Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 2017 թվականի մոդելները

Ամսաթիվ


Samsung ընկերությյունը ներկայացրեց Galaxy A միջին դասի սմարթֆոնների 2017 մոդելները: Բոլոր երեք սմարթֆոնների նոր մոդելները (A3,A5,A7) ունեն եռաչափ ապակյա ու մետաղյա կորպուսներ: Բացի դրանից, այս մոդելներն արդեն ջրադիմացկուն են և պաշտպանված են փոշուց: Home կոճակի մեջ ներդրված սենսորի շնորհիվ սմարթֆոնները կարող են աշխատել Samsung Pay տեխնոլոգիայով:

Samsung Galaxy A7 (2017) սմարթֆոնն ունի Full HD 5.7 դույմանոց Super AMOLED էկրան, 1.9 Գհց-անոց SoC Exynos 7880 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնի երկու տեսախցիկներն էլ 16 Մպ են: Սմարֆոնն ունի NFC, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac և Bluetooth 4.2 մոդուլներ, USB Type-C բնիկ, 2 SIM քարտի հնավորություն և մի շարք սենսորներ: Սմարթֆոնի մարտկոցը 3600 մԱ/ժ է: Սմարթֆոնի մարտկոցը լիցքավորվում է «արագ լիցքավորման» տեխնոլոգիայով:



Samsung Galaxy A5 (2017) սմարթֆոնը տեխնիկական պարամետրերով չի տարբերվում A7-ից: Այստեղ միակ տարբերությունը էկրանի չափսի (5,2 դույմ) և մարտկոցի (3000 մԱ/ժ) մեջ է:

Samsung Galaxy A3 (2017) սմարթֆոնը տեխնիկական պարամետրերով զիջում է իր ավագ «եղբայրներին»: Այս սմարթֆոնի պրոցեսորը աշխատում է 1,6 Գհց հաճախականությամբ: A3-ի էկրանը 4,7 դույմ է՝ 720p թողունակությամբ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքին հիշողությունը 16Գբ: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13Մպ է, իսկ երկրորդականը՝ 8Մպ: Սմարթֆոնի մարտկոցը 2350 մԱ/ժ է:



Ներկայացված բոլոր երեք սմարթֆոնները աշխատում են Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Սմարթֆոնների ներքին հիշողությունը հնարավոր է շատացնել microSD քարտի շնորհիվ: Galaxy A 2017 սմարթֆոնները հասանելի են լինելու 4 երանգներով՝ սև, ոսկեգույն, երկնագույն և վարդագույն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն