Apple-ը կգնի սմարթֆոնների համար մոդեմներ արտադրող Intel-ի բիզնեսի մասնաբաժինը
Ամսաթիվ
Apple-ը կգնի սմարթֆոնների համար մոդեմներ արտադրող Intel-ի բիզնեսի մասնաբաժինը: Գործարքի գինը կկազմի 1 միլիարդ դոլար: Intel-ի մոտ 2200 աշխատողներ կմիանան Apple-ին: Այս գործարքը թույլ կտա Apple-ին իր սարքերի մեջ տեղադրել սեփական արտադրության մոդեմները (նաև 5G) և կախված չլինել այլ արտադրողներից: Մինչ այս Apple-ը իր սմարթֆոններում օգտագործում էր Qualcomm-ի և Intel-ի կողմից արտադրված մոդեմներ: