Նոր Xiaomi Mi 8 սմարթֆոնն արտաքին տեսքով ու տեխնիկապես չի զիջում iPhone X-ին և կրկնակի էժան է

Ամսաթիվ

Ինչպես և նախատեսվում էր, Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Xiaomi Mi 8 սմարթֆոնը, որը փոխարինելու է գալիս նախորդ Xiaomi Mi 6 մոդելին: 7 թիվը որոշվել է բաց թողնել և Xiaomi ընկերության 8-րդ տարեդարձի առթիվ միանգամից թողարկել 8-րդ տարբերակը:


Xiaomi Mi 8-ն այս շարքի առաջին սմարթֆոնն է, որն ունի 18,7:9 հարաբերակցությամբ էկրան և վերևի հատվածի կտրվածք: Սմարթֆոնն ունի 6.21 դյույմանոց AMOLED Full HD+ 2248×1080 էկրան: Սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի 88.5%-ը: 


Xiaomi Mi 8 սմարթֆոնն աշխատում է Snapdragon 845 պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է: Մոդելից կախված ներքին հիշողությունը կարող է լինել 64ԳԲ, 128ԳԲ կամ 256ԳԲ: Սմարթֆոնի մարտկոցը՝ 3400 մԱ/ժ է:
Xiaomi Mi 8 սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է կրկնակի տեսախցիկ, որի հիմնական մոդուլն ունի 12ՄՊ f/1.8 սենսոր, իսկ մյուսը՝ 12ՄՊ f/2.4: Նշվում է նաև լուսանկարի ստաբիլիզացիայի 4-առանցքանի օպտիկական համակարգի, ինչպես նաև ավտոֆոկուսի Dual Pixel համակարգի մասին: Սմարթֆոնի առջևի մասում տեղադրված է 20ՄՊ f/2.0 տեսախցիկ: 


DxOMark-ի տվյալների համաձայն, Xiaomi Mi 8-ի տեսախցիկը հավաքել է առավելագույն միավորները: Երկու տեսախցիկներն էլ ունեն արհեստական ինտելեկտի ֆունկցիաներ, որը թույլ է տալիս ստանալ ավելի կատարյալ լուսանկարներ:


Xiaomi Mi 8 սմարթֆոնի առջև մասի կտրվածքում տեղադրված է ինֆրակարմիր լույս ու սենսոր, որոնք օգտագործվում են օգտատիրոջ դեմքը ճանաչելու համար (Infrared Face Unlock): Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է մատնահետքի սկաներ:


Xiaomi Mi 8 սմարթֆոնն ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, 4G VoLTE, Wi-Fi 802.11ac, NFC և Bluetooth 5.0 մոդուլներ: Սմարթֆոնն ունի նաև առաջին անգամ կիրառվող Dual-GPS համակարգ, որն օգնում է շենքերի մեջ ավելի ճիշտ գտնել կոորդինատները: 


Սմարթֆոնն աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով և MIUI 10 ինտերֆեյսով: Սմարթֆոնի հետնամասն ապակի է, իսկ կենտրոնական շրջանակը՝ ալյումին: Սմարթֆոնը հասանելի է սև, կապույտ, սպիտակ և ոսկեգույն գույներով: Սմարթֆոնի 64ԳԲ, 128ԳԲ և 256ԳԲ մոդելները կվաճառվեն համապատասխանաբար 421, 468 և 515 դոլարով:


Xiaomi ընկերությունը ներկայացրեց նաև Xiaomi Mi 8-ի երկու մոդիֆիկացիաներ: Xiaomi Mi 8 Explorer Edition-ն ունի կիսաթափանցիկ հետնամաս: 


Ինչպես արդեն նշեցի, սովորական Xiaomi Mi 8 սմարթֆոնն ունի դեմքի ճանաչման ֆունկցիա, սակայն այն ավելի հասարակ է ու ի տարբերություն մյուս ժամանակակից Անդրոիդ սմարթֆոնների, ճանաչում է օգտատիրոջ դեմքը նաև մթության մեջ: 


Իսկ ահա Explorer Edition-ը ունի 3D face unlock սենսորներ (ինչպես iPhone X-ում), որն օգտագործվում է դեմքի եռաչափ ճանաչման և 3D անիմացիոն էմոջիներ ստեղծելու համար:


Explorer Edition-ը էկրանի մեջ ներդրված ունի նաև մատնահետքի սկաներ: Explorer Edition-ի օպերատիվ հիշողությունը 8ԳԲ է, ներքին հիշողությունը՝ 128ԳԲ, իսկ մարտկոցը՝ 3000 մԱ/ժ: Explorer Edition-ը կվաճառվի մոտ 570 դոլարով:


Xiaomi Mi 8-ի մյուս մոդիֆիկացիան կոչվում է Xiaomi Mi 8 SE, որն ավելի պարզեցված ու էժան մոդել է: Այս սմարթֆոնն ունի 5,88 դյույմանոց 1080x2244 AMOLED էկրան, Snapdragon 710 պրոցեսոր, 64ԳԲ ներքին և 6ԳԲ օպերատիվ հիշողություն:


Xiaomi Mi 8 SE սմարթֆոնի հետնամասի կրկնակի տեսախցիկն ունի 12ՄՊ և 5ՄՊ սենսորներ, իսկ առջևինը՝ 20ՄՊ: Այս մոդելը ևս առջևում ունի կտրվածք և դեմքի ճանաչման սենսորներ: Xiaomi Mi 8 SE մոդելը վաճառվելու է մոտ $281-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն