Անդրոիդի Chrome դիտարկիչն ավտոմատ ներբեռնում և օֆլայն ցուցադրում է ձեզ հետաքրքրող կայքերը

Ամսաթիվ

Անդրոիդ օպերացիոն համակարգի Google Chrome դիտարկչի նոր տարբերակում ներդրվել է մի հետաքրքիր գործառույթ, որի շնորհիվ Chrome-ն ավտոմատ որոշում է, թե որ կայքերի գրառումներն են Ձեզ հետաքրքրում ու ավտոմատ ներբեռնում է այդ հոդվածները, որպեսզի ինտերնետի բացակայության պայմաններում կարողանաք ամբողջովին կարդալ դրանք: Եթե օգտատերը մուտք գործած է լինում Google համակարգ, ապա Chrome-ը ներբեռնում է այնպիսի կայքեր, որոնք կապ ունեն նախկինում օգտատիրոջ կողմից այցելած կայքերի և թեմայի հետ: Իսկ եթե օգտատերը մուտ գործած չի լինում Google, ապա Chrome-ն առաջնորդվում է նրա գտնվելու վայրով:


Նշեմ, որ այդ կայքերը ներբեռնվում են միայն WiFi կապի առկայության դեպքում: Ներբեռնված կայքերի ցուցակը տեսնելու համար պեքտ է բացել Անդրոիդի Google Chrome դիտարկչի Downloads բաժինը: Այս բաժնում ցուցադրվում են նաև ներբեռնված կայքերի քանակը և ծավալը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն