Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ



Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին լինի նորանոր հաջողությունների ու երազանքների իրականացման տարի: Եղեք բարի, հավատացեք Աստծուն ու հրաշքների և անպայման կհասնեք հաջողության: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Armblog.net-ի բոլոր հավատարիմ այցելուներին: Գալիք տարում կփորձեմ տեղադրել ավելի օգտակար ու հետաքրքիր նյութեր:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահե Ալեքսանյանը
1 Տերաբայթ ազատ ամպային ծավալ Mail.ru-ի կողմից

1 Տերաբայթ ազատ ամպային ծավալ Mail.ru-ի կողմից


Mail.Ru Group ընկերությունը որոշել է Ամանորյա նվեր անել իր օգտատերերին և անվճար նվիրում է 1 Տերաբայթ ազատ ամպային ծավալ «Облако Mail.Ru» ծառայությունում: Շտապեք օգտվել այս ակցիայից, քանի որ այն գործում է մինչև 2014թ. հունվարի 20: Նվերը ստանալու համար անհրաժեշտ է «Облако Mail.Ru» ծառայության ծրագիրը համակարգչի կամ բջջային սարքի վրա: Համակարգիչների համար ծրագիրը հասանելի է Windows, MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա, իսկ բջջային սարքերի դեպքում՝ Android և iOS: Եթե նախկինում արդեն տեղադրել եք այս ծրագրերը, ապա դուք նույնպես կարող եք ստանալ նվերը: Անհրաժեշտ է ընդամենը այցելել այս կայքը և սեղմել համապատասխան կոճակը:

Ինչպես jailbreak անել iOS 7 համակարգը և ինչպես վերադարձնել օրիգինալ տարբերակը

Ինչպես jailbreak անել iOS 7 համակարգը և ինչպես վերադարձնել օրիգինալ տարբերակը



Այս անգամ iMicca-ն մանրամասն ցույց է տալիս, թե ինչպես կարող եք Jailbreak անել iOS 7 համակարգը: Եթե այնուամենայնիվ հետագայում ցանկանաք վերադարձնել օրգինալ համակարգը (հանել jailbreak-ը), ապա կարող եք նայել վիդեոյի վերջնամասը:


Վերջապես հնարավոր է Jailbreak անել iOS 7 համակարգը

Վերջապես հնարավոր է Jailbreak անել iOS 7 համակարգը



Հայտնի evad3rs հաքերային խումբը վերջապես ավարտին հասցրեց iOS 7 համակարգը Jailbreak անելու համար նախատեսված evasi0n-ի ծրագիրը: Մինչև այժմ iOS 7 համակարգի համար չկար Jailbreak-ի հնարավորություն, այդ պատճառով շատերը դեռ շարունակում էին օգտվել iOS 6 կամ ավելի հին համակարգերից: Ովքեր տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում iOS համակարգի Jailbreak-ը, ապա նշեմ դրա առավելություններից մի քանիսը՝
  • Հնարավորություն է ստեղծվում տեղադրել հավելվածներ այլ աղբյուրներից:
  • Կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել վճարովի հավելվածները:
  • Հնարավոր է դառնում տեղադրել Cydia ծրագիրը:
  • Cydia ծրագրով կարող եք iOS համակարգում փոխել կամ ավելացնել տարբեր էֆեկտներ, ֆունկցիաներ, թեմաներ և այլն:
  • Հնարավոր է դառնում տեղադրել iFile հավելվածը, որի միջոցով կարող եք տեսնել և փոփոխել iOS համակարգի բոլոր համակարգային և ոչ համակարգային ֆայլերը:
Հիշեցնեմ, որ Jailbreak արված iOS համակարգի վրա հնարավոր է տեղադրել նաև հայերեն ստեղնաշար (տարբեր է հայերեն ստեղնաշար պարունակող հավելվածից), որի մասին կարող եք կարդալ այստեղ:


Քանի որ iOS 7-ի համար նախատեսված evasi0n ծրագիրը նոր է ստեղծվել, այդ պատճառով որոշ սարքերի վրա կարող են խնդիրներ առաջանալ: Jailbreak անելուց հետո iOS 7-ում տեղադրվող Cydia ծրագիրը նույնպես գտնվում է բետա փուլում և դեռ վերջնական տարբերակը չի: Jailbreak անելուց առաջ խորհուրդ է տրվում համակարգչի մեջ պահպանել սարքի մեջ եղած ինֆորմացիան: Jailbreak անելուց առաջ մի լավ մտածեք ու արեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ գործը ավարտին կկարողանաք հասցնել ու չեք վնասի Ձեր սմարթֆոնը կամ պլանշետը:

evasi0n ծրագիրը կարող եք ներբեռնել պաշտոնական կայքից:

Jailbreak անելու պրոցեսը կարող եք տեսնել այս էջում:
2013 թվականը Google-ի աչքերով

2013 թվականը Google-ի աչքերով


Համակարգչի էկրանի Ամանորյա նկարներ

Համակարգչի էկրանի Ամանորյա նկարներ























Քրիստիանո Ռոնալդուն, Լեո Մեսսին և մի քանի այլ աստղեր ֆուտբոլ կխաղան այլմոլորակայինների հետ

Քրիստիանո Ռոնալդուն, Լեո Մեսսին և մի քանի այլ աստղեր ֆուտբոլ կխաղան այլմոլորակայինների հետ



Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա: Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում: Վերջին մասնակիցը վերջերս դարձավ Մադրիդի Ռեալի պորտուգալացի աստղ Քրիստիանո Ռոնալդուն: Այսպիսով Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու:


Գովազդային տեսահոլովակի մեջ ընտրված ֆուտբոլիստները օգտվում են Samsung ընկերության սարքավորումներից: Ֆուտբոլիստների ընտրությունից հետո Samsung-ը մեզ է ներկայացնում մի ամբողջական հոլովակ: Հավանաբար մոտ ապագայում կտեսնենք նաև այս գովազդային հոլովակի երկրորդ մասը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կիրակոսյան Կարենը
Դեմ ենք պարտադիրին. սոցիալական հոլովակ

Դեմ ենք պարտադիրին. սոցիալական հոլովակ



2014 հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, ըստ որի քաղաքացիները պարտադրված են լինելու մուծել իրենց աշխատավարձերի զգալի մասը մասնավոր ֆոնդերին:

Միացեք քննարկումների Ֆեյսբուքյան խմբին
Ֆեյսբուքի նոր ստիքերներ՝ լայք նշանի տեսքով

Ֆեյսբուքի նոր ստիքերներ՝ լայք նշանի տեսքով


Ֆեյսբուքի ստիքերների բաժնում հայտնվել է նոր հավաքածու, որը հիմնված է Ֆեյսբուքի լայք կոճակի նշանի վրա: Այդ նոր հավաքածուն օգտագործելու համար պետք է բացել Ֆեյսբուքի Sticker Store բաժինը և ավելացնել դրանք Ձեր հավաքածուների շարքին:


Ավտոմատ մեկնարկվող վիդեո գովազդներ Ֆեյսբուքում

Ավտոմատ մեկնարկվող վիդեո գովազդներ Ֆեյսբուքում


Անկեղծ ասած Ֆեյսբուքի գովազդներն արդեն համը հանում են: Հերիք չի, որ Ֆեյսբուքի մեր հոսքն ու ցանցի մնացած բաժինները հագեցած են գովազդներով, այժմ ստիպված ենք լինելու տեսնել նաև ավտոմատ մեկնարկվող գովազդային հոլովակներ: Ֆեյսբուքում շատ շուտով նախատեսվում է անել մի փոփոխություն, որը թույլ կտա օգտատերերի հոսքերի մեջ տեղադրել գովազդային տեսահոլովակներ, որոնք ավտոմատ կմիանան այն պահին, երբ օգտատերը սքրոլ կանի դրանց վրա (այսինքն երբ սեփական հոսքի մեջ տեսնի դրանք): 


Հիշեցնեմ, որ վերջերս Ֆեյսբուքի բջջային տարբերակներում արդեն հայտնվել էր այդպիսի ֆունկցիա, որը թույլ էր տալիս հոսքի մեջ ավտոմատ ցուցադրել ընկերների կողմից տեղադրված վիդեոները, երբ նրանք սքրոլ էին անում դրանց վրա: Չնայած ավտոմատ մեկնարկվող վիդեոների ձայնը անջատված է լինելու, բայց կարծում եմ, որ Ֆեյսբուքն արդեն գումար վաստակելու համար պատրաստ է մեր ամբողջ հոսքը ողողել գովազդներով: Սրանից բնականաբար կարող են օգտվել մրցակից սոցիալական ցանցերն ու օգտատերեր փախցնել Ֆեյսբուքից:
Այժմ Google Street View ծառայությունում հնարավոր է տեղադրել սեփական լուսանկարները

Այժմ Google Street View ծառայությունում հնարավոր է տեղադրել սեփական լուսանկարները


Google ընկերությունը ներկայացրեց Street View ծառայությունում հերթական նորարարությունը: Այժմ ցանկացած օգտատեր հնարավորություն ունի այդ ծառայության մեջ ավելացնել իր կողմից լուսանկարված նկարները: Օրինակ օգտատերերը կարող են տեղադրել տեղական գեղատեսիլ վայրերը կամ սեփական բիզեսնի տարածքը: Նախկինում Street View ծառայությունում լուսանկարներ ավելացնելու հնարավորություն ունեին միայն Google-ի ներկայացուցիչները: Սկզբի համար օգտատիրոջը առաջարկվում է թվային տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ նկարել լուսանկարներ: Այնուհետև պետք է այդ լուսանկարները հատուկ գործիքների միջոցով վերբեռնել Views ծառայություն և իրար հետ կապելով ստեղծել պանորամաներ: 


Վերջում մնում է հրապարակել տեղադրված պանորամաները: Ընդ որում, հնարավորություն կա պանորամաները հրապարակել ինչպես փակ, այնպես էլ բաց թույլատվությամբ: Այս նոր ֆունկցիայով հետաքրքրվողների համար Google-ը ստեղծել է նաև հատուկ ուղեցույց:
Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված

Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված


Մի քանի ամիս առաջ Google ընկերությունը ներկայացրեց Android Device Manager ծառայությունը, որը նախատեսված է Android-ով աշխատող կորցրած կամ գողացված բջջային սարքեր որոնելու համար: Հիշեցնեմ, որ վեբ ինտերֆեյսի միջոցով օգտատերը կարող է քարտեզի վրա գտնել իր հեռախոսը միայն այն պայմաններում, եթե բջջային սարքն անջատված չի և միացված է ինտերնետին: Օգտատերը կարող է նաև զանգել իր բջջային սարքի վրա, ինչպես նաև ջնջել սարքի հիշողությունը կամ արգելափակել այն: Այսպիսով՝ որպես վեբ ինտերֆեսյի լրացում, Google-ը թողարկեց նաև այդ ծառայության բջջային հավելվածը: Հավելվածի միջոցով նույնպես հնարավոր է գտնել կորցրած հեռախոսները և կատարել վերևում թվարկված գործողությունները: Այսինքն Android Device Manager հավելվածը պարունակող բջջային սարքով կարող եք գտնել մեկ այլ բջջային սարք, որը կապված է նույն պրոֆիլին և հասանելի է ինտերնետում: Android Device Manager հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հովսեփ Մինասյանը
Հայտնի Snake խաղի լուծումը մինչև վերջ

Հայտնի Snake խաղի լուծումը մինչև վերջ

Վերջապես Gmail փոստային ծառայությունը ցուցադրելու է նամակի մեջ գտնվող նկարները

Վերջապես Gmail փոստային ծառայությունը ցուցադրելու է նամակի մեջ գտնվող նկարները

Եթե օգտվում եք Gmail փոստային ծառայությունից, ապա նկատած կլինեք, որ նամակների մեջ գտնվող նկարներն ավտոմատ չեն ցուցադրվում և դրանք տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել Display images below (ցուցադրել տվյալ նամակի բոլոր նկարները) կամ Always display images from (հետագայում ցուցադրել տվյալ մարդու կողմից ուղարկված բոլոր նկարները): Այս ամենը արված է անվտանգության նպատակով, որպեսզի վիրուս պարունակող նկարներ չհայտնվեն Ձեր նամակների մեջ: Սակայն այս ֆունկցիան երբեմն դժվարություններ է առաջացնում Gmail-ով նկարներ ուղարկելու ու ստանալու գործընթացի ընթացքում: Օրինակ նամակ ստացողը կարող է չնկատել վերևում նշված Gmail-ի զգուշացումները և այդպես էլ չտեսնի մեր ուղարկված նկարները:

Վերջապես Gmail-ը որոշեց հանել այս ֆունկցիան և այսուհետ ցուցադրվելու են նամակների մեջ գտնվող բոլոր նկարները: Սա հնարավոր է դարձել Gmail-ի կողմից ներդրված հատուկ մեխանիզմի, որը ստուգում և տեղադրում է նկարները միջանկյալ պրոքսի սերվերի վևա:
Odnoklassniki.ru-ում բացվել է օնլայն կինոթատրոն

Odnoklassniki.ru-ում բացվել է օնլայն կինոթատրոն



Ռուսական Odnoklassniki.ru սոցիալական ցանցում վերջերս հաճախակի են ավելանում նոր ու օգտակար ֆունկցիաներ և այսօրվա Օդնոկլասնիկն արդեն չենք կարող համեմատել մի քանի տարի առաջվա Օդնոկլասնիկի հետ: Այս անգամ Օդնոկլասնիկի ցանցի մեջ ներդրվել է օնլայն կինոթատրոն, որը ներառում է ավելի քան 30 ռուսական սերիալներ (ավելի քան 10.000 սերիաներ): Մինչ Ամանոր կինոթատրոնում կհայտնվեն նաև արտասահմանյան սերիալներ և ֆիլմեր: Շուտով կինոթատրոնում կհայտնվի նաև բաժանորդագրվելու ֆունկցիա, որի միջոցով կտեղեկանաք նոր սերիաների մասին:


Նշեմ նաև, որ օնլայն կինոթատրոնում տեղադրվում են միայն լիցենզավորված վիդեոներ և ամբողջովին անվճար են: Այդ վիդեոների հեղինակները գումար են վաստակում միայն վիդեոներից առաջ ցուցադրվող գովազդների հաշվին: Չեն մոռացվել նաև վիդեոբլոգերները, ովքեր շուտով կարող են ստեղծել սեփական ալիքներ և գումար վաստակել:  Օնլայն կինոթատրոնը կարող եք տեսնել այցելելով կայքի վիդեոների բաժինը:
Նոր ֆունկցիա Instagram-ում: Անհատական նամակներ

Նոր ֆունկցիա Instagram-ում: Անհատական նամակներ




Facebook ընկերությանը պատկանող Instagram ծառայությունը ներկայացրեց Instagram Direct ֆունկցիան, որը թույլ է տալիս կոնկրետ մարդու կամ մարդկանց խմբի ուղարկել լուսանկարներ կամ վիդեոներ: Հիշեցնեմ, որ նախկինում հնարավորություն կար լուսանկարները կամ վիդեոները ցուցադրել միայն բոլոր հետևորդներին: Այս նոր ֆունկցիան հասանելի է iOS և Android համակարգերի համար նախատեսված Instagram-ի հավելվածի նոր տարբերակում: Այսինքն՝ նոր ֆունկցիան տեսնելու համար պետք է թարմացնել բջջային սարքի վրա տեղադրված Instagram հավելվածը:



Թարմացնելուց հետո ծրագրի վերևի աջ անկյունում կտեսնեք նոր նշան, որի վրա սեղմելով կբացվի անհատական նամակների էջը, որտեղ կտեղադրվեն Ձեզ ուղարկված նկարներն ու վիդեոները: Հետագայում՝ Instagram-ով որևէ լուսանկար կամ վիդեո տեղադրելու ժամանակ, ծրագրում կտեսնեք երկու տարբերակ՝ հետևորդներ կամ կոնկրետ մարդիկ (Followers, Direct)


Կոնկրետ մարդկանց ուղարկված լուսանկարներն ու վիդեոները կտեղադրվեն Ձեր անհատական նամակների էջում, որտեղ հետագայում կարող եք հետևել, թե ովքեր են տեսել Ձեր ուղարկած նամակը:

Instagram-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:
Թողարկվեց GTA: San Andreas խաղը iPhone/iPad սարքերի համար

Թողարկվեց GTA: San Andreas խաղը iPhone/iPad սարքերի համար



Ուրախալի լուր GTA խաղի սիրահարների համար: Այս խաղի San Andreas տարբերակն այսօրվանից հասանելի կլինի նաև iOS համակարգի համար: Խաղի ծավալը կազմում է 1.63 Գբ: Նշեմ, որ այս խաղն անվճար չի և App Store-ում վաճառվում է 6.99$-ով: Շուտով այս խաղը հասանելի կլինի նաև Android և Windows Phone համակարգերի համար:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սոնյա Սահակյանը
Angry Birds Go-ն այսօրվանից հասանելի է

Angry Birds Go-ն այսօրվանից հասանելի է


Rovio ընկերության կողմից խոստացված Angry Birds Go խաղն այսօրվանից հասանելի է Windows Phone Store, App Store, Google Play Store և Blackberry Wօrld հավելվածների խանութներում: Այս անգամ «Զայրացած ծտերը» միմյանց հետ մրցում են ավտոմեքենաներով՝ մրցուղու վրա հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:


Ներբեռնել
iOS | Android | Windows Phone | BlackBerry 10
Youtube-ը  ամփոփել է 2013 թվականը

Youtube-ը ամփոփել է 2013 թվականը



Google ընկերությանը պատկանող Youtube վիդեոհոսթինգն ամփոփել է 2013 թվականը: Այս ամփոփման պրոցեսը կոչվում է Youtube Rewind: Այժմ Youtube-ի լոգոյի կողքին հայտնվել է փոքր աղվես, որի վրա սեղմելով կբացվի ամփոփման արդյունքների էջը: Ընդ որում, Youtube-ը ամփոփել է 2013 թվականը ինչպես մեկ ամբողջական տեսահոլովակի տեսքով, այնպես էլ 64 վիդեոներից բացկացած վիդեոների ցանկի տեսքով: Այդ ցանկը կարող եք տեսնել այստեղ:




Ամփոփման էջի վրա տեղադրվել են նաև 2013 թվականի ամենահայտնի 10 տեսահոլովակները: Ահա այդ 10 տեսահոլովակները՝

1. Ylvis - The Fox (What Does the Fox Say?)
2. Harlem Shake (original army edition)
3. How Animals Eat Their Food | MisterEpicMann
4. Miley Cyrus - Wrecking Ball (Chatroulette Version)
5. baby&me / the new evian film
6. Volvo Trucks - The Epic Split feat. Van Damme
7. YOLO (feat. Adam Levine & Kendrick Lamar)
8. Telekinetic Coffee Shop Surprise
9. "THE NFL : A Bad Lip Reading"
10.Mozart vs Skrillex. Epic Rap Battles of History Season 2