Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ամենամեծ օնլայն դեղատունը Հայաստանում - HiHub

Ամենամեծ օնլայն դեղատունը Հայաստանում - HiHub


Առողջապահական բարեփոխումները դարձել են ժամանակի պահանջը։ Տուրբուլենտ համաճարակային պայմանները, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը ուղղորդեցին մի խումբ մասնագետների ստեղծելու www.hihub.am օնլայն պորտալը, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ստանալու իրեն հուզող առողջապահական բոլոր հարցերի պատասխանները՝ ցանկացած պահի։ 

Ինչո՞վ է HiHub օնլայն դեղատունը տարբերվում մյուս դեղատներից

1.Խնայեք Ձեր ժամանակը Դեղատներում կամ բուժհաստատություններում երկար հերթ կանգնելը, խոստովանենք, հաճախ ավելորդ անհարմարություններ է պատճառում։ Հայհաբը ստեղծել է մաքսիմալ հարմար հարթակ, որպեսզի դուք ստիպված չլինեք մի քանի ժամ վատնել ու սպասել բժշկի հետ խորհրդատվության Ձեր հերթին։ Ընդամենը գրանցվելով hihub.am կայքում կամ ներբեռնելով Հայհաբ հավելվածը՝ կարող եք կապ հաստատել բժիշկ-խորհրդատուների հետ ու ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Բժիշկներն աշխատում են օնլայն՝ շուրջօրյա գրաֆիկով։ 2.Ամենամեծ տեսականին Հայաստանում

Կարող ենք փաստել, որ հաճախ անհրաժեշտ դեղորայք, սննդային հավելումներ կամ վիտամիններ գտնելու համար ստիպված ենք լինում ավելորդ ժամանակ ծախսել դեղատնից դեղատուն շրջելով կամ օնլայն խանութների կայքերը ուսումնասիրելով, և երբեմն՝ ապարդյուն:
Հայհաբը լուծել է «դժվար ձեռք բերվող» դեղերի խնդիրը. հայհաբ օնլայն դեղատունը համալրված է միջազգային շուկայում ամենամեծ պահանջարկն ունեցող բժշկական ապրանքներով։ Ի դեպ, օնլայն դեղատան բոլոր դեղերը հավաստագրված են: 

3.Օնլայնը Օֆֆլայնի փոխարեն

Հաշվի առնելով պանդեմիան, մեծամասնության աշխատանքային խիտ գրաֆիկը, ինչպես նաև կարևորելով սպառողների հարմարավետությունը՝ Հայհաբը մշակել է առաքման ամենահարմար տարբերակը. գրանցվելով Հայհաբի կայքում կամ ներբեռնելով հավելվածը՝ Դուք կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ ցանկացած դեղամիջոց և պատվիրել առաքում տուն, գրասենյակ և նույնիսկ հիվանդանոց: Հայհաբում գործում է գերարագ, որակյալ և էկո առաքում՝ 100%-ով ախտահանված փաթեթավորմամբ։ Հայհաբի էլեկրոմոբիլները 39 րոպեի ընթացքում կառաքեն Ձեր պատվերը 24/7 գրաֆիկով:

4.Առցանց բժշկական անվճար և շուրջօրյա խորհրդատվություն

Հայհաբը համագործակցում է բժշկական ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Օգտատերերը կարող են վստահ լինել, որ օրվա ցանկացած ժամի կարող են առցանց դիմել Հայհաբի հոգատար ու բարեխիղճ բժիշկներին, ովքեր հնարավորինս արագ և որակյալ բժշկական առցանց խորհրդատվություն կտրամադրեն, ու այս ամենը՝ լիովին ԱՆՎՃԱՐ։

Հայհաբում Ձեր տվյալներն ու խոսակցությունը օնլայն բժշկի հետ գաղտնագրված են, Ձեր առողջական հարցերն ու անհանգստությունները չեն քննարկվում որևէ այլ հարթակում՝ բացի Հայհաբից, և Ձեր կողմից տրամադրված ցանկացած ինֆորմացիա կոնֆիդենցիալ է։

5.Դեղատոմսի վերծանում

Դեղատոմսը ճիշտ կարդալը միշտ չէ, որ հեշտ գործ է։ Հիմնականում բժիշկների մասնագիտական ձեռագիրը կարողանում են վերծանել դեղատան աշխատակիցները՝ բացատրելով նաև դեղերի ընդունման կարգը։ Հայհաբն առաքման ծառայություններից և օնլայն բժշկի հետ անվճար խորհրդատվություն տրամադրելուց բացի առաջարկում է նաև օգտվել դեղատոմսի վերծանման ծառայությունից։

Հայհաբը բարձր է գնահատում Ձեր առողջությունը և հանդես է գալիս հետևյալ առաքելություններով`
  • Ապահովել որակյալ ծառայություն և գերարագ սպասարկում
  • Լինել հասանելի օրվա ցանկացած ժամի և ամենուր
  • Տրամադրել անհրաժեշտ բժշկական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն
  • Բացառել վտանգավոր ինքնաբուժությունը՝ իր հնարավոր բարդություններով՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն
  • Ստեղծել հավասար պայմաններով հասանելի բժշկական առցանց խորհրդատվություն՝ անկախ տարիքից, սեռից և գտնվելու վայրից


Հայհաբը միշտ Ձեր կողքին է և օգնում է, որ Դուք լինեք առողջ, խնամված ու ինքնավստահ։ Ներբեռնե՛ք մեր բջջային հավելվածը. ամենաժամանակակից բժշկական օգնությունը հենց Ձեր ձեռքում՝ հասանելի ամենուր և ամեն պահի։


 Nvidia-ի նոր գործիքը ձայնի հիման վրա անիմացնում 3D մոդելի դեմքի շարժումները

Nvidia-ի նոր գործիքը ձայնի հիման վրա անիմացնում 3D մոդելի դեմքի շարժումները

Nvidia-ի նեյրոնային ցանցով աշխատող նոր գործիքը կարողանում է անիմացնել 3D մոդելի դեմքը, օգտագործելով միայն տրված ձայնը: Audio2Face տեխնոլոգիան աշխատում է Nvidia Omniverse բաց պլատֆորմի վրա: 

Նեյրոնային ցանցը կարողանում է ձայնի հիման վրա գեներացնել դեմքի ու շուրթերի շարժումները իրական ժամանակում:

Պետք է ընդամենը վերբեռնել ձայնային ֆայլը կամ խոսել միկրոֆոնով: Հետաքրքիրն այն է, որ նույն անիմացիան հնարավոր է տեղադրել տարբեր մոդելների վրա:

Audio2Face-ը թույլ է տալիս նաև կառավարել դեմքի էմոցիաները: Ծրագիրը ընտրված էմոցիայի հիման վրա ավտոմատ գեներացնում է դեմքի, աչքերի, բերանի, լեզվի և գլխի շարժումները: 

Ծրագրի բետա տարբերակը հասանելի է Nvidia կայքում: Տվյալ պահին հասանելի են 4 լեզուներ (անգլերն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն): Հետագայում նախատեսվում է ավելացնել այլ լեզուներ:

Apple-ը դատական հայց է ներկայացրել լրտեսական Pegasus ծրագրի դեմ: Հայ օգտատերերը նույնպես զգուշացվել են Apple-ի կողմից

Apple-ը դատական հայց է ներկայացրել լրտեսական Pegasus ծրագրի դեմ: Հայ օգտատերերը նույնպես զգուշացվել են Apple-ի կողմից


Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի դեմ, որը հանդիսանում է Pegasus լրտեսական ծրագրի հեղինակը: Apple-ը պահանջում է, որպեսզի այդ ընկերությունը զրկվի Apple-ի արտադրանքներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Apple ընկերությունը նաև սկսել է օգատերերին ծանուցումներ ուղարկել, եթե նրանց հեռախոսում հայտնաբերվել է այդ ծրագիրը: Հայաստանում ևս որոշ օգտատերեր ստացել են այդ ծանուցումը: Արթուր Վանեցյանը նույնպես Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տարածել, որտեղ տեսնում ենք, որ նա նույնպես ծանուցվել է Apple-ի կողմից: 

Pegasus ծրագիրը տարբեր երկրների իշխանությունների կողմից օգտագործվում է հետախուզական տվյալներ հավաքելու համար: Այս ծրագիրը կարող է այլ անձանց հասանելի դարձնել սմարթֆոնի միկրոֆոնի, տեսախցիկի կամ այլ մոդուլների ինֆորմացիան ինչպես iOS-ում, այնպես էլ Android-ում: Pegasus-ը կարողանում է լրտեսել սմարթֆոնները zero-click-ով, ինչը նշանակում է, որ օգտատերերին պետք չի որևէ լրացուցիչ գործողություն կատարել: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ միջազգային մամուլն արդեն անդրադարձել էր Pegasus-ին և նշել, որ այս ծրագիրն օգտագործվել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ լրագրողների գաղտանսելու համար: 

Apple-ը վերջերս iOS 14.8-ում շտկել է iMessage-ի խոցելիություններից մեկը, ինչից օգտվում էր Pegasus-ը: Apple-ը խորոհւրդ է տալիս բոլորին տեղադրել iOS օպերացիոն համակարգի վերջին թարմացումները: Նշվում է նաև, որ iOS 15-ում Pegasus-ի լրտեսության փորձի դեռ չի հանդիպել: Pegasus-ի դեմ նախկինում դատական հայցեր են ներկայացրել նաև WhatsApp-ը, Microsoft-ը և Google-ը:
iOS 15.2-ում ավելացել է մահից հետո iCloud-ի տվյալները կտակելու հնարավորություն

iOS 15.2-ում ավելացել է մահից հետո iCloud-ի տվյալները կտակելու հնարավորություն

Apple-ը թողարկել է iOS 15.2 բետա թարմացումը, որտեղ հայտնվել է Digital Legacy («Թվային ժառանգություն») գործառույթը: Այն թույլ է տալիս մահից հետո կտակել տվյալները այլ անձանց: Այս գործառույթի միջոցով օգտատերերը ընտրում են 5 վստահելի մարտկանց, որոնք նրա մահից հետո կկարողանան տեսնել ֆոտոները, վիդեոներն ու այլ iCloud-ի այլ տվյալները: 

Մինչ այս Apple-ը մահացածի հարազատներին ոչ մի կերպ չէր թուլատրում տեսնել մահացածի ինֆորմացիան: iCloud-ի կանոնադրության մեջ գրված է, որ մահացածի տվյալները գաղտնի են և ոչ մեկին հասանելի չեն: Նշեմ, որ տվյալները կտակելու գործառույթներ կան նաև Google-ում և Facebook-ում:

YouTube-ում այլևս չի ցուցադրվի դիսլայքերի քանակը

YouTube-ում այլևս չի ցուցադրվի դիսլայքերի քանակը

YouTube-ն այլևս վիդեոների ներքևում չի ցուցադրելու դիսլայքերի քանակը: Այն կարող են տեսնել միայն վիդեոների հեղինակները: Սակայն դիսլայքի կոճակը մնալու է և աշխատելու է նախկինի պես: Այսինքն YouTube-ը ձեր դիսլայքերի հիման վրա հասկանալու է, թե ինչ վիդեոներ ցուցադրի: YouTube-ը որոշել է չցուցադրել քանակը, քանի որ ուսումնասիրություններով պարզել են, որ այս կոճակը հաճախ օգտագործում է հեղինակներին այսպես ասած վատություն անելու համար և քանակը չտեսնելով մարդիկ ավելի քիչ կսեղմեն այս կոճակը:


Ինչ տեսք կունենային թխվածքաբլիթները, եթե դրանք արտադրեին Apple, Microsoft, Google և այլ ընկերությունները

Ինչ տեսք կունենային թխվածքաբլիթները, եթե դրանք արտադրեին Apple, Microsoft, Google և այլ ընկերությունները

 


Դիզայներ Yassine Chouk-ը ստեղծել հետաքրքիր ֆոտոշարք, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք կունենային բլիթների փաթեթավորումները, եթե դրանք թողարկեին  Apple, Microsoft, Google և այլ ընկերությունները:








Թարմացված GTA III և Vice City խաղերի գեյմփլեյները հայտնվել են համացանցում

Թարմացված GTA III և Vice City խաղերի գեյմփլեյները հայտնվել են համացանցում

Թարմացված GTA III և Vice City խաղերի գեյմփլեյները հայտնվել են համացանցում: Հիշեցնեմ, որ Grand Theft Auto: The Trilogy — The Definitive Edition խաղը պաշտոնապես թողարկվելու է նոյեմբերի 11-ին և ներառելու է GTA III, Vice City և San Andreas խաղերը:


Ներկայացվեց €230-անոց POCO M4 Pro 5G սմարթֆոնը

Ներկայացվեց €230-անոց POCO M4 Pro 5G սմարթֆոնը

Xiaomi ընկերության ենթաբրենդ հանդիսացող Poco ընկերությունը ներկայացրեց POCO M4 Pro 5G սմարթֆոնը, որը փաստացի հանդիսանում է Redmi Note 11-ի փոքր-ինչ արտաքնապես փոփոխված և անվանափոխված տարբերակը: 

Այս սմարթֆոնն աշխատում է Dimensity 810 պրոցեսորով: Սմարթֆոնն ունի 6,6 դյույմանոց IPS 90Հց էկրան, որը պաշտպանված է Gorilla Glass 3 ապակիով: 

Սմարթֆոնի տեսախցիկի գլխավոր մոդուլը 50 ՄՊ է, որը լրացված է 8ՄՊ լայնանկյուն (119º) մոդուլով: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16 ՄՊ է:

Մատնահետքի սկաները տեղադրված է կողքի հատվածում գտնվող անջատման/միացման կոճակի մեջ: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լիցքավորվում է 33Վտ հզորությամբ (0-ից 100% 59 րոպեում): 

Սմարթֆոնն ունի նաև ստերոդինամիկներ և ինֆրակարմիր պորտ: POCO M4 Pro 5G սմարթֆոնը հասանելի կլինի սև, դեղին և կապույտ գույներով: Հասանելի կլինեն երկու մոդիֆիկացիաներ՝ 4/64 ԳԲ և 6/128 ԳԲ: Եվրոպայում բազային տարբերակը կարժենա €230: Սակայն 11.11 ակցիայի շրջանակներում սմարթֆոնը հնարավոր կլինի գնել €200-ով:

Microsoft-ը ներկայացրեց թեթևացված  Windows 11 SE համակարգը և 249$-անոց Surface Laptop SE նոթբուքը

Microsoft-ը ներկայացրեց թեթևացված Windows 11 SE համակարգը և 249$-անոց Surface Laptop SE նոթբուքը


Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 11 S օպերացիոն համակարգը, որը մրցելու է բյուջետային նոթբուքների վրա տեղադրվող Chrome OS-ի հետ: Windows 11 SE-ն նախևառաջ նախատեսված է ուսանողների և դպրոցների համար: 


Windows 11 SE-ն օպտիմիզացված է Edge, OneDrive, Office և Microsoft-ի այլ ծրագրերի համար: Չնայած այս համակարգում բացակայում է Microsoft Store-ը, այնուամենայնիվ հնարավոր կլինի տեղադրել նաև այլ ծրագրեր (հաստատությունների ադմինիստրատորները կարող են կառավարել այս պրոցեսը):  


Windows 11 SE-ը ստեղծելիս Microsoft-ի մասնագետները ամիսներ շարունակ խորհրդակցել են ուսանողների և դասախոսների հետ: Windows 11 SE-ում ծրագրերը բացվում են ամբողջ էկրանով, իսկ Snap-ով միաժամանակ էկրանին հնարավոր է իրար կողքի դնել երկու ծրագիր: 


Այս օպերացիոն համակարգից բացակայում է վիջեթների վահանակը: Acer, Asus, Dell, Dynabook, Fujitsu, HP, JK-IP, Lenovo և Positivo ընկերութունները շատ մոտ ապագայում իրենց բյուջետային նոթբուքները կվաճառեն Windows 11 SE-ով:


Microsoft-ը ներկայացրեց նաև 249 դոլարանոց Surface Laptop SE նոթբուքը, որն աշխատում է հենց Windows 11 SE-ով: Այս նոթբուքն աշխատում է 2 միջուկանի Intel Celeron N4020 կամ N4120 պրոցեսորով: Նոթբուքն ունի 4/8ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ eMMC ներքին հիշողություն: Նոթբուքի էկրանը 11,6 դյույմ է, որն ունի 1366×768 թողունակություն:
Moodle հարթակին կփոխարինի հայկական Uteach-ը

Moodle հարթակին կփոխարինի հայկական Uteach-ը

 

Moodle-ի մասին գիտի գրեթե յուրաքանչյուրը, ով առընչվել է օնլայն դասավանդման հետ։ Այդ մարդկանց թիվը կտրուկ ավելացավ COVID-19-ի ի հայտ գալուց հետո, երբ մարդիկ ստիպված եղան կրթական պրոցեսը տեղափոխել առցանց։

Moodle-ը հարթակ է, որտեղ հնարավոր է ստեղծել հաշիվ, վերբեռնել ֆայլեր, տեղադրել նյութեր, կազմել դասացուցակ, ունենալ ուսանողների բազա և այլն։ Ասել, որ կարելի է շատ արագ գլուխ հանել այս ամենից, սխալ կլինի։ Դա վկայում են բավականին երկար տևողություն ունեցող «Moodle-ի օգտագործման» դասընթացները։

Բայց այլևս կարիք չկա փորփրել և երկար ժամանակ անցկացնել Moodle-ի ճանաչման ճանապարհին, որովհետև արդեն կա Uteach-ը, որն առավել հարմար է, ունի օնլայն կրթության համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, հնարավորություն նաև գումար աշխատելու և, ինչը ոչ պակաս կարևոր է, մեզ բոլորիս հարազատ հայերեն լեզվով է։

Ի՞նչ է պետք դասավանդողին որակյալ օնլայն կրթություն ապահովելու համար։ Հնարավորինս մատչելի ձևով ներկայացնել նյութերը սովորողներին, ապահովել աշակերտ, ուսանող/դասավանդող ամուր կապը և սովորելու պրոցեսը հնարավորինս դարձնել մատչելի ու կողմերի համար չհոգնեցնող։

Հիմա հասկանանք, թե ինչու Moodle-ը փոխարինել հայկական արտադրության հարթակով՝ որն ունի բոլոր ֆունկցիները՝ անհրաժեշտ առցանց կրթությունը բարձր մակարդակով անցկացնելու համար։


1․Uteach-ի օգնությամբ կունենաք սեփական պրոֆեսիոնալ կայքը

Moodle-ի դեպքում Դուք օգտագործում եք հենց այդ հարթակը ու չեք կարող դա վերածել բիզնեսի։ Իսկ Uteach-ի օգնությամբ ընդամենը րոպեների ընթացքում կարող եք Ձեր ձեռքով հավաքել օնլայն ուսուցման Ձեր կայքը, ունենալ անուն, լոգո, ստեղծել բրենդ ու առաջխաղացնել այն։ 

Մեր օրերում կարևոր է դարձել օնլայն աշխարհում պատշաճ կերպով ներկայանալը։ Այլևս բավարար չէ ունենալ միայն էջ ֆեյսբուքում ու դասեր անցկացնել zoom-ով կամ օգտագործել Moodle: 

Ինչու՞ անել այն, ինչ անում են գրեթե բոլորը։ Հիշեք կարևոր մի բան՝ շահում են նրանք, ովքեր առաջինն են սկսում, որովհետև ժամանակն աշխատում է իրենց օգտին։ 

Պատկերացրեք՝ Դուք դասավանդում եք ֆիզիկա կամ, ենթադրենք, շախմատ։ Ձեր շրջապատում դասերն անցկացնում են այլ հարթակներով, իսկ Դուք արդեն ունեք Ձեր սեփական կայքը, օրինակ՝ fizika.am, որտեղ ավելի ներկայանալի եք, տեղադրում եք հետաքրքիր նյութեր, որոնք կարդում են ոչ միայն Ձեր աշակերտներն, այլև ով ցանկանա, և մարդիկ, ովքեր գտել են Ձեր կայքը Google-ում։ 

Բացի այդ, Դուք կարող եք տեղադրել վիդեոդասեր ու դրանք օնլայն վաճառել։ Հավատացեք՝ կստացվի։ Ինչու՞։ Որովհետև հազարների է հասնում այն մարդկանց թիվը, ովքեր Google-ում փնտրում են “ֆիզիկա բառը”։ Սրա համար պատասխանատու է SEO-ն, որի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

2․ Կանցկացնեք տեսազանգեր հենց սեփական կայքում

Moodle-ը չունի տեսազանգերի ֆունկցիա։ Նման հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ինտեգրել հավելյալ պլագին, որն, իհարկե, ամեն մարդու խելքի բանը չէ։ Սովորաբար մարդիկ օգտվում են zoom-ից կամ skype-ից։ 


Բայց Uteach-ն ունի նաև այս հարցի լուծումը։ Տեսազանգերն այլևս կարելի է անցկացնել սեփական կայքում՝ օրինակ fizika.am-ում։ Ասեք, որ շատ հաճելի է ունենալ սեփականը։ 

Ինչպես է դա ստացվում։ Կայքը, որը Դուք հավաքել եք Uteach-ի օգնությամբ, ունի Live դասեր ստեղծելու հնարավորություն՝ մեկօրյա, շաբաթական, ամսական և անհատական։ Այսինք` Դուք կարող եք, օրինակ հոկտեմբերի 1-ից մինչև 30-նն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր չորեքշաբթի անցկացնել դաս։ Ընտրում եք օրերը,  նշում ժամերը, գրում դասերի նկարագրությունը, կցում ֆայլեր, նկարներ, ընտրում աշակերտներին, որոնք պետք է մասնակցեն դասին և ընդամենը «պահպանել կոճակին սեղմելով՝ ստեղծում եք դասը։

3․Ավտոմատ կերպով կստեղծեք դասացուցակ
Դասացուցակ կարելի է ստեղծել նաև Moodle-ում։ Բայց այն չունի ամենակարևոր ֆունկցիան, որը կարող եք ունենալ Դուք Uteach-ի օգնությամբ։ 

Երբ Դուք ստեղծում եք Live դասը, «պահպանել» կոճակը սեղմելուց անմիջապես հետո ավտոմատ կերպով Ձեր «դասացուցակ» բաժնում ավելանում է այդ դասը, որտեղ երևում է վերջինիս վերնագիրը, նկարագրությունը և հղումը, որի վրա սեղմելով  Դուք միանալու եք տեսազանգին։ Ի դեպ, այդ նույն հղումն անմիջապես դասը ստեղծելուց հետո ուղարկվելու է Ձեր ուսանողների էլ․ հասցեներին՝ դասի մանրամասների նկարագրությամբ։

4․ Կվաճառեք վիդեոդասեր և վեբինարներ օնլայն
Moodle-ում կարելի է տեղադրել վիդեոներ, բայց դրանք վաճառել, անհնարին է։ Իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ օնլայն բիզնես անել, ինչը մեր օրերում շատ ակտուալ է։ 

Uteach-ի օգնությամբ պատրաստված Ձեր կայքում Դուք կարող եք ստեղծել վիդեոդասերի էջ, վերբեռնել դրանք, դրանց համար որոշել գին և վաճառել։ Այն կունենա նման տեսք․․․

Վիդեոդասեր բաժնում կարելի է վերբեռնել տարբեր ֆայլեր, որոնք կարող են ներբեռնել ուսանողները՝ ուսուցման պրոցեսն ավելի լիարժեք դարձնելու համար։

5․ Կավելացնեք էջեր Ձեր կայքում
Uteach-ի օգնությամբ Դուք կարող եք ավելացնել էջեր Ձեր կայքում։ Ենթադրենք՝ ցանկանում եք մի փոքր պատմել Ձեր մասին, որպեսզի կայքում հայտնված մարդիկ պատկերացում կազմեն՝ ով եք Դուք, ինչով եք զբաղվում, քանի տարվա մասնագետ եք և այլն։ Դուք կարող եք ավելացնել  «Մեր մասին» էջ, գրել գեղեցիկ տեքստ, ավելացնել նկարներ, վիդեոներ և այլն։

6․ Կվարեք բլոգ
Moodle-ում Դուք տեղադրում եք նյութեր, որոնք կարողանում են կարդալ միայն մարդիկ, ովքեր ունեն հարթակ մուտք գործելու հնարավորություն։


Իսկ ահա Ձեր կայքում Դուք կարող եք վարել անձնական բլոգ, գրել հետաքրքիր հոդվածներ, որոնք կկարդան բոլորը։ Դրանց շնորհիվ Ձեր կայքը կհայտնվի Google-ի որոնման արդյունքում, կավելանան Ձեր կայքի այցելությունները, մարդիկ կսկսեն ճանաչել Ձեզ, կցանկանան ծանոթանալ Ձեր գործունեությանը։ Իսկ դա կնպաստի նոր ուսանողների ձեռք բերմանը։

7․ Ինքներդ կլինեք Ձեր կայքի տեսքի հեղինակը

Uteach-ը տալիս է հնարավորություն ինքնուրույն “հավաքել կայքը”, ընտրել նկարները,կայքի դիզայնը, նրա գույները։ Դա նշանակում է, որ ամեն ինչ կլինի Ձեր ճաշակով։ Այստեղ պետք է հիշել կարևոր մի բան՝ ընտրել ներդաշնակ նկարներ, որոնք համապատասխանում են գույներով և, իհարկե, որակյալ, չափսերով մեծ նկարներ։ Որովհետև, եթե դրանք եղան չափսով փոքր ու տեղադրվեցին կայքում, որտեղ պահանջվում են ավելի մեծ նկարներ, կաղավաղվեն և կփչացնեն կայքի տեսքը։ 
Նկարների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար առաջարկում եմ դիտել տեսանյութը։
Facebook-ը դադարեցնում է սոցցանցում դեմքերի ճանաչման գործառույթը

Facebook-ը դադարեցնում է սոցցանցում դեմքերի ճանաչման գործառույթը

Իրավաբանների ճնշումների ազդեցության տակ Facebook սոցիալական ցանցը փակում է դեմքի ճանաչման Face Recognition գործառույթը, որը հասանելի էր 2011 թվականից: Այն թույլ է տալիս սկանավորել Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարներ և վիդեոները ու ավտոմատ ճանաչել այլ օգտատերերի դեմքերը: Նշվում է, որ այդ գործառույթը միացված էր սոցցանցի 1/3 օգտատերերի մոտ: Face Recognition-ը փակելուց հետո Ֆեյսբուքը ջնջելու է ավելի քան 1 միլիարդ օգտատերերի դեմքերի շաբլոնները: Այս տեխնոլոգիայից հրաժարվելով թերի կաշխատի նաև Automatic Alt Text (AAT) գործառույթը, որը տեսողության խնդիրներ ունեցողների համար ձայնով մեկնաբանում է լուսանկարները: