Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi CC9 սմարթֆոնները

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց բյուջետային սմարթֆոնների նոր CC9 շարքը, որը ներառում է CC9, CC9e և CC9 Meitu Custom Edition սմարթֆոնները: CC հապավումը նշանակում է Colorful & Creative, իսկ սարքերի արտադրմամբ զբաղվելու է Chic & Cool 90 թիմը:


CC9 սմարթֆոնն իրենից ներկայացնում է Mi 9 սմարթֆոնի պարզեցված տարբերակը: Սարքն ունի Snapdragon 710 պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Սարքի մարտկոցը 4030 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 18Վտ հզորությամբ:


CC9-ի AMOLED էկրանը 6.39 դյույմանոց է՝ Full HD+ թողունակությամբ: Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է Էկրանի մեջ: Էկրանը զբաղեցնում է դիմացի 91%-ը և ունի կաթիլանման կտրվածք, որտեղ տեղադրված է 32ՄՊ տեսախցիկ: Իսկ ահա սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է եռակի մոդուլով հիմնական տեսախցիկը՝ 48ՄՊ, 8ՄՊ և 2ՄՊ:


Սմարթֆոնն ունի նաև 3.5մմ ականջակալի բնիկ, NFC և ինֆրակարմիր պորտ, որով հնարավոր է կառավարել տան տեխնիկան: Xiaomi CC9-ի շրջանակը մետաղից է, իսկ հետևում և առջևում տեղադրված է Gorilla Glass ապակի: Xiaomi CC9-ի բազային տարբերակը 260 դոլար է, իսկ 128ԳԲ տարբերակը՝ 290$:


Ի տարբերություն Xiaomi CC9-ի, Xiaomi CC9e սմարթֆոնն ունի Snapdragon 665 պրոցեսոր, 6.08 դյույմանոց AMOLED էկրան (1560×720), 4/6ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողույթուն: Այս սմարթֆոնի տեսախցիկները ոչնչով չեն տարբերվում ավագ մոդելի տեսախցիկներից: Այս սմարթֆոնը լիցքավորվում է նաև 10Վտ անլար տեխնոլոգիայով: Xiaomi CC9e սմարթֆոնի բազային մոդելն արժի 189 դոլար, իսկ ամենաբարձրը՝ 232 դոլար:


CC9 Meitu Custom Edition սմարթֆոնն ունի 8ԳԲ օպերատիվ և 256ԳԲ ներքին հիշողություն: Այս սմարթֆոնը տեխնիկական պարամետրերով չի տարբերվում CC9 մոդելից: 


Այս սմարթֆոնում ավելի մեծ ուշադրություն է դարձրած տեսախցիկի ծրագրային ապահովման վրա, որտեղ համալրված են լուսանկարների մշակմանբ զբաղվող Meitu-ի ալգորիթմերով: Այս մոդելը նախատեսված է սելֆիներ նկարելու համար: Այս սմարթֆոնն արժի 378 դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն