Վերջապես հնարավոր է Jailbreak անել iOS 7 համակարգը

Ամսաթիվ


Հայտնի evad3rs հաքերային խումբը վերջապես ավարտին հասցրեց iOS 7 համակարգը Jailbreak անելու համար նախատեսված evasi0n-ի ծրագիրը: Մինչև այժմ iOS 7 համակարգի համար չկար Jailbreak-ի հնարավորություն, այդ պատճառով շատերը դեռ շարունակում էին օգտվել iOS 6 կամ ավելի հին համակարգերից: Ովքեր տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում iOS համակարգի Jailbreak-ը, ապա նշեմ դրա առավելություններից մի քանիսը՝
  • Հնարավորություն է ստեղծվում տեղադրել հավելվածներ այլ աղբյուրներից:
  • Կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել վճարովի հավելվածները:
  • Հնարավոր է դառնում տեղադրել Cydia ծրագիրը:
  • Cydia ծրագրով կարող եք iOS համակարգում փոխել կամ ավելացնել տարբեր էֆեկտներ, ֆունկցիաներ, թեմաներ և այլն:
  • Հնարավոր է դառնում տեղադրել iFile հավելվածը, որի միջոցով կարող եք տեսնել և փոփոխել iOS համակարգի բոլոր համակարգային և ոչ համակարգային ֆայլերը:
Հիշեցնեմ, որ Jailbreak արված iOS համակարգի վրա հնարավոր է տեղադրել նաև հայերեն ստեղնաշար (տարբեր է հայերեն ստեղնաշար պարունակող հավելվածից), որի մասին կարող եք կարդալ այստեղ:


Քանի որ iOS 7-ի համար նախատեսված evasi0n ծրագիրը նոր է ստեղծվել, այդ պատճառով որոշ սարքերի վրա կարող են խնդիրներ առաջանալ: Jailbreak անելուց հետո iOS 7-ում տեղադրվող Cydia ծրագիրը նույնպես գտնվում է բետա փուլում և դեռ վերջնական տարբերակը չի: Jailbreak անելուց առաջ խորհուրդ է տրվում համակարգչի մեջ պահպանել սարքի մեջ եղած ինֆորմացիան: Jailbreak անելուց առաջ մի լավ մտածեք ու արեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ գործը ավարտին կկարողանաք հասցնել ու չեք վնասի Ձեր սմարթֆոնը կամ պլանշետը:

evasi0n ծրագիրը կարող եք ներբեռնել պաշտոնական կայքից:

Jailbreak անելու պրոցեսը կարող եք տեսնել այս էջում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն