Ներկայացվեց €230-անոց POCO M4 Pro 5G սմարթֆոնը

Ամսաթիվ

Xiaomi ընկերության ենթաբրենդ հանդիսացող Poco ընկերությունը ներկայացրեց POCO M4 Pro 5G սմարթֆոնը, որը փաստացի հանդիսանում է Redmi Note 11-ի փոքր-ինչ արտաքնապես փոփոխված և անվանափոխված տարբերակը: 

Այս սմարթֆոնն աշխատում է Dimensity 810 պրոցեսորով: Սմարթֆոնն ունի 6,6 դյույմանոց IPS 90Հց էկրան, որը պաշտպանված է Gorilla Glass 3 ապակիով: 

Սմարթֆոնի տեսախցիկի գլխավոր մոդուլը 50 ՄՊ է, որը լրացված է 8ՄՊ լայնանկյուն (119º) մոդուլով: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16 ՄՊ է:

Մատնահետքի սկաները տեղադրված է կողքի հատվածում գտնվող անջատման/միացման կոճակի մեջ: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լիցքավորվում է 33Վտ հզորությամբ (0-ից 100% 59 րոպեում): 

Սմարթֆոնն ունի նաև ստերոդինամիկներ և ինֆրակարմիր պորտ: POCO M4 Pro 5G սմարթֆոնը հասանելի կլինի սև, դեղին և կապույտ գույներով: Հասանելի կլինեն երկու մոդիֆիկացիաներ՝ 4/64 ԳԲ և 6/128 ԳԲ: Եվրոպայում բազային տարբերակը կարժենա €230: Սակայն 11.11 ակցիայի շրջանակներում սմարթֆոնը հնարավոր կլինի գնել €200-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն