Ներկայացվեցին Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները (սկսած $139-ից, 64ՄՊ տեսախցիկ, 8ԳԲ RAM)

Ամսաթիվ

Ինչպես և սպասվում էր, Xiaomi-ն ներկայացրեց Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները, որոնք հանդիսանում են մեծ իրարանցում առաջացրած և հիթ դարձած Redmi Note 7 և Note 7 Pro սմարթֆոնների հաջորդ մոդելները: Նոր թողարկված Redmi Note 8 և Note 8 Pro սմարթֆոնները զգալի տարբերվում են միմյանցից: Սկսենք Redmi Note 8-ից:

Redmi Note 8


Այս մոդելը 6.3 դյույմանոց IPS (2340×1080, (19,5:9),409 ppi) էկրանի մեջ ունի կաթիլանման կտրվածք, որտեղ տեղադրված է առջևի տեսախցիկը: Սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի մակերեսի 90%-ը: 


Note 8-ն ունի Snapdragon 665 պրոցեսոր, 4/6 ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն, 4000 մ/Աժ մարտկոց (USB-C, 16Վտ): Սմարթֆոնի մատնահետքի սկաները գտնվում է հետևի հատվածում: Պրեզենտացիայի ժամանակ նշվեց նաև, որ 40%-ով բարձրացել է դինամիկի ձայնի բարձրությունը: 



Redmi Note 8 սմարթֆոնն ունի նաև 3.5մմ բնիկ և ինֆրակարմիր պորտ, իսկ ահա NFC պորտ ունի միայն Note 8 Pro-ն:


Redmi Note 8-ի հետևի տեսախցիկն ունի 4 մոդուլ, որոնցից հիմնականը 48 ՄՊ Sony IMX586 մոդուլն է: Լրացուցիչ մոդուլներն են՝ 120° լայնանկյուն 8ՄՊ, մակրո լուսանկարների 2ՄՊ և խորության համար նախատեսված 2ՄՊ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 13ՄՊ է: Երկու տեսախցիկներն էլ աշխատում են արհեստական ինտելեկտով և ունեն դեմքի ու շրջապատի ճանաչման գործառույթներ:



Redmi Note 8 Pro

Այս սմարթֆոնը կարելի է ասել խաղային է, քանի որ կառուցված է MediaTek Helio G90T պլատֆորմի վրա և ունի հեղուկով հովացման համակարգ, GPU Game Turbo 2.0 գրաֆիկայի արագացում և այլն:


Redmi Note 8 Pro սմարթֆոնն ունի 6.53 դյույմանոց էկրան (2340х1080), որը զբաղեցնում է առջի մասի 91,4%-ը: Էկրանի կաթիլանման կտրվածքի մեջ տեղադրված է 20ՄՊ տեսախցիկը:




Redmi Note 8 Pro-ի հիմնական տեսախցիկը ևս ունի 4 մոդուլ, սակայն դրանք այլ կերպ են դասավորված և ունեն այլ պարամետրեր: Մատնահետքի սկաները դիրքը Note 8-ի հետ համեմատած ևս փոխվել է և գտնվում է տեսախցիկների անմիջապես ներքևում:


Redmi Note 8 Pro-ի տեսախցիկի հիմնական մոդուլը 64ՄՊ Samsung ISOCELL Bright GW1 սենսորն է, որը տեղադրված է նաև օրեր առաջ ներկայացված Realme XT սմարթֆոնների վրա: Այս սենսորով նկարած լուսանկարների չափը 9248х6936 է, իսկ ծավալը կարող է հասնել մինչև 20ՄԲ:



Redmi 8 Pro-ն ունի 6/8ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 4500 մ/Աժ է, որը լիցքավորվում է 18Վտ հզորությամբ:



Սմարթֆոնների գները

Redmi Note 8
4/64ԳԲ — 999 Յուան (~$139)
6/64ԳԲ — 1199 Յուան (~$167)
6/128ԳԲ — 1399 Յուան (~$195)

Redmi Note 8 Pro:
6/64ԳԲ — 1399 Յուան (~$195)
6/128ԳԲ — 1599 Յուան (~$223)
8/128ԳԲ — 1799 Յուան (~$251)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն