Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից



Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:

Pokemon GO մարտկոց


Այս արտաքին մարտկոցը ստեղծված է վերջերս մեծ իրարանցում առաջացրած Pokemon Go խաղի Պոկեբոլի (գնդակի) տեսքով: Մարտկոցի վրայի լույսերը օգտագործման իրավիճակից կախված վառվում են կապույտ, կարմիև և սպիտակ գույներով:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ pokeball power bank


Փոքր միկրոֆոն սմարթֆոնի համար


Այս փոքր միկրոֆոնը նախատեսված է սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների համար (iOS, Android, Windows, MacOS և այլն):

Արժեք՝ սկսած 3 դոլարից
Պետք է որոնել՝ mini microphone smartphone


Գինու բացիչ-կախազարդ


Այս փոքր բացիչը կարող եք կախել բանալուց և ցանկացած ժամանակ ձեռքի տակ ունենալ գինու բացիչ:

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ mini wine opener keychain


USB սառնարան

Այս փոքր սառնարանը կարող միացնել համակարգչի կամ նոթբուքի USB բնիկին ու Ձեր սիրած ըմպելիքները պահել սառը վիճակում:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ mini usb fridge


Մագնիսական գնդիկներ

Այս փոքր մագնիսական գնդիկներով հնարավոր է ստանալ գեղեցիկ եռաչափ օբյեկտներ:

Արժեք՝ սկսած 4 դոլարից
Պետք է որոնել՝ Neodymium Magnetic Balls

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն