Microsoft-ը գնեց ծրագրային կոդերի կառավարման GitHub ծառայությունը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgtJ3SZGasJgiwxaf9ukhbUT8Lq4wabUTxkvb7kjM_vcqU2dCoBXAhPaP3abGaoKpOnDTLR4w1eidhuqMLXGp_Tpbbs5HDQt551L0pity2DRpYLiajYvdakIwTfw7cwQDOPFwdsE6SCaB4_/s640/Microsoft_github%255B1%255D.jpg)
Վերջերս լուրեր էին տարածվել, որ Microsoft ընկերությունը պատրաստվում է գնել GitHub ծառայությունը: Այսօր այդ լուրերը հաստատվեցին հենց Microsoft-ի կողմից: Գործարքի գինը կազմել է 7.5 միլիարդ դոլար: Հիշեցնեմ, որ GitHub ծառայությունը թույլ է տալիս ծրագրավորողներին տեղադրել և կառավարել իրենց կոդերը այս համակարգում: Կոդերը կարող են տեղադրվել ինչպես փակ, այնպես էլ բաց տարբերակով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiMVY3-EUXhk0HRnpwqQy2snh6K0RsqLaCNVKB9T3ngKxCQ0lgpRZicZHGPDUPLFVueSn5P0YcG6BacxlY8KozvD_9i3MQOagOr-SPpIRSvZ5mtckGjhmXj9c993fIcVteofIgsVNmqEnYd/s640/Github+Apple.png)
GitHub-ում բաց կոդեր ունեն Microsoft-ը, Google-ը, Apple-ը և մի շարք այլ հայտնի ընկերություններ: GitHub-ից տվյալ պահին օգտվում են ավելի քան 27 միլիոն ծրագրավորողներ: