Candy բառն այսուհետ չի թույլատրվում օգտագործել խաղերում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjwUe7oSIXTmV4lsejUayMqI7iUd0K5zKs4wgU-4-y90g64ZOCTHwQbDb_uzwGy10mDd-NSAyNY5SBl7_gr3TGhDz2xuQK333U22mAT-WUBN5UrIPTu5hC962Z0gEIhbjKl9eS0DaRiK5U/s1600/x52de0e630693f9.52361050.jpg.pagespeed.ic.JmWrpDIUqj%5B1%5D.jpg)
King ընկերությունը, որին է պատկանում հայտնի Candy Crush Saga խաղը, պատենտավորել է Candy բառը և այսուհետ խաղերի ու հագուստի շուկայում այս բառը պարունակող ապրանքանիշ միայն նա կարող է ստեղծել։ Այժմ իրենց անվանման մեջ Candy բառը պարունակող խաղերի հեղինակները նամակներ են ստանում King ընկերության կողմից, որտեղ խնդրվում է ջնջել այդ խաղերը կամ վերանվանել դրանք։ Նամակում ասվում է, որ Candy բառի օգտագործումը խառնաշփոթ է առաջացնում օգտատերերի մոտ և խախտում է King ընկերության հեղինակային իրավունքները։
Բնական է, որ սա պետք է տեղի ունենար, քանի որ Candy Crush Saga խաղի հաջողությունից հետո շատերն են փորձում ստեղծել նմանատիպ խաղեր և անվանման մեջ դնել Candy բառը։ Նշեմ, որ նախկինում ևս եղել են նմանատիպ դեպքեր խաղերի շուկայում։ Օրինակ FarmVille և CityVille խաղերի հեղինակ Zynga ընկերությունը հետևում ու զգուշացնում էր Ville-ով վերջացող խաղերին։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjA_8DnQFeRAlOh5ZAQTdrxA6ynQK61C2AlIfhLhkmfmEyal7VIRj-wAHUs2F9aBhmVvJms1pbGJy-Rhu-msBIxcu1Ok1Jbpuq7IEzc_L2rIAgx5jbvmU1M-y_76IvjT2eQgmCEfDopfhY/s1600/candy_crush_saga_king%5B1%5D.jpg)