2013թ. օգտատերերը App Store-ի վրա ծախսել են 10 միլիարդ դոլար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgmF-13mv3GoTYr8G9JTEXO4j3jujVQgoM38_54QpHaREhcf9qfyKkfX0sBuBA7Qyjbu-lNrXQlHedKdcsGEaAqzm0E22n7JRTR3QQnYGHG_LXetRCUba1nVBQqchfM6cDOswCFxNk03bw/s1600/money-apple%5B1%5D.jpg)
Apple-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2013 թվականի ընթացքում օգտատերերը App Store-ից հավելվածներ գնելու համար ծախսել են ավելի քան 10 միլիարդ դոլար: Ընդ որում նշվում է, որ 1 միլիարդը ծախսվել է միայն դեկտեմբեր ամսին: Այսպիսով 2013 թվականի դեկտեմբեր ամիսը App Store-ի պատմության մեջ դարձավ օգտատերերի կողմից ամենաշատ գնումներ կատարված ամիսը: Տվյալ պահին App Store-ում կան ավելի քան 1 միլիոն հավելվածներ, որոնք հասանելի են iPod, iPad և iPhone սարքերի համար: Նշվում է նաև, որ App Store-ում 2013 թվականի ամենահայտնի հավելվածների ցուցակը գլխավորում են Candy Crush Saga, Puzzles & Dragons, Minecraft, QuizUp և Clumsy Ninja խաղերը: