Ներկայացվեց Xiaomi Redmi 6 Pro բյուջետային սմարթֆոնը, որի գինը սկսվում են 155$-ից

Ամսաթիվ


Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Xiaomi Redmi 6 Pro սմարթֆոնը, որն արտաքնապես քիչ է տարբերվում նախորդ մոդելից: Այս նոր մոդելի զգալի տարբերությունը էկրանի վերևի հատվածի փոքր կտրվածքն է, ինչը Redmi շարքի համար նորույթ է: Այս սմարթֆոնն ունի 5,84 դյույմանոց 2280х1080 FHD էկրան, SoC Snapdragon 625 պրոցեսոր, 4000 մԱ/ժ մարտկոց: 


Մոդիֆիկացիայից կախված սմարթֆոնն ունի 3/4ԳԲ օպերատիվ և 32/64ԳԲ ներքին հիշողույթուն: Հնարավորություն կա նաև տեղադրել մինչև 256ԳԲ հիշողության քարտ: Սմարթֆոնի հետնամասում տեղադրված են 12 ՄՊ և 5ՄՊ տեսախցիկներ, իսկ առջևում՝ 5ՄՊ: Առջևի տեսախցիկն ունի նաև դեմքի ճանաչման սենսոր:


Xiaomi Redmi 6 Pro սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է հետնամասում: Սմարթֆոնն ունի Wi-Fi, Bluetooth 4.2, IR (ինֆրակարմիր պորտ) մոդուլներ: Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև micro USB և 3.5մմ ականջակալի բնիկները: Սմարթֆոնն աշխատում է երկու SIM քարտով:


Xiaomi Redmi 6 Pro սմարթֆոնը հասանելի է լինելու միանգամից 5 գույներով՝ կարմիր, վարդագույն, ոսկեգույն, երկնագույն և սև: 


Մոդիֆիկացիայից կախված Xiaomi Redmi 6 Pro սմարթֆոնները կարժենան 155-ից 200 դոլար (3/32ԳԲ-155$, 4/32ԳԲ-185$, 4/64ԳԲ-200$):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն