Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Redmi-ն ներկայացրեց իր առաջին հեռուստացույցը (70 դյույմ, $530)

Redmi-ն ներկայացրեց իր առաջին հեռուստացույցը (70 դյույմ, $530)


Xiaomi-ին պատկանող Redmi ենթաբրենդը ներկայացրեց իր առաջին սմարթ հեռուստացույցը, որն ունի 70 դյույմանոց 4K էկրան: Հեռուստացույցն ունի 4 միջուկանի 64 բիթանոց 1,5 ԳՀց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներքին հիշողույթուն: Հեռուստացույցն աշխատում է Wi-Fi 802.11 և Bluetooth 4.2 տեխնոլոգիաներով: 


Հեռուստացույցի վահանակը թույլ է տալիս կառավարել հեռուստացույցը ձայնային հրամաններով: Հեռուստացույցի ձայնը Dolby Audio և DTS-HD տեխնոլոգիաների են: Redmi TV 70-ը կվառաճվի $530-ով:
Ներկայացվեցին Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները (սկսած $139-ից, 64ՄՊ տեսախցիկ, 8ԳԲ RAM)

Ներկայացվեցին Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները (սկսած $139-ից, 64ՄՊ տեսախցիկ, 8ԳԲ RAM)


Ինչպես և սպասվում էր, Xiaomi-ն ներկայացրեց Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները, որոնք հանդիսանում են մեծ իրարանցում առաջացրած և հիթ դարձած Redmi Note 7 և Note 7 Pro սմարթֆոնների հաջորդ մոդելները: Նոր թողարկված Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները զգալի տարբերվում են միմյանցից: Սկսենք Redmi Note 8-ից:

Redmi Note 8


Այս մոդելը 6.3 դյույմանոց IPS (2340×1080, (19,5:9),409 ppi) էկրանի մեջ ունի կաթիլանման կտրվածք, որտեղ տեղադրված է առջևի տեսախցիկը: Սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի մակերեսի 90%-ը: 


Note 8-ն ունի Snapdragon 665 պրոցեսոր, 4/6 ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն, 4000 մ/Աժ մարտկոց (USB-C, 16Վտ): Սմարթֆոնի մատնահետքի սկաները գտնվում է հետևի հատվածում: Պրեզենտացիայի ժամանակ նշվեց նաև, որ 40%-ով բարձրացել է դինամիկի ձայնի բարձրությունը: 



Redmi Note 8 սմարթֆոնն ունի նաև 3.5մմ բնիկ և ինֆրակարմիր պորտ, իսկ ահա NFC պորտ ունի միայն Note 8 Pro-ն:


Redmi Note 8-ի հետևի տեսախցիկն ունի 4 մոդուլ, որոնցից հիմնականը 48 ՄՊ Sony IMX586 մոդուլն է: Լրացուցիչ մոդուլներն են՝ 120° լայնանկյուն 8ՄՊ, մակրո լուսանկարների 2ՄՊ և խորության համար նախատեսված 2ՄՊ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 13ՄՊ է: Երկու տեսախցիկներն էլ աշխատում են արհեստական ինտելեկտով և ունեն դեմքի ու շրջապատի ճանաչման գործառույթներ:



Redmi Note 8 Pro

Այս սմարթֆոնը կարելի է ասել խաղային է, քանի որ կառուցված է MediaTek Helio G90T պլատֆորմի վրա և ունի հեղուկով հովացման համակարգ, GPU Game Turbo 2.0 գրաֆիկայի արագացում և այլն:


Redmi Note 8 Pro սմարթֆոնն ունի 6.53 դյույմանոց էկրան (2340х1080), որը զբաղեցնում է առջի մասի 91,4%-ը: Էկրանի կաթիլանման կտրվածքի մեջ տեղադրված է 20ՄՊ տեսախցիկը:




Redmi Note 8 Pro-ի հիմնական տեսախցիկը ևս ունի 4 մոդուլ, սակայն դրանք այլ կերպ են դասավորված և ունեն այլ պարամետրեր: Մատնահետքի սկաները դիրքը Note 8-ի հետ համեմատած ևս փոխվել է և գտնվում է տեսախցիկների անմիջապես ներքևում:


Redmi Note 8 Pro-ի տեսախցիկի հիմնական մոդուլը 64ՄՊ Samsung ISOCELL Bright GW1 սենսորն է, որը տեղադրված է նաև օրեր առաջ ներկայացված Realme XT սմարթֆոնների վրա: Այս սենսորով նկարած լուսանկարների չափը 9248х6936 է, իսկ ծավալը կարող է հասնել մինչև 20ՄԲ:



Redmi 8 Pro-ն ունի 6/8ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 4500 մ/Աժ է, որը լիցքավորվում է 18Վտ հզորությամբ:



Սմարթֆոնների գները

Redmi Note 8
4/64ԳԲ — 999 Յուան (~$139)
6/64ԳԲ — 1199 Յուան (~$167)
6/128ԳԲ — 1399 Յուան (~$195)

Redmi Note 8 Pro:
6/64ԳԲ — 1399 Յուան (~$195)
6/128ԳԲ — 1599 Յուան (~$223)
8/128ԳԲ — 1799 Յուան (~$251)
Ինչ տեսք ունեին հայտնի կայքերը, ծրագրերն ու խաղերը տարիներ առաջ (Ինտերնետ թանգարան)

Ինչ տեսք ունեին հայտնի կայքերը, ծրագրերն ու խաղերը տարիներ առաջ (Ինտերնետ թանգարան)


Համացանցում հայտնվել է Version Museum կոչվող կայք, որի հեղինակները մեկ հարթակում հավաքել են հայտնի կայքերի, ծրագրերի ու խաղերի արտաքին ինտերֆեյսի ու տարբերանշանների հին տարբերակները:


Այս կայքով կարող եք տեսնել օրինակ, թե ինչ տեսք ուներ Facebook-ը կամ Amazon-ը տարիներ առաջ:

Aladdin և The Lion King ռետրո խաղերի թարմացված տարբերակները հասանելի կլինեն PS4, Xbox և այլ պլատֆորմերի վրա

Aladdin և The Lion King ռետրո խաղերի թարմացված տարբերակները հասանելի կլինեն PS4, Xbox և այլ պլատֆորմերի վրա


Ռետրո խաղերի սիրահարներին այս աշնանը ուրախալի նորություն է սպասվում: Disney-ը վերաթողարկելու է Aladdin և The Lion King ռետրո խաղերը ժամանակակից խաղային կոնսոլների և սարքերի համար: 


Հիշեցնեմ, որ 16 բիթանոց Aladdin-ը թողարկվել է հեռավոր 1993թ.-ին, իսկ The Lion King-ը՝ 1994թ.-ին: Հատկանշական է, որ այս խաղերը վերաթողարկվելու են հենց այս տարի, քանի որ ամիսներ առաջ մեծ էկրան բարձրացան Aladdin-ի և The Lion King-ի թարմացված էկրանավորումները:


Այս երկու խաղերի թարմացված տարբերակները կունենան բարելավված գրաֆիկա, խաղի պրոցեսը 15 վայրկյան հետ տալու կամ վայրկենական պահպանելու հնարավորություն, ինչպես նաև հատուկ ռեժիմ, որը թույլ է տալիս կողքից հետևել խաղի ընթացքին:

64ՄՊ տեսախցիկ ունեցող աշխարհի առաջին սմարթֆոնը

64ՄՊ տեսախցիկ ունեցող աշխարհի առաջին սմարթֆոնը


Realme ընկերությունը ներկայացրեց Realme XT սմարթֆոնի արտաքին տեսքը: Նշեմ, որ այս սմարթֆոնը հանդիսանում է ամիսներ առաջ թողարկված Realme X սմարթֆոնի թարմացված տարբերակը: Սա փաստացի առաջին սմարթֆոնն է, որն ունի Samsung ISOCELL Bright GW1 64ՄՊ տեսախցիկ: Բացի հիմնական մոդուլից, այս սմարթֆոնի տեսախցիկն ունի նաև երեք լրացուցիչ մոդուլներ: 




Այս սմարթֆոնով նկարված լուսանկարները իրական չափսերով (9216×6912) կարող եք տեսնել այստեղ կամ այստեղ:


Շատ շուտով Xiaomi-ին պատկանող Redmi ընկերությունը կներկայացնի Redmi Note 8 սմարթֆոնը, որը նույնպես ունի Samsung ISOCELL Bright GW1 64ՄՊ տեսախցիկ:
Ինչու Toyota-ի մեքենաները չկան Need For Speed Heat-ում և ինչպես Toyota-ի ներկայացուցիչները ծաղրի ենթարկվեցին

Ինչու Toyota-ի մեքենաները չկան Need For Speed Heat-ում և ինչպես Toyota-ի ներկայացուցիչները ծաղրի ենթարկվեցին


Այն բանից հետո, երբ Need For Speed խաղի հեղինակները հրապարակեցին խաղում ներառված մեքենաների ցանկը, բազմաթիվ օգտատերեր սկսեցին դժգոհել, որ այդ ցուցակում առկա չեն Toyota ընկերության մեքենաները: Օգտատերերից մեկը Թվիթերում ուղիղ հարց է հղել Toyota-ի բրիտանական  պաշտոնական էջին և ստացել է այսպիսի զավեշտալի ու զարմանալի պատասխան՝. «Ոչ այստեղ: Դուք կարող եք գտնել մեր մեքենաները GT Sport խաղում, որը չի պրոպագանդում անօրինական փողոցային մրցարշավներ»:



Հետաքրքիր է, որ այս խոսակցությանը միջամտել է նաև Need For Speed-ի պաշտոնական էջը և ծաղրական տոնով գրել է «pfft nerds» (փֆֆֆֆֆ «գիտունիկներ» 😃):



Բնականաբար ToyotaUK-ի թվիթը հետագայում շատ արագ ջնջվեց և դրան հաջորդեցին մի քանի թվիթներ, որտեղ արդարանում էին և ներողություն խնդրում:




Բնականաբար Need For Speed Heat-ում Toyota մեքենաների բացակայության պաշտոնական վարկածն այն է, որ նրանք համագործակցում են այլ խաղերի հետ և Need For Speed-ի հետ պայմանագիր չունեն:
Բուրգ Հայաստանում: Ի՞նչ է թաքնված հողի տակ

Բուրգ Հայաստանում: Ի՞նչ է թաքնված հողի տակ

Android 10 օպերացիոն համակարգը կկոչվի Android 10 😊

Android 10 օպերացիոն համակարգը կկոչվի Android 10 😊


Google-ը պաշտոնապես հաստատեց Android 10 օպերացիոն համակարգի անվանումը: Այն կոչվելու է Android 10: Google-ը որոշել է այլևս քաղցրավենիքների անունները չկապել այս օպերացիոն համակարգի հետ, քանի որ դա որոշ օգտատերերի ու ծրագրավորողների մոտ խառնաշփոթ է առաջացնում: Այսուհետւ Android օպերացիոն համակարգերը կկոչվեն միայն հերթական համարներով: Հիշեցնեմ, որ մինչ այս Android 10 օպերացիոն համակարգը կրում էր Q պայմանական անունը, որը ենթադրում էր, որ այն կոչվելու է Q տառով սկսվող քաղցրավենիքի անունով:
Google-ը անվճար ալգորիթմ է ստեղծել, որը մեծ ճշտությամբ հասկանում է ձեռքերի շարժումները

Google-ը անվճար ալգորիթմ է ստեղծել, որը մեծ ճշտությամբ հասկանում է ձեռքերի շարժումները


Google ընկերությունը բաց ծրագրային կոդով ալգորիթմ է մշակել, որը թույլ է տալիս մեծ ճշտությամբ հետևել մարդու ձեռքի շարժումներին և անալիզ անել դրանք: Այս  ալգորիթմից կարող են օգտվել ինչպես Անդրոիդ, այնպես էլ iOS ծրագրեր մշակողները: Այս ալգորիթմը կարող է օգտագործվել օրինակ ժեստերով հեռախոսը կառավարարելու համար:


Ալգորիթմը աշխատում է երկու ռեժիմով՝ երկչափ և եռաչափ, որոնց դեպքում ստեղծվում են ձեռքի երկչափ և եռաչափ մոդելներ: 


Այս ալգորիթմի վրա ստեղծվել է նաև ժեստերի լեզուն հասկանալու համակարգ, որը անալիզ է անում մատերի դիրքերը և ստացված պատկերը համեմատում է բազայում եղած հազարավոր պատկերների հետ:


Այս ալգորիթմի կոդը տեղադրված է GihHub-ում, իսկ Android-ի օգտատերերը կարող են փորձել նաև պատրաստի դեմո հավելվածը (կա նաև 3D դեմո տարբերակը):
YouTube-ում հայտնվել է GTA  San Andreas խաղի էկրանավորումը

YouTube-ում հայտնվել է GTA San Andreas խաղի էկրանավորումը




Mindplace Studios YouTube կանալում հայտնվել է Grand Theft Auto: San Andreas խաղի էկրանավորումը, որի հեղինակները ճշտությամբ վերարտադրել են խաղի հերոսներին ու իրադարձությունները:
Одноклассники-ում ավելացել է լուսանկարով մարդկանց գտնելու և ընկերանալու հայտ ուղարկելու գործառույթ

Одноклассники-ում ավելացել է լուսանկարով մարդկանց գտնելու և ընկերանալու հայտ ուղարկելու գործառույթ


Ռուսական Одноклассники կայքի բջջային հավելվածում ավելացել է մի գործառույթ, որը թույլ է տալիս լուսանկարի միջոցով մարդկանց որոնել և միանգամից ավելացել ընկերների ցանկում: Նշեմ, որ որոնվող մարդու տվյալների գաղտնիությունը պահպանվում է: Այսինքն չեք կարող տեսնել նրա անունն ու էջի հասցեն, մինչև նա չընդունի հրավերը: 


Նկարներով մարդուն գտնելու նեյրոցանցը բավականին խելացի է և կարողանում գտնել նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնց պրոֆիլի լուսանկարները ավելի վաղ տարիքի են:
Այս գործիքով կարող եք ձեր լուսանկարները վերածել անիմեների

Այս գործիքով կարող եք ձեր լուսանկարները վերածել անիմեների


Համացանցում հայտնվել է մեքենայական ուսուցմամբ աշխատող հերթական հետաքրքիր գործիքը, որի միջոցով կարող եք Ձեր լուսանկարները վերածել անիմեների: Պետք է ընդամենը բացել Selfie2Anime.com կայքը, վերբեռնել լուսանկարը և գրել էլեկտրոնային փոստի հասցեն: Հաշված րոպեների ընթացքում էլ. փոստի վրա կստանաք պատրաստի անիմեն: Նշեմ, որ մեքենայական ուսուցմամբ աշխատող մնացած հետաքրքիր գործիքների մասին Արմբլոգի գրառումները կարող եք տեսնել այստեղ:

Ներկայացվեց Need for Speed Heat խաղի գեյմփլեյի թրեյլերը

Ներկայացվեց Need for Speed Heat խաղի գեյմփլեյի թրեյլերը



Electronic Arts ընկերությունը ներկայացրեց Need for Speed Heat խաղի գեյմփլեյի թրեյլերը: Հիշեցնեմ, որ խաղը հասանելի է լինելու նոյեմբերի 8-ից:
Նոր հայկական հավելված՝ CarClub.Pro - Ձեր ընկերը ճանապարհին

Նոր հայկական հավելված՝ CarClub.Pro - Ձեր ընկերը ճանապարհին


Հայկական նոր CarClub.Pro հավելվածը նախատեսված է վարորդների համար, ովքեր ինչ-ինչ պատճառով հայտվել են անելանելի իրավիճակի մեջ և ունեն օգնության կարիք։


Եթե առաջացել է խնդիր մեքենայի հետ կապված և չգիտեք ինչ անել, կարող եք օգնություն խնդրել այս հավելվածի միջոցով։ Այն բացառապես անվճար է, քանի որ ծանուցում այն մասին, որ Դուք օգնության կարիք ունեք, ստանալու են հավելվածն ունեցող Ձեր պես վարորդները։


Ձեզ մնում է միայն

1. Մուտք գործել հավելված
Օգտագործելով նախապես գրանցված մուտքանունն ու գաղտնաբառը

2. Կատարել հարցում
Ընտրելով Ձեր մեքենան (որը նախապես ավելացրած կլինեք ավտոտնակ) և թողնելով որևե կոնտակտային հեռախոսահամար

3. Սպասել արձագանքների
Հավելվածն իրենց բջջայինում ունեցող բոլոր օգտատերերը կստանան ծանուցում Ձեր խնդրի մասին, տեսնելով Ձեր գտնվելու վայրը մաքսիմալ ճշտությամբ, կտեղեկանան Ձեր խնդրի բնույթին և կկապվեն Ձեզ հետ։
Նորաստեղծ WebMasters ընկերությունը փնտրում է ֆրիլանսերների

Նորաստեղծ WebMasters ընկերությունը փնտրում է ֆրիլանսերների


Վեբ կայքերի, Android և IOS ծրագրերի պատրաստմամբ և դիզայնով, ինչպես նաև գրաֆիկական օբյեկտների դիզայնով զբաղվող նորաստեղծ WebMasters ընկերությունը փնտրում է ֆրիլանսերների, որոնք տիրապետում են հետևյալ լեզուներին և ծրագրերին՝ Android (Java կամ Kotlin), IOS(Swift), HTML/CSS, JavaScript, PHP, Photoshop/Corel Draw և այլն: Ցակացողները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց CV-ն web.masters.gyumri@gmail.com կամ կապնվել այս կայքում նշված կապի այլ միջոցներով:
Հաքերը փորձել է խաբել ՃՈ-ին, սակայն տեղի է ունեցել հակառակ էֆֆեկտը

Հաքերը փորձել է խաբել ՃՈ-ին, սակայն տեղի է ունեցել հակառակ էֆֆեկտը


Ինչպես գիտեք Կալիֆորնիայում թույլատրվում է մեքենայի պետհամարանիշի վրա գրել բառեր: Droogie կեղծանունով հաքերը որոշել է խաբել խախտումներն արձանագրող համակարգին ու իր մեքենայի պետհամարանիշը պաշտոնական ձևով դրել է NULL: Նա հույս է ունեցել, որ համակարգը բազայում պետհամարանիշի դաշտում կտեսնի NULL բառը և չի կարողանա որոշել խախտման տիրոջը: Հիշեցնեմ, որ տվյալների բազայում ու ծրագրավորման մեջ NULL-ը բնութագրվում է որպես չլրացված կամ անորոշ տվյալ: Սակայն Droogie-ի դեպքում տեղի է ունեցել հակառակ էֆֆեկտը: Droogie-ն արդեն հասցրել է ստանալ մոտ 18.000-ի տուգանք այն պարագայում, որ խախտում չի արել :


Բանն այն է, որ համակարգչային բազայում բազմաթիվ խախտումներ կան, որոնց պետհամարանիշի դաշտում գրված է NULL (այսինքն անորոշ): Այսպիսով համակարգը կապել է բոլոր այդ խախտումները Droogie-ի մեքենայի հետ: Մեր հերոսը չի պատրաստվում հանձնվել ու բողոքարկել է այս խախտումները: Նա նաև փորձել է պետհամարանիշներիի գրանցման կայքում փոխել համարը, սակայն այս անգամ էլ կայքը չի ընդունել «հին պետհամարանիշի» դաշտի արժեքը, քանի որ ծրագրավորողները արգելել են NULL արժեքների մուտքագրումը:
Ներկայացվեց Need For Speed Heat խաղի առաջին թրեյլերը

Ներկայացվեց Need For Speed Heat խաղի առաջին թրեյլերը



EA Games-ը ներկայացրեց Need For Speed խաղի հերթական մասի առաջին թրեյլերը, որը կոչվում է Heat: Խաղը հասանելի է լինելու 2019թ. նոյեմբերին:

Huawei ընկերությունը թողարկեց իր առաջին հեռուստացույցը

Huawei ընկերությունը թողարկեց իր առաջին հեռուստացույցը


Huawei ընկերությունը թողարկեց իր առաջին հեռուստացույցը, որն աշխատում է HarmonyOS օպերացիոն համակարգով: Նշեմ, որ մոտ ապագայում Huawei-ի սմարթֆոններում այս համակարգը փոխարինելու է Անդրոիդին: Honor Vision սմարթ հեռուստացույցն ունի 55 դյույմանոց 4K էկրան, որը զբաղեցնում է առջևի մասի 94%-ը: Չինաստանում բազային տարբերակն արժի մոտ 550$, իսկ Pro տարբերակը՝ 680$: Հիշեցնեմ, որ սմարթֆոններ արտադրող մյուս չինական հսկան՝ Xiaomi-ն նույնպես արտադրում է հեռուստացույցներ:
Ներկայացվեցին Galaxy Note 10 և Note 10+ սմարթֆոնները

Ներկայացվեցին Galaxy Note 10 և Note 10+ սմարթֆոնները



Unpacked 2019 միջոցառման շրջանակներում Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 10 և Note 10+ սմարթֆոնները, որոնցում կան մի քանի նորարարական լուծումներ: Երկու սմարթֆոններն էլ առջևի հատվածում ունեն Infinity-O կտրվածք, որի մեջ տեղադրված է տեսախցիկը:


Ի տարբերություն Galaxy S10-ի, Note 10 սմարթֆոններում այս կտրվածքը գտնվում է մեջտեղի հատվածում և չափսերով ավելի փոքր է: 


Galaxy Note 10-ի էկրանը 6.3 դյույմ է, իսկ Note 10+ սմարթֆոնինը՝ 6.8 դյույմ: Երկու սմարթֆոններն էլ աշխատում են Snapdragon 855 Plus կամ Exynos 9825 գերհզոր պրոցեսորներով (կախված է շուկայից): 


5G կապի հնարավորություն ունեցող երկրների համար թողարկվելու են նաև այս սմարթֆոնների 5G տարբերակներ, որոնց օպերատիվ և ներքին հիշողությունները տարբերվելու են LTE տարբերակներից:

Note10 - 8ԳԲ/256ԳԲ
Note10 5G - 12ԳԲ/256ԳԲ
Note10+ - 12ԳԲ/256ԳԲ
Note10+ 5G - 12ԳԲ/512ԳԲ 


Galaxy Note 10 սմարթֆոնի մարտկոցը 3500 մԱ/ժ է, որը լիցքավորվում է ինչպես անլար, այնպես էլ 25 Վտ արագ լիցքավորիչով: Note 10+ սմարթֆոնը հնարավոր է լիցքավորել նաև 45 Վտ տարբերակով, ինչի շնորհիվ սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է կես ժամում:


Երկու մոդելներն էլ առջևում ունեն 10ՄՊ-անոց սելֆի տեսախցիկ, որով հնարավոր է լուսանկարելուց հետո ընտրել հետևի ֆոնի լղոզվածության աստիճանը (Live Focus Video): 


Galaxy Note10 սմարթֆոնի հետևի տեսախցիկը բաղկացած է 3 մոդուլներից՝ 16ՄՊ, 12ՄՊ և 12ՄՊ, իսկ ահա Note10+ սմարթֆոնն ունի լրացուցիչ խորության մոդուլ: 


Այս տեսախցիկներն ունեն նաև վիդեո ստաբիլիզացիայի գործառույթ (ինչպես պրոֆեսիոնալ էկշն տեսախցիկներում): Այս սմարթֆոններով հնարավոր է նաև ընտրել ձայնագրվող տեսանյութի հիմնական ձայնի աղբյուրը: Տեսախցիկները թույլ են տալիս նաև սկանավորել օբյեկտները և ստեղծել դրանց եռաչափ մոդելները:



Galaxy Note 10 սմարթֆոնները հանդիսանում են Samsung-ի առաջին ֆլագմենները, որոնցում բացակայում է 3.5մմ ականջակալի բնիկը: Դրան փոխարինում է USB Type-C բնիկը կամ Bluetooth 5 տեխնոլոգիան:


Galaxy Note 10 սմարթֆոնները սմարթֆոնները էկրանի մեջ ունեն մատնահետքի սկաներ, որով հնարավոր է ապաարգելափակել սարքերը: Դա հնարավոր է անել նաև դեմքի ճանաչման սենսորներով:


Թարմացվել է նաև սմարթֆոնները ղեկավարող S Pen ստիլուսը: Այն համալրվել է նոր ժեստերով և գործառույթներով:

Galaxy Note 10 սմարթֆոնները կվաճառվեն մի քանի գույներով, որոնք ունեն գրադիենտ երանգներ:
Minecraft-ով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթն ավարտվել է: Հայտնի են հաղթողները

Minecraft-ով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթն ավարտվել է: Հայտնի են հաղթողները


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի պաշտոնական էջում շաբաթներ առաջ առաջարկել էր օգտատերերին Minecraft-ով ստեղծել ՀՀ տեսարժան վայրերը: Բազմաթիվ օգտատերեր արձագանքել էին այս մրցույթին և Թվիթերում տեղադրել էին իրենց աշխատանքները: Այսպիսով, մրցույթում հաղթել են @NQRMAN, @AppelJerrit և @PaulThe51 օգտատերերը, որոնք որպես նվեր ստացել են Steam-ի քարտ:


@NQRMAN-ստեղծած մոդելը



@AppelJerrit-ի ստեղծած մոդելը



@PaulThe51-ի ստեղծած մոդելը



Ներկայացնում եմ նաև այս մրցույթի աշխատանքներից մի քանիսը: Բոլոր աշխատանքները կարող եք տեսնել այստեղ