Xiaomi ընկերությունը ներկայացրեց իր բյուջետային Redmi 7A սմարֆոնների հաջորդ մոդելը՝ Redmi 8A-ն, որը մոդելից կախված վաճառվելու է 91 կամ 98 դոլարով:
Այս սմարթֆոնն ունի 6.22 դյույմանոց էկրան, Qualcomm Snapdragon 439 պրոցեսոր, 2/3ԳԲ օպերատիվ և 32ԳԲ ներքին հիշողություն, որը հնարավոր է շատացնել microSD քարտի հաշվին:
Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 8ՄՊ է, իսկ հետևինը՝ 12ՄՊ: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 18ՎՏ արագ լիցքավորման տեխնոլոգիայով: Սմարթֆոնն ունի ինչպես 3.5մմ աուդիո բնիկ, այնպես էլ USB-C պորտ:
Nintendo ընկերությունը շարունակում է իր խաղերը թողարկել բջջային հեռախոսների համար: Այս անգամ հերթը հասավ Mario Kart Tour խաղին, որը կարող են անվճար տեղադրել Անդրոիդ և iOS համակարգերի օգտատերերը:
Խաղի մեջ ներառված են Nintendo-ի խաղերի հերոսները, որոնք մասնակցում են զվարճալի ու հետաքրքիր մրցարշավին: Խաղում ներառված են բազմաթիվ լեվելներ ու քաղաքներ:
Վերջապես հայտնի դարձավ, թե երբ կթողարկվի PlayStation խաղային կոնսոլի էքսկլյուզիվ հանդիսացող The Last of Us խաղի երկրորդ մասը: Այսպիսով այն հասանելի է լինելու 2020թ. փետրվարի 21-ին:
Իսկ ովքեր դեռ չեն հասցրել խաղալ այս խաղը, ապա Sony-ն հոկտեմբեր ամսին անվճար է դարձրել այն PlayStation Plus բաժանորդների համար:
Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi Mix Alpha սմարթֆոնը, որի գրեթե ամբողջ կորպուսը էկրան է: Այս սմարթֆոնն ունի գերհզոր Qualcomm Snapdragon 855 Plus պրոցեսոր, 12ԳԲ օպերատիվ և 512ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 4050 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 40Վտ արագ լիցքավորման տեխնոլոգիայով:
Սմարթֆոնի տեսախցիկը բաղկացած է մի քանի մոդուլներից՝ 108ՄՊ, 20ՄՊ և 12ՄՊ: Այս սմարթֆոնում առջևի տեսախցիկ չկա:
Xiaomi Mi Mix Alpha սմարթֆոնի կորպուսը տիտանից է, որը մետաղի նման ամուր է, սակայն ավելի թեթև է: Սմարթֆոնի մատնահետքի սկաները և դինամիկը ներդրված են էկրանի մեջ: Սմարթֆոնի վրա ֆիզիկական կոճակներ չկան, իսկ էկրանն ինչպես արդեն նշեցի ծածկում է առջև, կողքերի և հետևի մակերևույթի մեծ մասը: Մնացածը զբաղեցնում է հետևի վահանակը, որի վրա տեղադրված են տեսախցիկները: Սմարթֆոնը Չինաստանում վաճառվելու է 19999 Յուանով (մոտ 2800 ԱՄՆ դոլար):
Microsoft Developer Յութուբի ալիքում տեղադրվել են Python-ի 44 անվճար վիդեոդասեր սկսնակների համար: Վիդեոդասերի տևողությունը 2-ից 12 րոպե է: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Udemy-ում 200 դոլարանոց Python-ի դասընթացը դարձել էր անվճար: Այդ ակցիան այժմ չի գործում, սակայն հասցրել եմ դրանք վերբեռնել Yandex.Disk-ի վրա:
Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Batman Arkham Collection և Lego Batman Trilogy հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Batman-ին նվիրված երեքական խաղ:
Նշեմ, որ այս ակցիան գործում է մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ: Այս ընթացքում եթե նշված խաղերը ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հավիտյան կարող եք անվճար խաղալ:
Սա կարելի է համարել այս լաունչերի թողարկման սկզբից մինչ այժմ լավագույն առաջարկն է:
Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ը մեկնարկել է նոր iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնների նախավաճառքը, որը կավարտվի սեպտեմբերի 26-ին: Նախավաճառքի ավարտից հետո գնորդները կկարողանան անվճար առաքումով ստանալ սմարթֆոնը: Եկեք տեսնենք, թե ինչ գնային տարբերություն կա Ucom-ի և Apple-ի պաշտոնական կայքերում ներկայացված գների միջև:
Huawei ընկերությունը ներկայացրեց իր նոր ֆլագմենները՝ Mate 30 և Mate 30 Pro սմարթֆոնները, որոնք աշխատում են Android-ի վրա հիմնված EMIUI 10-ով, սակայն Google Play-ն ու Google-ի մնացած ծառայությունները բացակայում են: Դրանց փոխարեն տեղադրված են Huawei-ի սեփական ծրագրերը:
Huawei Mate 30 Pro սմարթֆոնն ունի 6.53 դյույմանոց OLED էկրան (2400×1176), որը շարունակվում է սմարթֆոնի երկու կողքերում: Սմարթֆոնն ունի Kirin 990 պրոցեսոր, 8ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն ունի 5G ցանցին միանալու հնարավորություն: Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ:
Այս սմարթֆոնում բացակայում են ձայնի կառավարման ֆիզիկական կոճակները. դրա համար օգտագործվում են էկրանի կողքի հատվածում գտնվող սենսորային կոճակները: Սմարթֆոնի էկրանի կտրվածքում տեղադրված է առջևի տեսախցիկը, որի կողքը տեղադրված է նաև դեմքի 3D սկաները և նոր սենսոր, որը հետևում են ձեռքի շարժումներին (օրինակ լուսանկարները անհպում թերթելու համար):
Այդ սենսորն ունի նաև մի քանի այլ հետաքրքիր գործառույթներ: Օրինակ եթե սմարթֆոնը օգտատիրոջ ձեռքում է և էկրանին նայում է այլ օգտատեր, ապա արգելափակման էկրանի վրա գտնվող ծանուցումները չեն ցուցադրում մանրամասն ինֆորմացիան: Այս նոր սենսորները նաև կարողանում են հետևել օգտատիրոջ գլխի թեքությանը և դրանից կախված պտտել էկրանը:
Huawei Mate 30 Pro սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի 4 սենսոր՝ 2 հատ 40ՄՊ, մեկ հատ 8ՄՊ և պորտրետներ լուսանկարելու համար նախատեսված 3D ToF սենսոր, որը տեղադրված է նաև սմարթֆոնի առջևի մասում գտնվող 32ՄՊ տեսախցիկի մեջ: Այս տեսախցիկները ունեն բոլոր այն գործառույթները, որոնք ունեն ժամանակակից բոլոր գերսմարթֆոնները (գիշերային ռեժիմ, երկու տեսախցիկով միաժամանակ վիդեոյի նկարում, պորտրետ և այլն):
Huawei Mate 30 Pro սմարթֆոնի մարտկոցը 4500 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 40Վտ լարով և 27Վտ անլար լիցքավորման տեխնոլոգիայով: Այս մարտկոցով հնարավոր է նաև անլար լիցքավորել այլ սմարթֆոններ: Սմարթֆոնում ներդրված է ջրից ու փոշուց պաշտպանության IP68 ստանդարտով տեխնոլոգիան (մինչև 2 մետև 30 րոպե):
Ի տարբերություն Huawei Mate 30 Pro-ի, Mate 30 սմարթֆոնը կողքի հատվածներում չունի էկրան: Այս սմարթֆոնի էկրանը 6.62 դյույմ է (2340×1080): Այս սմարթֆոնում բացակայում է նաև ժեստերի համար նախատեսված նոր սենսորը: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 6/8ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը 128ԳԲ: Մարտկոցը 4200 մԱ/ժ է և լիցքավորվում է նույն Pro մոդելի տեխնոլոգիաներով: Այս սմարթֆոնի տեսախցիկը նույնպես բաղկացած է 4 սենսորներից, սակայն կոնֆիգուրացիան տարբեր է (40ՄՊ, 16ՄՊ,8ՄՊ և լազերային ֆոկուս):
Սմարթֆոնի առջևի տեսախցիկը նույնպես տարբեր է՝ 24ՄՊ: Mate 30 Pro-ի հետ համեմատած, Mate 30-ում ներդրված է IP53 ստանդարտով ջրից ու փոշուց պաշտպանություն, որը ավելի ցածր է IP68-ից:
ՍԵպտեմբերի 10-ին Apple ընկերությունը ներկայացրեց նոր սարքեր, որոնց մեջ էին նաև iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները: Եկեք սկսենք ամենաէժան և ամենահասանելի մոդելից, որը փաստացի iPhone Xr-ի փոխարինողն է:
Արտաքնապես այս սմարթֆոնը նախորդ մոդելից տարբերվում է միայն տեսախցիկների քանակով: iPhone 11-ի էկրանի չափսը մնացել է Xr-ի չափսին՝ 6.1 դյույմ (1792х828):
Ներկայացված բոլոր նոր iPhone-ներն աշխատում են A13 Bionic պրոցեսորով, որը ըստ Apple-ի մասնագետների լավագույնն է շուկայում:
Հենց այս պրոցեսորի հաշվին էլ iPhone 11-ի տեսախցիկները աշխատում են մեքենայական ուսուսման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստանալ կատարյալին մոտ լուսանկարներ:
iPhone 11-ը հետևի կողմում ունի երկու տեսախցիկ՝ լայնամասշտաբ F/1.8 և գերլայնամասշտաբ F/2.4: Երկու տեսախցիկներն էլ 12ՄՊ են ու 60 կադր/վայրկյանում նկարում են 4K վիդեո:
iPhone 11-ի տեսախցիկում վերջապես հայտնվել է նաև գիշերային ռեժիմը, որը թույլ լուսավորության պայմաններում ավտոմատ միանում է և ապարատային ու ծրագրային ապահովվման շնորհիվ ստացվում է գունեղ և պարզ լուսանկար:
iPhone 11-ի տեսախցիկի «դիմանկարային ռեժիմը» նույնպես բարելավվել է և այն արդեն աշխատում է ոչ միայն մարդկանց համար, այլև ընտանի կենդանիների:
iPhone 11-ի առջևի տեսախցիկը ևս 12 ՄՊ է, որով հնարավոր է նաև նկարել դանդաղեցված վիդեոներ (Slofie): Առջևի տեսախցիկը ևս թույլ է տալիս նկարել 4K վիդեոներ՝ 30 կադր/վայրկյանում:
iPhone 11 սմարթֆոններում առկա է IP68 ստանդարտով ջրի ու փոշու պաշտպանության տեխնոլոգիա: Այս սմարթֆոնները դիմանում են մինչև 2 մետր խորության վրա մոտ 2 ժամ: iPhone 11-ի դինամիկները ևս թարմացվել են և աշխատում են Dolby Atmos տեխնոլոգիայով:
iPhone 11-ի մարտկոցը լիցքավորվում է արագ լիցքավորման 18Վտ տեխնոլոգիայով (50%-ը կես ժամում): Բնականաբար արագ լիցքավորման ադապտերը ներառված չէ iPhone-ի տուփի մեջ: iPhone 11-ի մարտկոցը մի ժամով ավելի երկար է աշխատում, քան iPhone Xr-ը: Հնարավորություն կա նաև լիցքավորել անլար լիցքավորման տեխնոլոգիայով:
iPhone 11 սմարթֆոնները հասանելի են 6 գույներով` սպիտակ, սև, կանաչ, դեղին, մանուշակագույն և կարմիր: iPhone 11-ը բազային մոդելի գինը 699$ է:
Ավելի խստապահանջ պգտատերերի համար iPhone-ը ներկայացրեց նաև iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները, որոնք հանդիսանում են iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնների հաջորդ տարբերակները:
Այս սմարթֆոններն ունեն 3 հիմնական տեսախցիկ, որոնցից երկուսը նույն iPhone 11-ի մոդուլներն են, իսկ երրորդը 12ՄՊ տելեֆոտո մոդուլն է, որն ունի կրկնակի օպտիկական զում:
Այս տեսախցիկներում ներդրված է այսպես կոչված Deep Fusion ռեժիմ, որը միաժամանակ նկարում է 9 լուսանկար (որոնցից 4-ը մինչ կոճակը սեղմելը) և դրանք համադրելով ստանում է դետալիզացված լուսանկարներ: Հնարավորություն կա նաև տեսախցիկները օգտագործել իրարից առանձին:
Ի տարբերություն iPhone 11-ի, այս սմարթֆոնների կորպուսը ոչ թե ալյումինից է, այլ մետաղից: iPhone 11 Pro-ի էկրանի չափսը 5.8 դյույմ է, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 6.5 դյույմ: Այս էկրանները ստացել են նոր մարկետինգային անուններ՝ Super Retina XDR:
iPhone 11 Pro և Pro Max սմարթֆոններում ևս առկա է IP68 ստանդարտով ջրի ու փոշու պաշտպանության տեխնոլոգիա: Այս սմարթֆոնները դիմանում են մինչև 4 մետր խորության վրա մոտ 2 ժամ:
iPhone 11 Pro սմարթֆոնի մարտկոցը 4 ժամով ավելի երկար է աշխատում, քան iPhone Xs-ինը, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 5 ժամով ավելի երկար iPhone Xs Max-ից: Այս սմարթֆոնները ևս լիցքավորվում են 18Վտ տեխնոլոգիայով, որի ադապտերը ներառված է տուփի մեջ:
iPhone 11 Pro և Pro Max սմարթֆոնները հասանելի են 4 գույներով՝ ոսկեգույն, մուգ կանաչ, սպիտակ և սև: iPhone 11 Pro-ի բազային տարբերակը կվաճառվի 999$-ով, իսկ Pro Max-ը՝ 1099$:
Ամփոփելով նշեմ, որ iPhone 11-ը Pro և Pro Max մոդելներից տարբերվում է էկրանի չափսով ու որակով, մարտկոցի աշխատանքի տևողությամբ, տեսախցիկի մեկով պակաս մոդուլով, հասանելի երանգներով, կորպուսի մատերիալով, ջրի տակ դիմանալու խորությամբ և իհարկե գնով :) Ինչպես արդեն նշեցի, iPhone 11-ի տուփի մեջ չկա նաև արագ լիցքավորման ադապտեր, որն առկա են մնացած երկու մոդելների տուփերում: