Նոր ֆունկցիա Instagram-ում: Անհատական նամակներ

Ամսաթիվ



Facebook ընկերությանը պատկանող Instagram ծառայությունը ներկայացրեց Instagram Direct ֆունկցիան, որը թույլ է տալիս կոնկրետ մարդու կամ մարդկանց խմբի ուղարկել լուսանկարներ կամ վիդեոներ: Հիշեցնեմ, որ նախկինում հնարավորություն կար լուսանկարները կամ վիդեոները ցուցադրել միայն բոլոր հետևորդներին: Այս նոր ֆունկցիան հասանելի է iOS և Android համակարգերի համար նախատեսված Instagram-ի հավելվածի նոր տարբերակում: Այսինքն՝ նոր ֆունկցիան տեսնելու համար պետք է թարմացնել բջջային սարքի վրա տեղադրված Instagram հավելվածը:



Թարմացնելուց հետո ծրագրի վերևի աջ անկյունում կտեսնեք նոր նշան, որի վրա սեղմելով կբացվի անհատական նամակների էջը, որտեղ կտեղադրվեն Ձեզ ուղարկված նկարներն ու վիդեոները: Հետագայում՝ Instagram-ով որևէ լուսանկար կամ վիդեո տեղադրելու ժամանակ, ծրագրում կտեսնեք երկու տարբերակ՝ հետևորդներ կամ կոնկրետ մարդիկ (Followers, Direct)


Կոնկրետ մարդկանց ուղարկված լուսանկարներն ու վիդեոները կտեղադրվեն Ձեր անհատական նամակների էջում, որտեղ հետագայում կարող եք հետևել, թե ովքեր են տեսել Ձեր ուղարկած նամակը:

Instagram-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն