Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
JavaScript Summit 2023

JavaScript Summit 2023


Ներկայումս ամենահայտնի և ամենաշատ կիրառվող ծրագրավորման լեզուն՝ «JavaScript»-ը, որն ունի աշխարհում ամենամեծ համայնքը, իր շուրջն է հավաքել նաև հայ մասնագետներին։ 

2016 թվականին, ուղիղ 7 տարի առաջ ստեղծվեց JavaScript-ի հայկական համայնքը՝ «JavaScript Armenia»-ն։ Ներկայումս համայնքում կա գրեթե 7000 մասնագետ։ Տարեցտարի համայնքում մասնագետները հանդես էն գալիս հետաքրքիր գաղափարներով և նոր միջոցառումներով։ 2023-ը նույնպես բացառություն չէր։ 

Փետրվարի 18-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի կունենա «JavaScript Summit»-ը։ Այն մեկօրյա միջոցառում է, որն իր շուրջ է հավաքում «JavaScript» ծրագրավորման լեզվով հետաքրքրվողներին։ Ոլորտի փորձառու և էնտուզիաստիկ մասնագետները ձեզ հետ կկիսվեն իրենց գիտելիքներով և կոգեշնչեն իրենց փորձով։ 

Ելույթի վերաբերյալ մանրամասները շուտով կհրապարակվեն կազմակերպիչների կողմից։

Միջոցառումը օգտակար լինելուց բացի, կդառնա նաև զվարճալի «Adobe» միջոցառման հովանավորի նախաձեռնած ծրագրավորման մրցույթով, որի ընթացքում հնարավորություն կունենաք տեղում մրցել ձեր գիտելիքներով և հմտություններով։ Իսկ հաղթողները կստանան հատուկ մրցանակներ։ 

Մասնակցությունն անվճար է։ Միջոցառումը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են «JavaScript» ծրագրավորման լեզվով: 

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://jssummit.am/ 

Հետագա նորությունների համար կարող եք նաև բաժանորդագրվել «JavaScript Summit Armenia»-ի տելեգրամյան ալիքին ՝ https://t.me/jssummitam 

Իդեպ, «JavaScript Armenia»-ն ունի ֆեյսբուքյան և տելեգրամյան ալիքներ, որտեղ կարող եք տեղադրել այս ծրագրավորման լեզվին վերաբերող ցանկացած հարց։ Խմբերում մասնագետները փորձում են մոտիվացնել և կիսվել իրենց գիտելիքներով խմբի բոլոր անդամների հետ։ Դու նույնպես կարող ես «JavaScript»-ի հայկական համայնքի մի մասը դառնալ։ 

Ֆեյսբուքյան խումբ`

Տելեգրամյան խումբ քննարկումների համար` t.me/javascriptarmenia

Nvidia-ի գործիքի միջոցով աչքերը միշտ նայում տեսախցիկին, նույնիսկ եթե իրականում այլ կողմ են նայում

Nvidia-ի գործիքի միջոցով աչքերը միշտ նայում տեսախցիկին, նույնիսկ եթե իրականում այլ կողմ են նայում


Nvidia ընկերությունը վիդեոսթրիմինգի Broadcast 1.4 ծրագրում ավելացրել է Eye Contact գործառույթը, որի միջոցով մարդու աչքերը միշտ նայում տեսախցիկին, նույնիսկ եթե դրանք իրականում այլ կողմ են նայում: Սա լավ հնարավորություն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեքստ կարդալ և տպավորություն ստեղծվի, որ նայում են ուղիղ տեսախցիկին:


CES 2023: Ցուցադրվեց ամբողջովին անլար Displace TV հեռուստացույցը

CES 2023: Ցուցադրվեց ամբողջովին անլար Displace TV հեռուստացույցը

Displace TV ընկերությունը CES 2023 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրեց ամբողջովին անլար 55 դյույմանոց OLED 4K հեռուստացույց, որն աշխատում է 4 վերալիցքավորվող մարտկոցներով: Ամբողջովին լիցքավորված մարտկոցով մեկ ամիս շարունակ հնարավոր է օրական 6 ժամ օգտվել հեռուստացույցից: 

Լիցքավորման սարքը, հեռուստացույցն ու մարտկոցը միասին արժեն մոտ 3000 ԱՄՆ դոլար: Հնարավոր է նաև իրար կողքի դնել 4 այսպիսի հեռուստացույցներ և ստանալ մեծ 8K էկրան: Այդ դեպքում ամբողջական կոմպլեկտը կարժենա 9000 դոլար: 

Հեռուստացույցում ներդրված է նաև տեսախցիկ, որը թույլ է տալիս այն կառավարել ժեստերի միջոցով: Նշվում է, որ Displace TV հեռուստացույցները պատին ամրացնելու համար մեծ ջանքեր չի պահանջում:

Nvidia RTX Video Super Resolution տեխնոլոգիան դիտարկչում ցուցադրվող վիդեոների որակը դարձնում է 4K

Nvidia RTX Video Super Resolution տեխնոլոգիան դիտարկչում ցուցադրվող վիդեոների որակը դարձնում է 4K

CES 2023 ցուցահանդեսի շրջանակներում Nvidia ընկերությունը ցոցադրեց RTX Video Super Resolution տեխնոլոգիան, որը հատուկ ալգորիթմի շնորհիվ բարձրացնում է Chrome և Edge դիտարկիչներում ցուցադրվող վիդեոների որակը մինչև 4K: Նշեմ, որ այս տեխնոլոգիան առայժմ աշխատում է Nvidia RTX 30 և 40 սերիաների վիդեոքարտերի դեպքում և չի բացառվում, որ այս ցանկը ընլայնվի: Ցուցադրական տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես է այս տեխնոլոգիան բարձրացնում 1080p վիդեոյի որակը՝ դարձնելով 4K:

Microsoft-ի նոր նեյրոցանցը 3 վայրկյանանոց ձայնագրության հիման վրա կրկնօրինակում է խոսացողի ձայնը

Microsoft-ի նոր նեյրոցանցը 3 վայրկյանանոց ձայնագրության հիման վրա կրկնօրինակում է խոսացողի ձայնը


Microsoft ընկերությունը ներկայացրեց VALL-E կոչվող նոր նեյրոցանցը, որը նախատեսված է մարդու ձայնը կրկնօրինակելու համար: Ընդամենը 3 վայրկյանանոց ձայնագրությունը բավական է, որպեսզի նեյրոցանցը կարողանա կրկնօրինակել խոսացողի ձայնն ու էմոցիաները: Նեյրոցանցը «սովորել» է 60 000 ժամ անգլերեն խոսակցություններ լսելով: 


Նախագծի կայքում ներկայացված են այս նոր նեյրոցանցի աշխատանքի օրինակներ: Speaker Prompt սյունակում տեղադրված է 3 վայրկյանանոց ցանկացած խոսակցություն (որի ձայնը նեյրոցանցը կրկնօրինակելու է), Ground Truth սյունակում օրիգինալ ձայնով հնչում է այն խոսակցությունը, որը գեներացնելու է նեյրոցանցը (համեմատության համար), Baseline սյունակում տեղադրված է ձայնի սինթեզավորման ավանդական տեխնոլոգիայով գեներացված խոսակցությունը, իսկ ահա VALL-E սյունակում տեղադրված է այս ներյոցանցի կողմից գեներացված խոսակցությունը, որը փաստացի հանդիսանում է օրիգինալ ձայնի կրկնօրինակումը: Այսինքն VALL-E նեյրոցանցի արդյունավետությունը տեսնելու կարող ենք համեմատել Ground Truth և VALL-E սյունակների ձայնագրությունները:
CES2023: Hyundai-ն ցուցադրեց փարքինգի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս անիվներին 90° պտտվել առանցքների շուրջ (վիդեո)

CES2023: Hyundai-ն ցուցադրեց փարքինգի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս անիվներին 90° պտտվել առանցքների շուրջ (վիդեո)

Hyundai Motor ընկերությունը CES 2023 ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրեց e-Corner կոչվող համակարգը, որը նախատեսված է մեքենայի փարքինգը հեշտացնելու համար: Այս տեխնոլոգիայով մեքենայի յուրաքանչյուր անիվ ունի իր շարժիչը, ինչը թույլ է տալիս անիվներին իրարից անկախ պտտվել, շարժվել և արգելակել: Նախատեսվում է այս տեխնոլոգիան օգտագործել 2025 թվականից:

Հայտնի է, թե երբ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի Galaxy S23 սմարթֆոնը

Հայտնի է, թե երբ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի Galaxy S23 սմարթֆոնը

Samsung ընկերությունը կանկացնի Galaxy Unpacked 2023 միջոցառումը ս.թ. փետրվարի 1-ին: Հիշեցնեմ, որ վերջին 3 տարիներում այս իրադարձությունը տեղի էր ունենում առցանց ձևաչափով, սակայն այս անգամ լրագրողները հրավիրատոմսեր են ստացել: 

Միջոցառումը կցուցադրվի YouTube-ում՝ Samsung-ի պաշտոնական ալիքում: Samsung-ի պաշտոնական կայքում հնարավոր է նաև արդեն նախապատվեր անել ու ստանալ 50 կամ 100 դոլար բոնուս: