Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Այս գործիքը վայրկյանների ընթացքում կարողանում է ցանկացած նկարի վրա գտնվող մարդու դեմքը փոխարինել այլ դեմքով

Այս գործիքը վայրկյանների ընթացքում կարողանում է ցանկացած նկարի վրա գտնվող մարդու դեմքը փոխարինել այլ դեմքով


Արհեստական բանականությամբ աշխատող այս գործիքը վայրկյանների ընթացքում կարողանում է ցանկացած նկարի վրա գտնվող մարդու դեմքը փոխարինել այլ դեմքով՝ պահպանելով սկզբնական նկարի դեմքի էմոցիաները, դիրքը, երանգը և այլն: Գործիքն իր կայքում ունի հայտնի մեմերի, ֆիլմերի, արձանների նկարներ, որոնց վրա կարող եք տեղադրել Ձեր դեմքերը: Հնարավորություն կա նաև ընտրել լուսանկարներ համակարգչից: Գործիքը հասանելի է նաև Android և iOS համակարգերի համար:

Apple-ը կգնի սմարթֆոնների համար մոդեմներ արտադրող  Intel-ի  բիզնեսի մասնաբաժինը

Apple-ը կգնի սմարթֆոնների համար մոդեմներ արտադրող Intel-ի բիզնեսի մասնաբաժինը


Apple-ը կգնի սմարթֆոնների համար մոդեմներ արտադրող Intel-ի բիզնեսի մասնաբաժինը: Գործարքի գինը կկազմի 1 միլիարդ դոլար: Intel-ի մոտ 2200 աշխատողներ կմիանան Apple-ին: Այս գործարքը թույլ կտա Apple-ին իր սարքերի մեջ տեղադրել սեփական արտադրության մոդեմները (նաև 5G) և կախված չլինել այլ արտադրողներից: Մինչ այս Apple-ը իր սմարթֆոններում օգտագործում էր Qualcomm-ի և Intel-ի կողմից արտադրված մոդեմներ:
Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi Mi A3 սմարթֆոնները

Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi Mi A3 սմարթֆոնները


Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi A3 սմարթֆոնը, որը հանդիսանում է վերջերս ներկայացված Xiaomi CC9e սմարթֆոնի գլոբալ տարբերակը, սակայն աշխատում է «մաքուր» Android-ով և չունի NFC մոդուլ: Այս սմարթֆոնն ունի 6 դյույմանոց AMOLED էկրան (1560×720), որի կաթիլանման կտրվածքի մեջ տեղադրված է 32 ՄՊ առջևի տեախցիկը, իսկ էկրանի ներքևի հատվածում ներդրված է մատնահետքի սկաները:


Սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 665 պրոցեսոր, 4ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Կկա նաև microSD քարտ տեղադրելու հնարավորություն:


Xiaomi Mi A3-ի հիմնական տեսախցիկը բաղկացած է 3 մոդուլից՝ 48ՄՊ, 8ՄՊ և 2ՄՊ: Սմարթֆոնի մարտկոցը 4030 մԱ/ժ է, որը լիցքավորվում է Type-C բնիկով: 


Սմարթֆոնն ունի նաև ինֆրակարմիր պորտ, որով հնարավոր է կառավարել տան տեխնիկան: Mi A3 սմարթֆոնի 4/64ԳԲ տարբերակն արժի 249 եվրո, իսկ 4/128ԳԲ տարբերակը՝ 279 եվրո:
Ռուսական FaceApp հավելվածը նորից թոփերում է: Անվտանգության ի՞նչ ռիսկեր կան

Ռուսական FaceApp հավելվածը նորից թոփերում է: Անվտանգության ի՞նչ ռիսկեր կան


Վերջին օրերին բբջային հավելվածների թոփերում հայտնված հավելվածը ստեղծվել է ռուսական ստարթափի կողմից, ինչն էլ շատերի համար (հիմնականում ամերիկացիների) անհանգստանալու պատճառ է դարձել: Կասկածներ կան, որ այս հավելվածը կարող է հավաքել լուսանկարները և դրանք վաճառել կամ օգտագործել այլ նպատակներով: Սակայն FaceApp-ի հիմնադիրները հավաստիացնում են, որ իրենք սմարթֆոնից վերցնում են միայն այն լուսանկարները, որոնք օգտատերերը նշում են (դա կարելի է ստուգել ինտերնետ տրաֆիկը հսկող ցանկացած ծրագրով): 


Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լուսանկարների մեծ մասը սերվերներից ջնջվում են 48 ժամվա ընթացքում: Թեև այս ընկերությունը ռուսական է, այնուամենայնիվ լուսանկարները մշակվում և պահպանվում են այլ երկրներում գտնվող սերվերների վրա: 


Օգտատերերը կարող են պահանջել, որպեսզի իրենց լուսանկարներն անմիջապես ջնջվի սերվերներից: Պետք է FaceApp հավելվածում մտնել Settings->Support->Report a bug և ուղարկել privacy բառը: FaceApp-ը նաև չի պարտադրում օգտատերերին մուտք գործել Ֆեյսբուքի միջոցով, ինչի արդյունքում չեն կարող հավաքել անձնական տվյալներ:


Թեև FaceApp-ը հիմա թոփերում է հայտնվել, սակայն այն այդքան էլ նոր հավելված չի: Պարզապես վերջերս որոշ հայտնի մարդիկ իրենց սոցցանցերում տեղադրել են այս հավելվածով մշակված լուսանկարները և այն նորից տարածվել է: FaceApp-ով օգտատերերը կարող են փոխել իրենց տարիքը, սեռը, դեմքի վրա ավելացնել ժպիտ, ակնոցներ և այլն:


Նախկինում այս հավելվածը օգտատերերի կողմից արժանացել է քննադատության, քանի որ ներառում էր ռասիստական ֆիլտրեր (սևամորթին դարձնում է սպիտակամորթ և հակառակը):


«Խզբզոցը» բնապատկերների վերածող օնլայն գործիքն արդեն հասանելի է բոլորի համար

«Խզբզոցը» բնապատկերների վերածող օնլայն գործիքն արդեն հասանելի է բոլորի համար

Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի NVidia-ի կողմից ստեղծված գրաֆիկական խմբագրիչին, որը կարողանում է օգտատիրոջ «խզբզոցը» վերածել բնապատկերների: Պետք է ընդամենը պարզ գրաֆիկական օբյեկտներով նշել այն վայրերը, որտեղ պետք է վերջնական բնապատկերի վրա լինեն գետերը, սարերը, ջրվեժները և այլ օբյեկտներ: 



Վերջերս NVidia-ն որոշել է այս գործիքը հասանելի դարձնել բոլորի համար: Պետք է պազարպես բացել այս հասցեն և նշել նկարում նշված կարգավորումը: Այնուհետև կարող եք ձախ կողմից ընտրել օբյեկտի տեսակը և նկարել: Նշեմ, որ կարող եք ընտրել նաև գեներացվող նկարի ոճը:

ՀՀ ԱԳՆ-ն Minecraft խաղով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթ է կազմակերպել

ՀՀ ԱԳՆ-ն Minecraft խաղով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթ է կազմակերպել


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի պաշտոնական էջում առաջարկում է օգտատերերին Minecraft-ով ստեղծել ՀՀ տեսարժան վայրերը: Գրառմանը կցված է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ՀՀ ԱԳՆ-ի շենքի Minecraft-ի մոդելը: Նշվում է նաև, որ հաղթողը ՀՀ ԱԳՆ-ի կողմից կստանա հատուկ մրցանակ: 


Որոշ օգտատերեր արդեն իրենց ստեղծածները տեղադրել այս այդ գրառման մեկնաբանություններում:
Չինացիները ստեղծել են դեռևս չթողարկված iPhone 11-ի աշխատունակ կրկնօրինակը

Չինացիները ստեղծել են դեռևս չթողարկված iPhone 11-ի աշխատունակ կրկնօրինակը


Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն սեպտերմբերին, սակայն դա չի խանգարում չինացիներին թողարկել կրկնօրինակներ՝ համացանցում տարածված ռենդերների ու ակնկալիքների(կարծիքների) հիման վրա: 



Սմարթֆոնի ծրագրային ինտերֆեյսը ևս բավականին նմանեցված է iOS-ին:
Մեկնարկել է activecitizen.am հարթակը, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկները

Մեկնարկել է activecitizen.am հարթակը, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկները


«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը 2019թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:



Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը:

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:



Հարթակը միջավայր է, որը, մայրաքաղաքի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց հավաքելու է մեկ վայրում՝ ստեղծելով ակտիվ քաղաքացիների համայնք, որին Երևանի իշխանությունը նաև կներկայացնի գաղափարներ՝ դրանք քննարկելու և կատարելագործելու նպատակով: Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:

Կայքում գրանցված քաղաքացիների իսկության, առաջարկների քննարկման և քվեարկության արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական մեթոդները։ Բոլոր առաջարկները և քվեարկության արդյունքներն ամրագրվում են Blockchain տեխնոլոգիայի միջոցով՝ հաստատելով տվյալների հավաստիությունը և բացառելով կեղծիքը:

«Ակտիվ քաղաքացի» ծրագրի, ընթացակարգերի, ժամկետների, հարթակի աշխատանքի և այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Հարթակի կանոններ և Հաճախ տրվող հարցեր բաժիններում:

Android-ի SwiftKey-ում ավելացել են «Անիմոջիներ»

Android-ի SwiftKey-ում ավելացել են «Անիմոջիներ»


Android օպերացիոն համակարգի համար նախատեսված SwiftKey ստեղնաշարում ավելացել է «Անիմոջիներ» ավելացնելու հնարավորություն: Այս նոր գործառույթը կոչվում է Puppets և հասանելի է SwiftKey-ի բետա տարբերակում: 


Տվյալ պահին հասանելի են 5 կենդանիներ, որոնց դեմքը շարվում է օգտատիրոջ դեմքի շարժումներին համապատասխան:  Հիշեցնեմ, որ SwiftKey հավելվածը պատկանում է Microsoft-ին:


Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi CC9 սմարթֆոնները

Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi CC9 սմարթֆոնները


Xiaomi ընկերությունը ներկայացրեց բյուջետային սմարթֆոնների նոր CC9 շարքը, որը ներառում է CC9, CC9e և CC9 Meitu Custom Edition սմարթֆոնները: CC հապավումը նշանակում է Colorful & Creative, իսկ սարքերի արտադրմամբ զբաղվելու է Chic & Cool 90 թիմը:


CC9 սմարթֆոնն իրենից ներկայացնում է Mi 9 սմարթֆոնի պարզեցված տարբերակը: Սարքն ունի Snapdragon 710 պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Սարքի մարտկոցը 4030 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 18Վտ հզորությամբ:


CC9-ի AMOLED էկրանը 6.39 դյույմանոց է՝ Full HD+ թողունակությամբ: Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է Էկրանի մեջ: Էկրանը զբաղեցնում է դիմացի 91%-ը և ունի կաթիլանման կտրվածք, որտեղ տեղադրված է 32ՄՊ տեսախցիկ: Իսկ ահա սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է եռակի մոդուլով հիմնական տեսախցիկը՝ 48ՄՊ, 8ՄՊ և 2ՄՊ:


Սմարթֆոնն ունի նաև 3.5մմ ականջակալի բնիկ, NFC և ինֆրակարմիր պորտ, որով հնարավոր է կառավարել տան տեխնիկան: Xiaomi CC9-ի շրջանակը մետաղից է, իսկ հետևում և առջևում տեղադրված է Gorilla Glass ապակի: Xiaomi CC9-ի բազային տարբերակը 260 դոլար է, իսկ 128ԳԲ տարբերակը՝ 290$:


Ի տարբերություն Xiaomi CC9-ի, Xiaomi CC9e սմարթֆոնն ունի Snapdragon 665 պրոցեսոր, 6.08 դյույմանոց AMOLED էկրան (1560×720), 4/6ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողույթուն: Այս սմարթֆոնի տեսախցիկները ոչնչով չեն տարբերվում ավագ մոդելի տեսախցիկներից: Այս սմարթֆոնը լիցքավորվում է նաև 10Վտ անլար տեխնոլոգիայով: Xiaomi CC9e սմարթֆոնի բազային մոդելն արժի 189 դոլար, իսկ ամենաբարձրը՝ 232 դոլար:


CC9 Meitu Custom Edition սմարթֆոնն ունի 8ԳԲ օպերատիվ և 256ԳԲ ներքին հիշողություն: Այս սմարթֆոնը տեխնիկական պարամետրերով չի տարբերվում CC9 մոդելից: 


Այս սմարթֆոնում ավելի մեծ ուշադրություն է դարձրած տեսախցիկի ծրագրային ապահովման վրա, որտեղ համալրված են լուսանկարների մշակմանբ զբաղվող Meitu-ի ալգորիթմերով: Այս մոդելը նախատեսված է սելֆիներ նկարելու համար: Այս սմարթֆոնն արժի 378 դոլար: