Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple-ի iOS 7 համակարգում արդեն հնարավոր է տեղադրել հայերեն ստեղնաշար



Վերջերս գրեթե բոլոր հայկական լրատվական կայքերը մի նյութ հրապարակեցին, որտեղ նշվում էր, որ App Store-ում հայտնվել է iOS 7-ի համար հայերեն ստեղնաշար: Ընդ որում, այդ հավելվածը վճարովի է և իրականում այն չի, ինչին օգտատերերը սպասում էին: Այն իրենից ներկայացնում է հերթական ծրագիրը, որտեղ տեղադրված է հայերեն ստեղնաշար: Այսինքն հայերեն գրելու համար պետք է բացել այդ ծրագիրը, գրել հայերեն տեքստը և պատճենահանել: Այնուհետև պետք է փակել այդ ծրագիրը, որից հետո բացել այն ծրագիրը, որտեղ ցանկանում եք գրել հայերեն (օր. Ֆեյսբուքի հավելվածը) և տեղադրել պատճենված տեքստը: Եկեք ընդունենք, որ սա չափազանց հոգնեցնող ու երկար գործընթաց է: Նմանատիպ ծրագրեր նախկինում նույնպես կային App Store-ում և նույնիսկ հասանելի էին անվճար տարբերակով:


Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն անդրադարձել էի մի հնարքի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշարն անմիջապես iOS-ի ստեղնաշարների վահանակի վրա: Այդ դեպքում լեզուն փոխելու համար պետք է ցանկացած ծրագրի մեջ բացել ստեղնաշարը և սեղմել դրա վրա գտնվող գլոբուսի նշանը:


Սակայն մինչ այժմ այս հնարքն աշխատում էր միայն iOS 7-ից ցածր տարբերակների վրա, քանի որ iOS 7 համակարգն անհնար էր ջարդել և տեղադրել երրորդական ծրագրեր: Եթե հետևում եք Armblog-ի գրառումներին, ապա նկատած կլինեք, որ վերջերս հակերները կարողացան ջարդել նաև iOS 7 համակարգը: Այսպիսով Jailbreak-ի շնորհիվ հնարավոր է iOS 7 համակարգում նույնպես կատարել փոփոխություններ ու անվճար տեղադրել վճարովի խաղեր ու ծրագրեր:

1.Jailbreak արեք Ձեր iOS 7 համակարգը (վիդեո):
2.Կատարեք այստեղ նշված քայլերը (այդ գրառման մեջ նշված Jailbreak-ի հատվածը բաց թողեք):


Վերջում նշեմ, որ ես ինքս տեղադրել եմ այս ստեղնաշարը և 100%-ով աշխատող ու անվճար հնարք է: Եթե դժվարություններ կամ հարցեր առաջանան, գրեք մեկնաբանություններում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն