Ինստագրամում ավելացել են խմբակային վիդեոզանգեր, նոր վիդեոէֆեկտներ և թեմատիկ բաժիններ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgIfVDbKKLXPUeyvFIEWDwezbtj-P3pS2ma6hVpX_GhLeU2uoO0Te6j6KiFAO2ggn0a9oi7OQaLzVszuNkzfXzp3ZPYJ5W0VZjGWucfTihwUJYcy5JMZsdn3siAhqxC1JNSElmsyxg4vjQT/s640/Instagram-Video-Calling.png)
Ֆեյսբուքը շարունակում է նոր ֆունկցիաներ ավելացնել Ինստագրամ սոցցանցում և որոշել է այստեղ նույնպես ավելացնել խմբակային վիդեոզանգեր: Այս ֆունկցիան արդեն հասանելի է iOS և Android բոլոր օգտատերերի համար: Վիդեոզանգ կատարելու համար պետք է սեղմել Direct բաժնում հայտնված նոր նշանի վրա: Խմբակային վիդեոզանգին կարող են միաժամանակ մասնակցել 4 օգտատեր: Հնարավորություն կա նաև վիդեոզանգի ընթացքում փոքրացնել խոսակցության էկրանը և շարունակել օգտվել Ինստագրամից: Օգտատերերը կարող են միանալ ընթացիկ վիդեոզանգերին, ինչպես նաև անջատել վիդեոզանգերի հրավերների ծանուցումները:
Ինստագրամի նոր տարբերակում թարմացվել է նաև Explore բաժինը: Այստեղ ավելացել են թեմատիկ Art, Sports, Beauty, Fashion կանալները, ինչպես նաև For You բաժինը, որտեղ ցուցադրվում են այնպիսի գրառումներ, որոնք կարող են հետաքրքրել օգտատիրոջը: Explore բաժնում տեղադրված է նաև հետաքրքիր հեշտեգերի հավաքածու:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiKWdnjL2Y3tu7YhSsnPuHVnvTT0mAYKcwYGMOfiJFCT1pX0LRNkjXRv9NvarmkQ26nvE_dN0AevdzD3NhsrpZp-mmbtTFzr5NWEmColmWipa13bbV103d7bUMp61YD8hMq7IMkk98Qa5ZF/s1600/Instagram+explore.png)
Ինստագրամի նոր տարբերակի Stories բաժնում ավելացել են նոր վիդեոէֆեկտներ, որոնք ստեղծվել են Ariana Grande, Buzzfeed, Liza Koshy, Baby Ariel և NBA օգտատերերի կողմից: Նշված էֆեկտներից օգտվելու համար պետք է հետևեք այդ օգտատերերին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhhseKry10P1iQzq7jMply3aRblodqw035EoQmyxcY-ZfybhMvs_tqqiL_zs59C4NDdOkE_-aSwp6rammYwjb1HULgpIYZP6sthKam7bQpn17DdO6HJ-eQaLdJEdQUYH8QyejI_5HHOSXDa/s640/Instagram-Partner-Filters%255B1%255D.gif)
Սա նշանակում է, որ օգտատերերը կարող են իրենց հետևորդներին առաջարկել իրենց վիդեոէֆեկտները: Կարող եք նաև ընկերների մոտ էֆեկտը նկատելու դեպքում սեղմել «Try It» կոճակը: