YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhFTcKcTi0avCksBAB-qNcXXF7O4KM7ds8sTltGvVSIKgiZLmk4vbQi8O9JWr4IeX6HFrdL6up8pN8pzF5mu5DKdq9DlsbzcGzoo8O0ARX4prwn4OfV2aMJCjhHxgwQXsLCByUl1AoWQKvx/s640/YouTube-incognito.jpg)
Android համակարգի YouTube հավելվածում ավելացել է ինկոգնիտո ռեժիմ, որը միացնելու դեպքում չի պահպանվի ձեր ակտիվությունը YouTube-ում: Այսինքն, որոնման արդյունքներն ու դիտված տեսանյութերի պատմությունը կջնջվեն այս ռեժիմն անջատելուց հետո: Սա կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ ձեր սմարթֆոնից տվյալ պահին օգտվում է այլ մարդ ու չեք ցանկանում, որպեսզի նրա դիտած տեսանյութերն ազդեն Ձեր YouTube-ի ակտիվության ու հոսքի վրա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg-kjYD8wjgyXgj27EinaL6T9hJslJ35kNoRvW6kEEXEHgJ2qQsdO-uDnAfKbxhKAkDOx0Yi8avuY7fAM2CMGiDIEKvt7upD0qfVxDI0ZnCO4fcNzrEKkVJCDMX_VpxbWWaLOBHV_qjHTlN/s640/YouTUbe.jpg)
YouTube-ը հիմնականում առաջնորդվում է դիտված տեսանյութերով և առաջարկում է դրանց նման տեսանյութեր: Առայժմ հայտնի չէ, թե YouTube-ի մնացած հավելվածներում երբ կհայտնվի այս ֆունկցիան: Ինկոգնիտո ռեժիմը միացնելու համար պետք է սեղմեք Ձեր ավատարի վրա և բացված ցանկում գտնել այդ կարգավորումը: