Ներկայացվեցին բյուջետային Xiaomi Redmi 6 և Redmi 6A սմարթֆոնները, որոնց գները սկսվում են 95$-ից

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց երկու նոր բյուջետային Redmi 6 և Redmi 6A սմարթֆոնները: Redmi 6 սմարթֆոնն ունի 5.45 դյույմանոց HD+ 1440х720 IPS էկրան և 8 միջուկանի MediaTek Helio P22 2ԳՀց պրոցեսոր: Այս սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերակով. բազային տարբերակն ունի 3ԳԲ օպերատիվ և 32ԳԲ ներքին հիշողություն, իսկ մյուս տարբերակը՝ 4ԳԲ օպերատիվ և 64ԳԲ ներքին հիշողություն: Երկու տարբերակներն էլ ունեն microSD քարտի հնարավորություն: Redmi 6 սմարթֆոնի հետնամասնում տեղադրված է երկու տեսախցիկ՝ 12ՄՊ և 5ՄՊ թողունակությամբ, իսկ առջևի մասում՝ 5ՄՊ: Օգտատերերը կարող են ապաարգելափակել սմարթֆոնը դեմքով կամ մատնահետքով: Redmi 6-ի մարտկոցը 3000 մԱ/ժ է: Սմարթֆոնն աշխատում է MIUI 10 ինտերյֆեսով: Xiaomi Redmi 6 սմաթֆոնի բազային տարբերակը վաճառվելու է $125-ով, իսկ ավելի լավ բնութագրեր ունեցող տարբերակը՝ $155:


Xiaomi Redmi 6A սմարթֆոնը հանդիսանում է ավելի հասանելի մոդել: Այն ունի նույն 5.45 դյույմանոց HD+ էկրանը, իսկ մնացած բնութագրերը զգալի տարբերվում են: Այս սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի Media Tek Helio A22 2ԳՀց պրոցեսոր, 2ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն ունի microSD քարտի հնարավորություն: Xiaomi Redmi 6A սմարթֆոնի հետնամասում տեղադրված է 13ՄՊ տեսախցիկ, իսկ առջևում՝ 5ՄՊ: 


Այս սմարթֆոնը հետնամասում չունի մատնահետքի սկաներ, սակայն ունի դեմքի ճանաչման հնարավորություն: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է: Այս սմարթֆոնը նույնպես աշխատում է MIUI 10 ինտերյֆեսով: Xiaomi Redmi 6A սմարթֆոնը վաճառվելու է $95-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն