Microsoft-ը ներկայացրեց թեթևացված Windows 11 SE համակարգը և 249$-անոց Surface Laptop SE նոթբուքը

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 11 S օպերացիոն համակարգը, որը մրցելու է բյուջետային նոթբուքների վրա տեղադրվող Chrome OS-ի հետ: Windows 11 SE-ն նախևառաջ նախատեսված է ուսանողների և դպրոցների համար: 


Windows 11 SE-ն օպտիմիզացված է Edge, OneDrive, Office և Microsoft-ի այլ ծրագրերի համար: Չնայած այս համակարգում բացակայում է Microsoft Store-ը, այնուամենայնիվ հնարավոր կլինի տեղադրել նաև այլ ծրագրեր (հաստատությունների ադմինիստրատորները կարող են կառավարել այս պրոցեսը):  


Windows 11 SE-ը ստեղծելիս Microsoft-ի մասնագետները ամիսներ շարունակ խորհրդակցել են ուսանողների և դասախոսների հետ: Windows 11 SE-ում ծրագրերը բացվում են ամբողջ էկրանով, իսկ Snap-ով միաժամանակ էկրանին հնարավոր է իրար կողքի դնել երկու ծրագիր: 


Այս օպերացիոն համակարգից բացակայում է վիջեթների վահանակը: Acer, Asus, Dell, Dynabook, Fujitsu, HP, JK-IP, Lenovo և Positivo ընկերութունները շատ մոտ ապագայում իրենց բյուջետային նոթբուքները կվաճառեն Windows 11 SE-ով:


Microsoft-ը ներկայացրեց նաև 249 դոլարանոց Surface Laptop SE նոթբուքը, որն աշխատում է հենց Windows 11 SE-ով: Այս նոթբուքն աշխատում է 2 միջուկանի Intel Celeron N4020 կամ N4120 պրոցեսորով: Նոթբուքն ունի 4/8ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ eMMC ներքին հիշողություն: Նոթբուքի էկրանը 11,6 դյույմ է, որն ունի 1366×768 թողունակություն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն