Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ռուսական օպերացիոն համակարգ ստեղծած խորամանկ տղան խաբել է բոլորին

Ռուսական օպերացիոն համակարգ ստեղծած խորամանկ տղան խաբել է բոլորին


Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է մի տեսանյութ, որում պատմում է մի «ուղեղի» մասին, ով ստեղծել է նոր օպերացիոն համակարգ: Ռուսները պնդում են, որ այդ օպերացիոն համակարգը կարող է հանդիսանալ Microsoft Windows օպերացիոն համակարգի լուրջ մրցակից: Հեղինակ Դենիս Պապովը ոչ մի գումար չի պահանջում դրա դիմաց և այդ համակարգը արդեն գնահատել են երկրի առաջավոր ծրագրավորողները: Ըստ հեղինակի խոսքերի՝ իր իսկ ստեղծած օպերացիոն համակարգը մի քանի անգամ արագ է Windows-ից: Պապովը իր օպերացիոն համակարգի համար ստեղծել է նաև սեփական ծրագրեր ու սեփական հակավիրուս, որը բաց չի թողնում ոչ մի վիրուս: Տեսահոլովակում  Դենիսի համադասարանցին ասում է, որ նրանք հոգնել են Windows-ի էկրանի նկարներից, քանի որ դրանք անդադար փոխում ես, բայց շատ քիչ են ու միապաղաղ: Թե ինչ կապ ունի նոր օպերացիոն համակարգը էկրանի նկարների հետ :)


Իսկ ինչպես է խաբել Դենիս Պապովը իրենց շրջանի "Առաջատար ծրագրավորողներին": Վերցրել է Linux օպերացիոն համակարգը ու ամենուրեք գրել է իր անունը: Ահա և հենց նույն հեռուստաալիքի հաջորդ տեսանյութը, որում պատմում է, որ իրենք սխալվել էին ու ներողություն են խնդրում:


Ներկայացնում եմ նաև փորձարկումը, որում համոզվում ենք, որ սա նույն Լինուքս օպերացիոն համակարգն է:


Ներկայացնում եմ նաև մի քանի տեսանյութեր, որոնք ծաղրում են խորամանկ Դենիս Պապովին:





Բանաստեղծություն: Դուք ինձ չգիտեք

Բանաստեղծություն: Դուք ինձ չգիտեք


Դուք ինձ չգիտեք, կամ էլ վատ գիտեք,
Որ լավն եմ այդքան, որտեղի՞ց գիտեք,
Վատն եմ անսահման, դա դուք չգիտեք,
Որ ես բարի եմ, որտեղի՞ց գիտեք,
Դաժան եմ անչափ, դա դուք չգիտեք,
Այն, որ սիրում եմ, որտեղի՞ց գիտեք,
Չէ’ ես խղճում եմ, դա դուք չգիտեք,
Ես տառապում եմ, դա էլ չգիտեք,
Թե երջանիկ եմ, որտեղի՞ց գիտեք,
Դուք իմ խոսքերին , դեմքիս մի նայեք,
Ես ձեզ խաբում եմ, դա էլ չգիտեք,
Սովորակա՞ն է, երբ ես ժպտում եմ,
Ես ձեզ ծաղրում եմ, դա էլ չգիտեք,
Որ ես ուրախ եմ, որտեղի՞ց գիտեք,
Ձեզնից դժբախտ եմ, դա դուք չգիտեք,
Թե ես անկեխծ եմ, որտեղի՞ց գիտեք,
Ես դերասան եմ, դա էլ չգիտեք:
Դուք ձեզ խաբում եք, էդ հո լավ գիտեք,
Բայց հանուն ինչի՞ , դա դուք չգիտեք:
Խաղում եմ ձեզ հետ նույն բեմի վրա,
Որը բոլորդ կյանք եք անվանել. . .
Վատ դեր եք տվել, լավն եմ ձևանում,
Բայց սա կյանքը չէ, դուք դա չգիտեք:
Այս ձեր կեղծ կյանքում ես ինձ կորցնում եմ,
ՈՒ թե ո՞վ եմ ես դա դուք չգիտեք. . . .
Facebook-ի սմայլիկների կոդերը

Facebook-ի սմայլիկների կոդերը

Հետաքրքիր Stop Motion անիմացիա

Հետաքրքիր Stop Motion անիմացիա

Հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմը

Հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմը

Համակարգչի էկրանի գեղեցիկ նկարներ

Համակարգչի էկրանի գեղեցիկ նկարներ







Նամակ Աստծուց

Նամակ Աստծուց




Զավա՛կս, հնարավոր է դու չես ճանաչում Ինձ, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին (Սաղմոս 138:1)
Գիտեմ քո նստելն ու վեր կենալը,հեռվից գիտեմ քո մտածմունքները (Սաղմոս 138:2)
Քո գնալն ու պառկելը քննում եմ, և քո բոլոր ճամփաները գիտեմ (Սաղմոս 138:3)
Քո գլխի բոլոր մազերի հաշիվը գիտեմ, (Մատթեոս 10:29-31)
Քանի որ դու իմ պատկերով է, որ ստեղծվեցիր (Ծննդոց 1:27)
Ինձանով ես ապրում, շարժվում և ինձանով է, որ կաս (Գործք Առաքելոց 17:28)
Որովհետև դու իմ ազգիցն ես (Գործք Առաքելոց 17:28)
Քեզ որովայնում դեռ չստեղծած` Ես քեզ գիտեի, (Երեմիա 1:5)
Ես դեռ աշխարհը ստեղծելուց առաջ եմ քեզ ընտրել (Եփեսացիներիս 1:11-12)
Դու հենց այնպես չստեղծվեցիր (Սաղմոս 138:15)
Իմ աչքերը տեսան քո կերպարանքը ` դեռ անպատրաստ, (Սաղմոս 138:16)
Եվ քո կյանքի բոլոր օրերը գրված են Իմ Գրքում: (Սաղմոս 138:16)
Ե՛ս սահմանեցի քո ծննդյան ծամանակն ու բնակությանդ վայրը, (Գործք Առաքելոց 17:26)
Զարմանալի կերպով դու ստեղծվեցիր, (Սաղմոս 138:14)
Ես ստեղծեցի քո երիկամունքները և ծածկեցի քեզ քո մոր որովայնում, (Սաղմոս 138:13)
Եվ ծննդյան օրդ քեզ դուրս բերեցի այնտեղից (Սաղմոս 70-)
Իմ մասին ճիշտը չեն ասում նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում (Հովհաննես 8:41-48)
Ես քո Հայրն եմ,քեզանից հեռու չեմ և ամենևին բարկացած չեմ քեզ վրա,Ես-կատարյալ սեր եմ(1Հովհան.3:1)
Եվ իմ ցանկությունն է իմ սիրով քեզ հեղեղել: (1 Հովհաննու 3:1)
Ես քեզ կտամ ավելին, քան քո երկրային Հայրը քեզ կարող է տալ (Մատթեոս 7:11)
Քանի որ Ես Կատարյալ Հայր եմ : ( Մատթեոս 5:48 )
Ամեն բարի բան, և ամեն կատարյալ պարգ¨ Ինձանից է, (Հակոբոս 1:17)
Որովհետև Ես եմ քեզ սնունդ տվողն ու հոգում եմ քո բոլոր կարիքները : (Մատթեոս 6:31-33)
Քո ապագան միշտ էլ հուսալի է (Երեմիա 29:11)
Քանի որ հավիտենական սիրով Ես քեզ սիրեցի, (Երեմիա 31:3)
Պատվական են Իմ խորհուրդները քո մասին,եթե համրեմ,ավազից շատ է նրանց թիվը (Սաղմ.138:17-18)
Ես ուրախանում եմ և ցնծում քեզ համար (Սոփոնիա 3:17)
Եվ երբեք ետ չեմ դադարի քեզ բարություն անելուց ու օրհնելուց (Երեմիա 32:40)
Որովհետև դու Իմ սեփական ժողովրդից ես (Ելից 19:5)
Եվ Իմ ամբողջ սրտովս ցանկանում եմ հաստատել քեզ (Երեմիա 32:41-43)
Կանչի՛ր Ինձ և քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես (Երեմիա 33:3)
Եթե փնտրես ինձ քո բոլոր սրտովդ և բոլոր հոգիովդ, կգտնես…. (2-րդ օրինաց 4:29)
Հանգիստ գտիր իմ մեջ,և ես ի կատար կածեմ սրտիդ ցանկությունը (Սաղմոս 36:4)
Որովհետև քեզ համար ես միայն բարի նպատակներ ունեմ, (Փիլիպեցիներիս 2:13)
Քեզ համար ես կարող եմ անել ավելին, քան կարող ես պատկերացնել (Եփեսացիներիս 3:20)
Քանզի Ես եմ քո միակ և հավիտենական մխիթարությունը (2 Թեսաղոնիկ. 2:16)
Ես քո Հայրն եմ, և քո բոլոր ցավերի մեջ կողքիդ եմ եղել: (2Կորնթաց. 1: 3-4)
Երբ դու նեղությունների մեջ ես, Ես եմ քեզ փրկում դրանցից,
Երբ սիրտդ կոտրված է, կողքիդ եմ Ես, (Սաղմոս 34:19)
Եվ ինչպես հովիվն է իր բազուկի վրա ժողովում իր գառնուկներին, Ես էլ այդպես կրել եմ քեզ իմ գրկում(Եսայա 40:11)
Մի օր Ես քո աչքերից կջնջեմ ամեն արտասուք (Հայտնություն 21:3-4)
Եվ չի լինի ո՛չ սուգ և ո՛չ էլ ցավ,որ քեզ տառապանք պատճառեցին աշխարհի վրա (Հայտնություն 21:3-4)
Ես Հայրն եմ քո և քեզ սիրում եմ ճիշտ այնպես, ինչպես իմ որդուն` Հիսուսին: (Հովհաննես 17:23)
Հիսուսը ցույց տվեց Իմ ամբողջ սերը քո հանդեպ, (Հովհաննես 17:26)
Նա իմ փառքի լույսն է, իմ էության նկարագիրը: (Եբրայեց. 1:3)
Նա աշխարհ եկավ ապացուցելու, որ Ես քո կողմից եմ, Ես քո դեմ չեմ (Հռովմեաց. 8:31)
Եվ որ ասի քեզ, Ես քեզ չեմ հիշեցնելու քո մեղքերն ու հանցանքները …. (2 Կորնթաց. 5:18-19)
Հիսուսը մահացավ, որ դու հաշտվես Ինձ հետ (2 Կորնթաց. 5:18-19)
Նրա մահը կատարյալ ապացույցն էր Իմ`քո հանդեպ ունեցած սիրո (1 Հովհաննու 4:10)
Ես զոհաբերեցի ամենաթանկը, որ ունեի…..քո սերը նվաճելու համար (Հռովմ.8:31-32)
Եթե ընդունես Իմ որդուն` Հիսուս Քրիստոսին, դու Ինձ կընդունես (1 Հովհաննու 2:23)
Եվ ոչինչ չի կարող հեռացնել քեզ Իմ սիրուց (Հռովմ.8:39)
Վերադարձիր տուն, և Ես ճոխ խնջույք կպատվիրեմ (Ղուկաս 15:7)
Ես միշտ էլ քո Հայրն եմ եղել, և միշտ կլինեմ (Եփեսացին. 3:14-15)
Հիմա հարցնում եմ քեզ…….. Կլինե՞ս դու արդյոք Իմ զավակը (Հովհաննես 1:12-13)
Ես սպասում եմ քեզ…. (Ղուկաս 15:11-32)
Հետաքրքիր ստատուսներ

Հետաքրքիր ստատուսներ


Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես. ամառային նույն արևն է և նո՛ւյն փոշին : Ես զգում եմ` ինչ չգիտես ինքդ էլ գուցե. դադարել ես ինձ սիրելուց,բայց... չես սիրում դեռ ուրիշին...

Քո աչքերին հեզ ու բարի Երջանկություն թող լինի Ու երբ տխրես, հուսալքվես, Հիշիր, հոգով կողքիդ եմ ես:

Երեք բան չես կարող վերադարձնել` Ժամանակը, Խոսքը,Հնարավորությունը:

Իրական ընկերը նա է , ով գիտի քո մասին ամեն ինչ, բայց շարունակում է սիրել քեզ:

Առաքինուց սովորի՛ր՝ ինչպիսին կարելի է լինել, իսկ տականքից՝ ինչպիսին չի՛ կարելի:

Եթե մի բան չես հասկանում,դեռ չի նշանակում,որ դա սխալ է։ Պարզապես դու չես հասկանոմ։

Երբ կյանքը սուր փշերով կարյունոտի քո հոգին, հիշիր, որ սուրբ հույսերով շխթայված ես դու մեկին:

Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
Հեղինակային խաղ: Ռեակցիա

Հեղինակային խաղ: Ռեակցիա



Ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված հերթական խաղը, որը պատրաստել եմ 2005 թվականին: Խաղը նախատեսված է երկու հոգու համար: Պետք է առաջինը սեղմեք շարժվող պատկերին համապատասխանը կոճակը: