Նոր մեխանիզմի շնորհիվ Google Play-ից ներբեռնվող թարմացումների ծավալը կտրուկ նվազել է


Android օպերացիոն համակարում տեղադրված հավելվածներն այժմ ավելի արագ կթարմացվեն, քանի որ Google-ը փոխել է Google Play-ի թարմացումների մեխանիզմը: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Google-ը սկսեց օգտագործել bsdiff մեխանիզմը, որի շնորհիվ ներբեռնվող թարմացման ծավալը կազմում էր թարմացվող ծրագրի APK-ի մոտ 47%-ը: Այսպիսով նոր մեխանիզմի դեպքում ծավալը կազմում է մոտ 65%, իսկ որոշ դեպքերում 90%: Ներքևի աղյուսակում կարող եք տեսնել մի քանի հայտնի հավելվածների օրիգինալ ծավալներն ու դրանց թարմացումների ծավալները (հին և նոր մեխանիզմներով):


Թարմացումների նոր մեխանիզմը կոչվում է File-by-File Patch և աշխատում է հետևյալ կերպ. Google Play-ից ներբեռնվում է թարմացումը և ապաարխիվացվում (decompress) են տեղադրված հավելվածն ու թարմացումը: Այնուհետև համեմատվում են այդ երկու արխիվները և կիրառվում համապատասխան փոփոխությունները: Վերջում նորից արխիվացվում է վերջնական ֆայլը և այն համեմատվում Google Play-ի ֆայլի հետ:

Այս նոր մեթոդն անխոսք խնայում է ինտերնետ տրաֆիկն ու թարմացման ներբեռնման ժամանակը, սակայն պահանջում է ավելի շատ ապարատային ռեսուրսներ արխիվացման և ապաարխիվացման համար: Օրինակ 2015թ. և բարձր սմարթֆոնների վրա այդ գործընթացը 1 մեգաբայթի համար կարող է տևել մոտ մեկ վայրկյան: Նշեմ նաև, որ թարմացումների այս նոր մեխանիզմը աշխատում է այն դեպքում, երբ Google Play-ում միացրել եք ավտոմատ թարմացումները: Այսինքն սարքը կատարում է թարմացումները այն ժամանակ, երբ սմարթֆոնը չեք օգտագործում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն