Չինական Zao հավելվածը մի քանի օրում հայտնվել է թոփերում: Այն վիդեոների մեջ տեղադրում է ձեր դեմքը

Ամսաթիվ

Օգոստոսի 30-ին չինական շուկայի App Store-ում տեղադրված Zao հավելվածը մի քանի օրվա ընթացքում հայտնվեց թոփ հավելվածների առաջին հորիզոնականում: Այս հավելվածի միջոցով հնարավոր է օգտատիրոջ դեմքը տեղադրել ֆիլմերի կամ հայտնի վիդեոների հերոսների վրա: 


Այս հավելվածն աշխատում է մեքենայական ուսուցմամբ աշխատող Deepfake տեխնոլոգիայով: Անհրաժեշտ է ընդամենը սելֆի անել և ընտրել վիդեոն: Ընդհանուր առմամբ Deepfake տեխնոլոգիայի մասին ոչ բոլորն են լավ կարծիքի, քանի որ այն թույլ է տալիս ցանկացած մարդու դեմք տեղադրել ցանկացած վիդեոյի վրա և դա կարող է արվի նաև այլ անձանց վարկաբեկելու նպատակով:


Նշեմ նաև, որ թոփերը գրաված Zao հավելվածի գործերը նույնպես այդքան էլ լավ չեն, քանի որ դրա օգտագործման համաձայանգրերում նշված է, որ հեղինակները ստեղծվող վիդեոների վրա ստանում են անսահման իրավունքներ (նույնիսկ վաճառելու):


Ճիշտ է, օգտատերերի ճնշման ներքո համաձայնագրից Zao-ի հեղինակները հեռացրել են այդ կետը, սակայն WeChat-ը սկսել է արգելափակել բոլոր այն գրառումները, որտեղ օգտատերերը կիսվում են Zao-ի հղումներով:


Ինչպես արդեն նշեցի, այս հավելվածն առայժմ հասանելի է միայն Չինաստանի iOS-ի օգտատերերի համար: Դեռևս պարզ չի, թե այն երբ հասանելի կլինի iOS-ի մնացած օգտատերերի կամ Android-ի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն