Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիությունը պարտավորեցրել է Apple-ին թույլ տալ iOS համակարգում հավելվածներ տեղադրել ոչ միայն App Store-ից, այլև ալտերնատիվ օնլայն հարթակներից, որոնց մոդերացիա կանցնեն Apple-ի կողմից: Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտնելու մարտ ամսից (iOS 17.4-ից սկսած), ինչի մասին Apple-ը պաշտոնապես հաստատել է իր կայքում

Եվրամիության որոշման պատճառն այն է, որ Apple-ը միջնորդավճարներ է գանձում թե հավելվածներ գնելիս, թե դրանցում տրանզակցիաներ (հավելվածի մեջ գնումներ) կատարելիս: Apple-ը նաև տարեկան բաժանորդավճար է պահանջում App Store-ում հավելված տեղադրելու համար (թե՛ վճարովի, թե՛ անվճար): Այսպիսով Եվրամիությունը պահանջել է իր անդամ երկրների տարածքներում վերացնել մենաշնորհը և թույլ տալ ծրագրեր մշակողներին իրենց հավելվածները տեղադրել այլ հարթակներում և օգտատերերին թույլ տալ հավելվածներում տրանզակցիաներ կատարել ալտերնատիվ մեթոդներով:

Թվում է, թե Եվրամիության հետ խնդիրը կարգավորման փուլում է, սակայն Apple-ը մտածել է նոր միջնորդավճար, որը կոչվում է Core Technology Fee (իր թվային ծառայություններից օգտվելու դիմաց): Եվրամիության տարածքում հավելվածներ մշակողները պետք է տարվա մեջ 1 միլիոնից ավել ցանկացած հաջորդ ներբեռնման համար Apple-ին վճարեն 0.5 եվրո (անկախ նրանից հավելվածը App Store-ում է, թե ալտերնատիվ հարթակում): Այս միջնորդավճարը բնականաբար բուռն քննարկման առիթ է դարձել: Այս միջնորդավճարի դեմ է խոսել նաև Spotify-ի ղեկավարությունը


Ստացվում է, որ հայտնի անվճար հավելվածների հեղինակները ահռելի գումարներ են տալու Apple-ին զուտ ներբեռնումների համար: Բացի այդ, եթե նույնիսկ հավելվածն առաջարկում է գնումների ալտերնատիվ միջոց, սակայն տեղադրված է App Store-ում, միևնույն է պետք է Apple-ին վճարի հավելվածի վաճառքից 17%  միջնորդավճար: Apple-ը նաև նոև միջնորդավճարները հաշվելու հաշվիչ է տեղադրել իր կայքում, որտեղ օրինակ կարող ենք տեսնել, որ 2 միլիոն ներբեռնում ունեցող անվճար հավելվածի հեղինակը պետք է ամսական Apple-ին վճարի 45.290 ԱՄՆ դոլար:


Ինչ վերաբերվում է Epic Games-ին, ապա չի բացառվում, որ Եվրամիության տարածքում iOS-ի համար կհայտնվի Epic Games Store, որտեղից հնարավոր կլինի նաև ներբեռնել Fortnite խաղը: Հիշեցնեմ, որ Apple-ի և Epic Gamesի միջև վաղուց կոնֆլիկտ կա խաղի մեջ կատարված տրանզակցիաների միջնորդավճարների պատճառով, ինչի հետևանքով Epic Games-ը iOS-ում անհասանելի էր դարձրել Fortnite խաղը:

Apple-ի նոր փոփոխությունները կազդեն նաև ամպային խաղային ծառայությունների վրա. App Store-ում կթուլատրվի տեղադրել GeForce Now, Xbox Cloud և այլ նմանատիպ ծառայություններ: Այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին:


Եվրամիության տարածքում Apple-ը նաև թույլ է տալու իր սարքերի NFC մոդուլներն օգտագործել ոչ միայն Apple Pay-ով վճարումներ կատարելու համար (օրինակ բանկային հավելվածները և թվային դրամապանակները):

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է ինտերնետ դիտարկիչներին: Apple-ը Եվրամիության տարածքում թուլատրելու է նմանատիպ հավելվածներին սեփական WebKit գրադարանի փոխարեն օգտագործել այլ գրադարաններ: Օրինակ Chrome-ը կարող է օգտագործել նույն Blink գրադարանները, ինչ այլ սարքերի վրա: Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ սա վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին: Firefox-ից արդեն հասցրել են բողոքել այս առիթով, քանի որ այս դեպքում նրանք պետք է միաժամանակ երկու ծրագիր ունենան, որոնք տարբեր երկրներում աշխատում են տարբեր գրադարաններով:

Դիտարիչների մասով ևս մեկ փոփոխություն կա: Safari դիտարկիչն առաջին անգամ բացելու դեպքում Apple-ը առաջարկելու է ընտրել համակարգի լռելյայն դիտարկիչը (default browser): Նախկինում դիտարկչի ընտրությունը թաքնված էր միայն iOS-ի կարգավորումներում:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքում բաց տեղադրված են Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքում բաց տեղադրված են Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերը


2011 թվականին ԱՄՆ-ի հատուկ ուժայինները Ուսամա բեն Լադենին սպանելուց հետո առգրավվել են նրա համակարգիչը և այնտեղ գտնվող ֆայլերը տեղադրել Կենտրոնական հետախուզական վարչություն պաշտոնական կայքում (բացառությամբ որոշ գաղտնի և ոչ ցենզուրային ֆայլերի):

Ընդհանուր առմամբ կայքում տեղադրված են մոտ կես միլիոն ֆայլեր, որոնց մեջ կան 18.000 փաստաթղթեր, 79.000 աուդիո և ֆոտո ֆայլեր, ավելի քան 10.0000 վիդեո ֆայլեր: 

Զավեշտալին այն է, որ այլ ֆայլերի մեջ կան Final Fantasy VII խաղի կրկնօրինակը, բազմաթիվ մուլտֆիլմեր, ֆիլմեր (Resident Evil) և անիմեներ: Ֆայլերի մեջ կան նաև DS խաղային կոնսոլի էմուլյատորի .sav ֆորմատով խաղեր (New Super Mario Bros. և Animal Crossing: Wild World):

Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերի մեջ կան նաև Tom & Jerry մուլտֆիլմի 140 սերիաներ, որոնք մնացած ոչ լիցենզիոն ֆայլերի հետ կարող եք անվճար ներբեռնել անմիջապես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքից: Նշեմ նաև, որ կայքում կան ֆիլտրեր, որոնցով հնարավոր է տեսնել օրինակ միայն վիդեոները կամ նկարները: