Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է մի տեսանյութ, որում պատմում է մի «ուղեղի» մասին, ով ստեղծել է նոր օպերացիոն համակարգ: Ռուսները պնդում են, որ այդ օպերացիոն համակարգը կարող է հանդիսանալ Microsoft Windows օպերացիոն համակարգի լուրջ մրցակից: Հեղինակ Դենիս Պապովը ոչ մի գումար չի պահանջում դրա դիմաց և այդ համակարգը արդեն գնահատել են երկրի առաջավոր ծրագրավորողները: Ըստ հեղինակի խոսքերի՝ իր իսկ ստեղծած օպերացիոն համակարգը մի քանի անգամ արագ է Windows-ից: Պապովը իր օպերացիոն համակարգի համար ստեղծել է նաև սեփական ծրագրեր ու սեփական հակավիրուս, որը բաց չի թողնում ոչ մի վիրուս: Տեսահոլովակում Դենիսի համադասարանցին ասում է, որ նրանք հոգնել են Windows-ի էկրանի նկարներից, քանի որ դրանք անդադար փոխում ես, բայց շատ քիչ են ու միապաղաղ: Թե ինչ կապ ունի նոր օպերացիոն համակարգը էկրանի նկարների հետ :)
Իսկ ինչպես է խաբել Դենիս Պապովը իրենց շրջանի "Առաջատար ծրագրավորողներին": Վերցրել է Linux օպերացիոն համակարգը ու ամենուրեք գրել է իր անունը: Ահա և հենց նույն հեռուստաալիքի հաջորդ տեսանյութը, որում պատմում է, որ իրենք սխալվել էին ու ներողություն են խնդրում:
Ներկայացնում եմ նաև փորձարկումը, որում համոզվում ենք, որ սա նույն Լինուքս օպերացիոն համակարգն է:
Ներկայացնում եմ նաև մի քանի տեսանյութեր, որոնք ծաղրում են խորամանկ Դենիս Պապովին: