Ներկայացվեցին Xiaomi Mi A2 և A2 Lite սմարթֆոնները: Հայտնի են նաև գները

Ամսաթիվ

Այսօր Բարսելոնայում Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները, որոնց մասին համացանցում արդեն կար որոշակի ինֆորմացիա: Ինչպես սպասվում էր Mi A2 մոդելը հանդիսանում է Xiaomi Mi 6X մոդելի կրկննօրինակը, իսկ Lite տարբերակը հանդիսանում է Redmi 6 Pro սմարթֆոնի կրկննօրինակը: Տարբերությունն այն է, որ այս սմարթֆոններն աշխատում են մաքուր Անդրոիդով (Android One):


Xiaomi Mi A2 սմարթֆոնն ունի 5.99 դյույմանոց էկրան: Սմարթֆոնն ունի SoC Snapdragon 660 պրոցեսոր, 4/6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64/128 ԳԲ ներքին հիշողություն, 3010 մԱ/ժ մարտկոց, 12ՄՊ/20ՄՊ հիմնական և 20ՄՊ առաջնային տեսախցիկ:


Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնն ունի 5.84 դյույմանոց էկրան, որի վերևի հատվածում կա վերջերս թրենդային դարձած կտրվածքը: Սմարթֆոնն ունի SoC Snapdragon 625 պրոցեսոր, 3/4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64 ԳԲ ներքին հիշողություն, 4000 մԱ/ժ մարտկոց, 12ՄՊ/5ՄՊ հիմնական և 5ՄՊ առաջնային տեսախցիկ:


Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը մարտկոցի տարողությունն է: Այս մարտկոցով հնարավոր է 6 ժամ անդադար Full HD վիդեո նայել, 6 ժամ խաղալ, 19 ժամ զրուցել 4G ցանցում, 34 ժամ լսել երաժշտություն:


Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները հասանելի են սև, երկնագույն և ոսկեգույն երանգներով: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկվի Իսպանիայից հետևյալ գներով. Mi A2 սմարթֆոնի բազային տարբերակի (4/32) գինը 250 եվրո է, միջին մոդելի (4/64) գինը՝ 280 եվրո, իսկ ամենաբարձր մոդելը (6/128)` 350 եվրո: Mi A2 Lite սմարթֆոնի բազային տարբերակը (3/32) 180 եվրո է, իսկ բարձր մոդելը (4/64)՝ 230 եվրո: Սմարթֆոնները կվաճառվեն ավելի քան 40 երկրներում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն