Gmail-ից այժմ հնարավոր է նամակներ ուղարկել Google+ ցանցի օգտատերերին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi2s-PjLIQUEI2GGS0QDzdJ3p41DalK_ssU2wHgNDRcGg8BIc1Q0UXMrIjb2GNcDW6nZ-UR1-6VC0EpMC-0gp5beIBGWcd0pTQ8sz8dDnfibApx30WoD-Q3oFwBpYhSr8AO_wgJQb_r-kw/s640/connections1%5B1%5D.jpg)
Google ընկերությունը շարունակում է Google+ ցանցին իր ծառայությունների ինտեգրման գործընթացը: Այժմ Gmail-ի օգտատերերը հնարավորություն են ստացել ուղարկել նամակներ Google+ ցանցի օգտատերերին նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չգիտեն այդ օգտատերերի էլեկտրոնային փոստերի հասցեները: Այս նոր ֆունկցիան մոտակա օրերի ընթացքում հասանելի կդառնա Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Ընդ որում, նրանք կկարողանան տեսնել միայն Google+ ցանցի օգտատիրոջ անունը, իսկ էլ. փոստի հասցեն այդպես էլ չի ցուցադրվի: Սակայն, եթե Google+ ցանցի օգտատերը պատասխանի նամակին, այդ դեպքում նրա էլ. փոստի հասցեն կերևա Gmail-ի օգտատիրոջ մոտ:
Եթե նամակ ուղարկողը չկա Google+ ցանցի օգտատիրոջ շրջանակների մեջ (ընկերների խումբ), ապա ստացած նամակները կտեղադրվեն «Սոցիալական ցանցեր» բաժնում: Ընդ որում նշվում է, որ այդպիսի նամակներ ուղարկողները կարող են նոր խոսակցություն սկսել միայն այն դեպքում, եթե նրանք ստանան նախորդ նամակի պատասխանը կամ կավելացվեն նամակ ստացողի ընկերների շրջանակում:
Իսկ եթե Google+ ցանցի օգտատերը չի ցանկանում անծանոթ մարդկանցից նամակներ ստանալ, նա կարող է Gmail-ի կարգավորումներում անջատել այս ֆունկցիան: