Ներկայացվեցին iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները

Ամսաթիվ

ՍԵպտեմբերի 10-ին Apple ընկերությունը ներկայացրեց նոր սարքեր, որոնց մեջ էին նաև iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները: Եկեք սկսենք ամենաէժան և ամենահասանելի մոդելից, որը փաստացի iPhone Xr-ի փոխարինողն է:


Արտաքնապես այս սմարթֆոնը նախորդ մոդելից տարբերվում է միայն տեսախցիկների քանակով: iPhone 11-ի էկրանի չափսը մնացել է Xr-ի չափսին՝ 6.1 դյույմ (1792х828): 


Ներկայացված բոլոր նոր iPhone-ներն աշխատում են A13 Bionic պրոցեսորով, որը ըստ Apple-ի մասնագետների լավագույնն է շուկայում: 



Հենց այս պրոցեսորի հաշվին էլ iPhone 11-ի տեսախցիկները աշխատում են մեքենայական ուսուսման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստանալ կատարյալին մոտ լուսանկարներ:



iPhone 11-ը հետևի կողմում ունի երկու տեսախցիկ՝ լայնամասշտաբ F/1.8 և գերլայնամասշտաբ F/2.4: Երկու տեսախցիկներն էլ 12ՄՊ են ու 60 կադր/վայրկյանում նկարում են 4K վիդեո:



iPhone 11-ի տեսախցիկում վերջապես հայտնվել է նաև գիշերային ռեժիմը, որը թույլ լուսավորության պայմաններում ավտոմատ միանում է և ապարատային ու ծրագրային ապահովվման շնորհիվ ստացվում է գունեղ և պարզ լուսանկար:


iPhone 11-ի տեսախցիկի «դիմանկարային ռեժիմը» նույնպես բարելավվել է և այն արդեն աշխատում է ոչ միայն մարդկանց համար, այլև ընտանի կենդանիների:



iPhone 11-ի առջևի տեսախցիկը ևս 12 ՄՊ է, որով հնարավոր է նաև նկարել դանդաղեցված վիդեոներ (Slofie): Առջևի տեսախցիկը ևս թույլ է տալիս նկարել 4K վիդեոներ՝ 30 կադր/վայրկյանում:



iPhone 11 սմարթֆոններում առկա է IP68 ստանդարտով ջրի ու փոշու պաշտպանության տեխնոլոգիա: Այս սմարթֆոնները դիմանում են մինչև 2 մետր խորության վրա մոտ 2 ժամ: iPhone 11-ի դինամիկները ևս թարմացվել են և աշխատում են Dolby Atmos տեխնոլոգիայով:

iPhone 11-ի մարտկոցը լիցքավորվում է արագ լիցքավորման 18Վտ տեխնոլոգիայով (50%-ը կես ժամում): Բնականաբար արագ լիցքավորման ադապտերը ներառված չէ iPhone-ի տուփի մեջ: iPhone 11-ի մարտկոցը մի ժամով ավելի երկար է աշխատում, քան iPhone Xr-ը: Հնարավորություն կա նաև լիցքավորել անլար լիցքավորման տեխնոլոգիայով:

iPhone 11 սմարթֆոնները հասանելի են 6 գույներով` սպիտակ, սև, կանաչ, դեղին, մանուշակագույն և կարմիր: iPhone 11-ը բազային մոդելի գինը 699$ է:


Ավելի խստապահանջ պգտատերերի համար iPhone-ը ներկայացրեց նաև iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները, որոնք հանդիսանում են iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնների հաջորդ տարբերակները: 



Այս սմարթֆոններն ունեն 3 հիմնական տեսախցիկ, որոնցից երկուսը նույն iPhone 11-ի մոդուլներն են, իսկ երրորդը 12ՄՊ տելեֆոտո մոդուլն է, որն ունի կրկնակի օպտիկական զում: 


Այս տեսախցիկներում ներդրված է այսպես կոչված Deep Fusion ռեժիմ, որը միաժամանակ նկարում է 9 լուսանկար (որոնցից 4-ը մինչ կոճակը սեղմելը) և դրանք համադրելով ստանում է դետալիզացված լուսանկարներ: Հնարավորություն կա նաև տեսախցիկները օգտագործել իրարից առանձին:



Ի տարբերություն iPhone 11-ի, այս սմարթֆոնների կորպուսը ոչ թե ալյումինից է, այլ մետաղից: iPhone 11 Pro-ի էկրանի չափսը 5.8 դյույմ է, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 6.5 դյույմ: Այս էկրանները ստացել են նոր մարկետինգային անուններ՝ Super Retina XDR:



iPhone 11 Pro և Pro Max սմարթֆոններում ևս առկա է IP68 ստանդարտով ջրի ու փոշու պաշտպանության տեխնոլոգիա: Այս սմարթֆոնները դիմանում են մինչև 4 մետր խորության վրա մոտ 2 ժամ:
iPhone 11 Pro սմարթֆոնի մարտկոցը 4 ժամով ավելի երկար է աշխատում, քան iPhone Xs-ինը, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 5 ժամով ավելի երկար iPhone Xs Max-ից: Այս սմարթֆոնները ևս լիցքավորվում են 18Վտ տեխնոլոգիայով, որի ադապտերը ներառված է տուփի մեջ:



iPhone 11 Pro և Pro Max սմարթֆոնները հասանելի են 4 գույներով՝ ոսկեգույն, մուգ կանաչ, սպիտակ և սև: iPhone 11 Pro-ի բազային տարբերակը կվաճառվի 999$-ով, իսկ Pro Max-ը՝ 1099$:


Ամփոփելով նշեմ, որ iPhone 11-ը Pro և Pro Max մոդելներից տարբերվում է էկրանի չափսով ու որակով, մարտկոցի աշխատանքի տևողությամբ, տեսախցիկի մեկով պակաս մոդուլով, հասանելի երանգներով, կորպուսի մատերիալով, ջրի տակ դիմանալու խորությամբ և իհարկե գնով :) Ինչպես արդեն նշեցի, iPhone 11-ի տուփի մեջ չկա նաև արագ լիցքավորման ադապտեր, որն առկա են մնացած երկու մոդելների տուփերում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն