Ներկայացվեց նոր ASUS ZenBook Pro նոթբուքը, որի թաչփադը նաև լրացուցիչ էկրան է


Computex 2018 ցուցահանդեսի ժամանակ ASUS ընկերությունը ներկայացրեց 15.5 դյույմանոց էկրանով ZenBook Pro 15 (UX580) նոթբուքը, որն հանդիսանում է ZenBook Pro շարքի հաջորդ մոդելը: Արտաքնապես այս մոդելը քիչ է տարբերվում նախորդ տարբերակներից: ASUS-ը համառորեն չի վերացրել նաև էկրանի կողքի հաստ շրջանակը, որից զրկված են նման գնի ու տեսակի մնացած նոթբուքները (օրինակ MacBook Pro):


UX580 մոդելի էկրանը հասանելի է երկու տարբերակով՝ FullHD և 4K, պրոցեսորը՝ Intel Core i7 կամ i9: Նոթբուքի օպերատիվ հիշողությունը 16 ԳԲ է, ներքին հիշողությունը՝ 1ԳԲ SSD, իսկ վիդեոքարտը NVIDIA GTX1050 Ti կամ GTX1050 MAX-Q: Բնականաբար մոդելից կախված այս պարամետրերը կարող են տարբեր լինել:


ZenBook Pro UX580-ի վրա կան 2 հատ USB 3.1 Gen 2 Type-C (Thunderbolt 3) և USB 3.1 Gen 2 Type-A բնիկներ: Հասանելի են նաև HDMI, 3,5 մմ ականջակալների և microSD բնիկներ: Նոթբուքի WiFi-ն աշխատում է Wi-Fi 2×2 802.11ac ստանդարտով, իսկ Bluetooth-ը՝ 5.0:



ZenBook Pro UX580-ի գլխավոր նորույթը ստեղնաշարի տակ գտնվող նոր սենսորային թաչփադն է, որը հանդիսանում է նաև 5.5 դյույմանոց անկյունագծով լրացուցիչ էկրան: Այս էկրանը ASUS-ը անվանել է ScreenPad և գրանցել է համանուն ապրանքանիշ, որպեսզի մնացած ընկերությունները չկարողանան օգտագործել այս անունը: 



ScreenPad-ի գաղափարը ASUS-ը վերցրել է Apple MacBook Pro նոթբուքներից, որոնց ստեղնաշարի վերևի հատվածում նույնպես տեղադրված է սենսորային փոքր էկրան: ASUS-ի ScreenPad-ը հնարավոր է օգտագործել ինչպես սովորական թաչփադ, այնպես էլ օգտվել հետևյալ ռեժիմներից.

ScreenPad-ի միջոցով հնարավոր է հիմնական էկրանի վրա բացել ծրագրեր: 



ScreenPad-ի վրա հնարավոր է ցուցադրել օրացույց, հաշվիչ և ստեղնաշարի թվերի վահանակը: 





ScreenPad-ի վրա հնարավոր է նաև ցուցադրել Microsoft Office-ը ու երաժշտությունը կառավարող գործիքներ:




ScreenPad-ը հնարավոր է օգտագործել որպես լրացուցիչ մոնիտոր: Այսինքն կարող եք ScreenPad-ում տեղադրել բացված պատուհաններից մեկը, իսկ հիմնական էկրանում օգտագործել այլ ծրագրեր:



ScreenPad-ում կա ևս մեկ ռեժիմ, որի դեպքում ScreenPad-ի վրա ցուցադրվում են սմարթֆոնի ծանուցումները: Այս ռեժիմը դեռևս գտնվում է պատրաստման փուլում, այդ պատճառով չցուցադրվեց պրեզենտացիայի ժամանակ:


ScreenPad-ն ունի նաև առանձին մենյու, որտեղ հնարավոր է փոխել էկրանի նկարն ու լուսավորությունը,  ինչպես նաև կատարել այլ կարգավորումներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն