Ներկայացվեցին Galaxy Note 10 և Note 10+ սմարթֆոնները

Ամսաթիվ


Unpacked 2019 միջոցառման շրջանակներում Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 10 և Note 10+ սմարթֆոնները, որոնցում կան մի քանի նորարարական լուծումներ: Երկու սմարթֆոններն էլ առջևի հատվածում ունեն Infinity-O կտրվածք, որի մեջ տեղադրված է տեսախցիկը:


Ի տարբերություն Galaxy S10-ի, Note 10 սմարթֆոններում այս կտրվածքը գտնվում է մեջտեղի հատվածում և չափսերով ավելի փոքր է: 


Galaxy Note 10-ի էկրանը 6.3 դյույմ է, իսկ Note 10+ սմարթֆոնինը՝ 6.8 դյույմ: Երկու սմարթֆոններն էլ աշխատում են Snapdragon 855 Plus կամ Exynos 9825 գերհզոր պրոցեսորներով (կախված է շուկայից): 


5G կապի հնարավորություն ունեցող երկրների համար թողարկվելու են նաև այս սմարթֆոնների 5G տարբերակներ, որոնց օպերատիվ և ներքին հիշողությունները տարբերվելու են LTE տարբերակներից:

Note10 - 8ԳԲ/256ԳԲ
Note10 5G - 12ԳԲ/256ԳԲ
Note10+ - 12ԳԲ/256ԳԲ
Note10+ 5G - 12ԳԲ/512ԳԲ 


Galaxy Note 10 սմարթֆոնի մարտկոցը 3500 մԱ/ժ է, որը լիցքավորվում է ինչպես անլար, այնպես էլ 25 Վտ արագ լիցքավորիչով: Note 10+ սմարթֆոնը հնարավոր է լիցքավորել նաև 45 Վտ տարբերակով, ինչի շնորհիվ սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է կես ժամում:


Երկու մոդելներն էլ առջևում ունեն 10ՄՊ-անոց սելֆի տեսախցիկ, որով հնարավոր է լուսանկարելուց հետո ընտրել հետևի ֆոնի լղոզվածության աստիճանը (Live Focus Video): 


Galaxy Note10 սմարթֆոնի հետևի տեսախցիկը բաղկացած է 3 մոդուլներից՝ 16ՄՊ, 12ՄՊ և 12ՄՊ, իսկ ահա Note10+ սմարթֆոնն ունի լրացուցիչ խորության մոդուլ: 


Այս տեսախցիկներն ունեն նաև վիդեո ստաբիլիզացիայի գործառույթ (ինչպես պրոֆեսիոնալ էկշն տեսախցիկներում): Այս սմարթֆոններով հնարավոր է նաև ընտրել ձայնագրվող տեսանյութի հիմնական ձայնի աղբյուրը: Տեսախցիկները թույլ են տալիս նաև սկանավորել օբյեկտները և ստեղծել դրանց եռաչափ մոդելները:



Galaxy Note 10 սմարթֆոնները հանդիսանում են Samsung-ի առաջին ֆլագմենները, որոնցում բացակայում է 3.5մմ ականջակալի բնիկը: Դրան փոխարինում է USB Type-C բնիկը կամ Bluetooth 5 տեխնոլոգիան:


Galaxy Note 10 սմարթֆոնները սմարթֆոնները էկրանի մեջ ունեն մատնահետքի սկաներ, որով հնարավոր է ապաարգելափակել սարքերը: Դա հնարավոր է անել նաև դեմքի ճանաչման սենսորներով:


Թարմացվել է նաև սմարթֆոնները ղեկավարող S Pen ստիլուսը: Այն համալրվել է նոր ժեստերով և գործառույթներով:

Galaxy Note 10 սմարթֆոնները կվաճառվեն մի քանի գույներով, որոնք ունեն գրադիենտ երանգներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն