխնոլոգիան):


Google Duo-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նախքան զանգին պատասխանելը կարող եք տեսնել զանգողի վիդեոն: Այսինքն զանգ կատարելուց ավտոմատ միանում է տեսախցիկը ու այն ցուցադրում զանգ ստացողին, որպեսզի զանգ ստացողը տեսնի որտեղ եք (կամ ինչ դեմքով եք) ու իրավիճակից կախված պատասխանի 😊


Այնպես որ, եթե Ձեր Անդրոիդ սմարթֆոնի վրա զանգ ստանաք ու մինչ պատասխանելը տեսնեք ընկերներից մեկի դեմքը, ապա չզարմանաք:

iOS և Android-ի Microsoft Edge դիտարկչում ներդրվել է գովազդներն արգելափակող գործառույթ

iOS և Android-ի Microsoft Edge դիտարկչում ներդրվել է գովազդներն արգելափակող գործառույթ

Microsoft ընկերությունը iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Microsoft Edge դիտարկչում ներդրել է Adblock Plus հավելվածը, որը նախատեսված է գովազդներն արգելափակելու համար: Այս հավելվածը հնարավոր է միացնել Microsoft Edge-ի վերջին տարբերակի կարգավորումներում: 



Գովազդներն արգելափակող գործառույթ կա նաև Android-ի Google հավելվածում, սակայն Chrome-ը ավելի մեղմ է պայքարում գովազդների դեմ ու արգելափակում է ոչ այդքան մեծ թվով գովազդներ: