Անդրոիդի Google հավելվածում «vizela viagens» որոնելու դեպքում ցուցադրվում են SMS-ները

Ամսաթիվ

Reddit օգտատերերից մեկը բացահայտել է, որ Անդրոիդի համակարգում Google հավելվածում մի քանի անհասկանալի արտահայտություններ գրելու դեպքում ցուցադրվում են օգտատիրոջ SMS հաղորդագրությունները: Այդ արտահայտություններն են՝ «vizela viagens», «Zela viagens», «the1975..com» և այլն: Google-ը պարզաբանել է, որ սա թարգմանության հետ կապված ծրագրային սխալ է և մոտ ապագայում խոստացել է վերացնել սխալը:


Նշեմ, որ ծրագրային սխալը ոչ թե SMS-ները ցուցադրելու մեջ է, այլ այդ արտահայտությունների դեպքում ցուցադրելու մեջ: Google հավելվածը ցուցադրում է SMS հաղորդագրությունները արտասանելով կամ գրելով հետևյալ արտահայտությունը՝ show me all my text messages:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն