Amazon-ը ներկայացրեց Fire Phone սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg1nFTDWiygz9RJTFghxW5544qIMogtouQPkZz3HlFEN-I-kn5rkam-dCKMuxltzAz0jax7LvptryhKInt3Zq7dSb6GGY0ket973HfhsVgAb8b5NyOeJidGJAp0EnfDTM6AAb7mEgBnkuE/s1600/firephone.jpg)
Amazon ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր սեփական սմարթֆոնը, որի մասին խոսակցությունները վաղուց արդեն կային: Սմարթֆոնը կոչվում է Fire Phone և ունի 4.7 դյույմանոց 1280×720 HD թողունակությամբ էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի Snapdragon 800 պրոցեսոր, որն աշխատում է 2.2 Գհց հաճախականությամբ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքինը՝ 32 կամ 64 Գբ: Հիշողության քարտի բնիկի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն օգտատերերին կտրամադրվի անվճար ամպային հիշողություն Amazon-ի սերվերներում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiZrmPZ78U1U-74vi4llKJaZAqwqojLXEtIK2lcYJTJhmDcak9RFhwf6x9JeB-qT_QbDSWINv4Mqg1jTQ9dM5h6qiQBnP_NGSvjBY2A6eMTCdLHF2XJMO1CZOng7KQGl7OiqSubKqDtUxU/s1600/tilt-4.gif)
Հեռախոսի հետևի մասում տեղադրված է 13 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային մասում՝ 2.1 Մպ: Երկու տեսախցիկներն էլ ունակ են նկարել Full HD վիդեոներ: Սմարթֆոնի վրա տեղադրված են Wi-Fi, Bluetooth, NFC, GPS և մի շարք նմանատիպ մոդուլներ և սենսորներ (բարոմետր, ակսելերոմետև և այլն):
Amazon Fire Phone սմարթֆոնը աշխատում է Fire OS 3.5.0 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի վրա կան նաև մի շարք նորարարական լուծումներ: Մասնավորապես հեռախոսի էկրանի պատկերը փոխվում է օգտատիրոջ գլխի շարժումներից կամ հեռախոսի անկյան փոփոխությունից կախված, ինչի շնորհիվ ստեղծվում է 3D տարածական պատկեր: Նորույթներից մեկն էլ հանդիսանում է Firefly տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս ճանաչել տպված ինտերնետ կայքերի հասցեներն ու էլ. փոստերը, հեռախոսների համարները, շտրիխ կոդերը, ֆիլմերը, սերիալները, երգերը և այլն: Այդ ֆունկցիան ակտիվանում է սմարթֆոնի կողքի հատվածում տեղադրված հատուկ կոճակի միջոցով: Հատուկ SDK-ի միջոցով ծրագրավորողները կարող են նաև իրենց հավելվածներում ներառել Firefly տեխնոլոգիան: Առանց բաժանորդագրության և պայմանագրի, Amazon Fire Phone սմարթֆոնները կարժենան 649 և 749 ԱՄՆ դոլար՝ 32Գբ և 64 Գբ ներքին հիշողություններով մոդելների համար: Բջջային օպերատորի հետ պայմանագիր կնքելու դեպքում սմարթֆոնները կարժենան 199 և 299 ԱՄՆ դոլար:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊
Տարածել սոց. ցանցերում`
0
մեկնաբանություն Google-ի պրոֆիլով