Apple-ը դատական հայց է ներկայացրել լրտեսական Pegasus ծրագրի դեմ: Հայ օգտատերերը նույնպես զգուշացվել են Apple-ի կողմից

Ամսաթիվ

Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի դեմ, որը հանդիսանում է Pegasus լրտեսական ծրագրի հեղինակը: Apple-ը պահանջում է, որպեսզի այդ ընկերությունը զրկվի Apple-ի արտադրանքներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Apple ընկերությունը նաև սկսել է օգատերերին ծանուցումներ ուղարկել, եթե նրանց հեռախոսում հայտնաբերվել է այդ ծրագիրը: Հայաստանում ևս որոշ օգտատերեր ստացել են այդ ծանուցումը: Արթուր Վանեցյանը նույնպես Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տարածել, որտեղ տեսնում ենք, որ նա նույնպես ծանուցվել է Apple-ի կողմից: 

Pegasus ծրագիրը տարբեր երկրների իշխանությունների կողմից օգտագործվում է հետախուզական տվյալներ հավաքելու համար: Այս ծրագիրը կարող է այլ անձանց հասանելի դարձնել սմարթֆոնի միկրոֆոնի, տեսախցիկի կամ այլ մոդուլների ինֆորմացիան ինչպես iOS-ում, այնպես էլ Android-ում: Pegasus-ը կարողանում է լրտեսել սմարթֆոնները zero-click-ով, ինչը նշանակում է, որ օգտատերերին պետք չի որևէ լրացուցիչ գործողություն կատարել: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ միջազգային մամուլն արդեն անդրադարձել էր Pegasus-ին և նշել, որ այս ծրագիրն օգտագործվել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ լրագրողների գաղտանսելու համար: 

Apple-ը վերջերս iOS 14.8-ում շտկել է iMessage-ի խոցելիություններից մեկը, ինչից օգտվում էր Pegasus-ը: Apple-ը խորոհւրդ է տալիս բոլորին տեղադրել iOS օպերացիոն համակարգի վերջին թարմացումները: Նշվում է նաև, որ iOS 15-ում Pegasus-ի լրտեսության փորձի դեռ չի հանդիպել: Pegasus-ի դեմ նախկինում դատական հայցեր են ներկայացրել նաև WhatsApp-ը, Microsoft-ը և Google-ը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն