Ռուսական FaceApp հավելվածը նորից թոփերում է: Անվտանգության ի՞նչ ռիսկեր կան

Ամսաթիվ

Վերջին օրերին բբջային հավելվածների թոփերում հայտնված հավելվածը ստեղծվել է ռուսական ստարթափի կողմից, ինչն էլ շատերի համար (հիմնականում ամերիկացիների) անհանգստանալու պատճառ է դարձել: Կասկածներ կան, որ այս հավելվածը կարող է հավաքել լուսանկարները և դրանք վաճառել կամ օգտագործել այլ նպատակներով: Սակայն FaceApp-ի հիմնադիրները հավաստիացնում են, որ իրենք սմարթֆոնից վերցնում են միայն այն լուսանկարները, որոնք օգտատերերը նշում են (դա կարելի է ստուգել ինտերնետ տրաֆիկը հսկող ցանկացած ծրագրով): 


Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լուսանկարների մեծ մասը սերվերներից ջնջվում են 48 ժամվա ընթացքում: Թեև այս ընկերությունը ռուսական է, այնուամենայնիվ լուսանկարները մշակվում և պահպանվում են այլ երկրներում գտնվող սերվերների վրա: 


Օգտատերերը կարող են պահանջել, որպեսզի իրենց լուսանկարներն անմիջապես ջնջվի սերվերներից: Պետք է FaceApp հավելվածում մտնել Settings->Support->Report a bug և ուղարկել privacy բառը: FaceApp-ը նաև չի պարտադրում օգտատերերին մուտք գործել Ֆեյսբուքի միջոցով, ինչի արդյունքում չեն կարող հավաքել անձնական տվյալներ:


Թեև FaceApp-ը հիմա թոփերում է հայտնվել, սակայն այն այդքան էլ նոր հավելված չի: Պարզապես վերջերս որոշ հայտնի մարդիկ իրենց սոցցանցերում տեղադրել են այս հավելվածով մշակված լուսանկարները և այն նորից տարածվել է: FaceApp-ով օգտատերերը կարող են փոխել իրենց տարիքը, սեռը, դեմքի վրա ավելացնել ժպիտ, ակնոցներ և այլն:


Նախկինում այս հավելվածը օգտատերերի կողմից արժանացել է քննադատության, քանի որ ներառում էր ռասիստական ֆիլտրեր (սևամորթին դարձնում է սպիտակամորթ և հակառակը):


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն