Vivo-ն ներկայացրեց ինովացիոն սմարթֆոն, որն ունի բացովի տեսախցիկ, թաքնված լսափող և մատնահետքի սկաներ

Ամսաթիվ

Չինական Vivo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Vivo NEX սմարթֆոնը, որմ հանդիսանում է MWC 2018 ցուցահանդեսին ցուցադրված Vivo Apex նախատիպի կոմերցիոն տարբերակը: Այս սմարթֆոնի առջևի մասը գրեթե չունի շրջանակ:



Սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի 91.24%-ը: Սմարթֆոնի վերևի հատվածում բացակայում են տեսախցիկն ու զրուցակցին լսելու համար նախատեսված լսափողը: Հարց է առաջանում, թե որտեղ են կորել դրանք:



Vivo-ն գտել է շատ պարզ ու ինովացիոն լուծում. տեսախցիկը թաքցրել է հեռախոսի մեջ և անհրաժեշտության դեպքում այն դուրս է գալիս սմարթֆոնի վերևի հատվածից: 



Իսկ սմարթֆոնի լսափողը տեղադրված է անմիջապես էկրանի մեջ: Սա նոր տեխնոլոգիա է, որը կոչվում է Screen SoundCasting: Սմարթֆոնի էկրանի մեջ տեղադրված է նաև մատնահետքի սկաները, որն աշխատում է միայն էկրանի ներքևի հատվածում:


Vivo NEX սմարթֆոնն ունի 6.59 դյույմանոց և 2316 x 1080 թողունակությամբ AMOLED Ultra FullView «Zero Screen» էկրան, որի մեջ ինչպես արդեն նշեցի տեղադրված են անհրաժեշտ սենսորները: Սմարթֆոնի հետնամասում տեղադրված է 12ՄՊ և 5ՄՊ կրկնակի տեսախցիկ: Սմարթֆոնի առջևի մասում տեղադրված բացվող տեսախցիկը 8ՄՊ է: Vivo NEX սմարթֆոնը հասանելի է երեք տարբերակով՝ Vivo NEX S, Vivo NEX և Vivo NEX A:



Ամենաբարձր դասի Vivo NEX S մոդելն աշխատում է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով և Adreno 630 գրաֆիկական ադապտերով: Այս սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 8ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 256ԳԲ: Այս սմարթֆոնը վաճառվելու է $780-ով: 



Միջին դասի Vivo NEX սմարթֆոնը Vivo NEX S-ից տարբերվում է միայն ներքին հիշողությամբ (128ԳԲ) և վաճառվելու է $700-ով: Վերջապես Vivo NEX A սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 710 պրոցեսոր, 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն: Այս մոդելը վաճառվելու է $610-ով: 



Բոլոր երեք մոդելներն ունեն 4000 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնները աշխատում են Android 8.1 «Oreo» օպերացիոն համակարգով: Բոլոր Vivo NEX սմարթֆոնները հասանելի են երկու գույներով՝ Diamond Black և Ruby Red:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն