Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google Chrome-ի վերջին տարբերակում հանել են backspace-ով նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան


Եթե Google Chrome-ի վերջին տարբերակում փորձեք սեղմել backspace կոճակը, ապա կտեսնեք, որ բացակայում է նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան: Սա արված է այն պատճառով, որ օգտատերերը պատահմամբ ետ չգնան և չկորցնեն ընթացիկ էջի վրա գտնվող տվյալները: Փոխարենը Google-ը առաջարկում է օգտվել alt← կոճակներից: Google-ը թողարկել է նաև Chrome-ի համար նախատեսված հատուկ հավելված, որը վերադարձնում է backspace-ով նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն