Google-ը պատրաստվում է թողարկել «խելացի» լինզաներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh_wplQbPFMXcn4u3IN4NBWwCZ_Ilo6rdykNq2Dn5u2TwqnPkMbPyNf8mWbAiI2RgrMQJVAGudLkO3aWY-vydtgk8-CDH_mG2OPf9sr-UnUBEkqwddNX_emneSSpeYW6URubamcUkLGxM8/s1600/Hand+holding+-+zoomed+in%5B1%5D.jpg)
«Խելացի» սարքերը գնալով շատանում են։ Բացի սմարթֆոններից ինտելեկտուալ ֆունկցիաներ են ներդրվում նաև հեռուստացուցյների, ժամացույցների, թևնոցների, ակնոցների, սառնարանների և այլ սարքավորումների մեջ։ Google ընկերությունը որոշել է գնալ ավելի առաջ և պատրաստվում է թողարկել աչքի համար նախատեսված «խելացի» լինզաներ, որոնք ունակ են մարդու արցունքների մեջ չափել գլյուկոզայի մակարդակը։ Այդ լինզաներում ներդրված են գլյուկոզայի փոքր դետեկտոր և անլար միկրոչիպ։ Դրանք տեղադրված են լինզայի երկու շերտերի արանքում։ Ստացված տվյալները կարելի է ուղարկել սմարթֆոնի վրա և հատուկ հավելվածով կատարել վերլուծություն։ Նախագծողները նշում են նաև փոքրիկ լուսային դիոդի ներդրման հնարավորության մասին, որը կարող է լույս արձակել այն դեպքում, երբ գլյուկոզայի մակարդակը անցնի թույլատրելի սահմանը։ Այս լինզաները նախատեսված են հիմնականում դիաբեթով հիվանդների համար, քանի որ նրանք մշտապես պետք է հսկեն գլյուկոզայի մակարդակը։ «Խելացի» լինզաները թույլ կտան հետևել գլյուկոզի մակարդակին ամեն վայրկյան։