Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հայ ազգի զավակը խոստացել է հայկական խորոված անել մարսի վրա

Երևի վերնագրից արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը: Վերջերս այնքան շատ է խոսվում հայ ազգի գիտնական զավակի մասին, որ ես չէի կարող չանդրադառնալ այս թեմային: Արթուր Պողոսյան անունով մի երիտասարդ կա, ով ծնվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: 3 տարեկան հասակում երազում տեսել է Գալիլեո Գալիլեյին, ով Արթուրին ասել է, որ իր հոգին Արթուրի մեջ է (Պահոոոոո ): Արթուրը փոքր տարիքից զբաղվել է աստղերի ուսումնասիրությամբ և 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ: Հետագայում նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին և պահանջել հանդիպում Կրեմլի ժամացույցի տակ: Այնուհետև Պուտինի միջնորդությամբ ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան և սովորելու ընթացքում հայտնաբերել է նոր աստղ, որի մասին ՆԱՍԱ-ն իմանալով պայմանագիր է ստորագրել Արթուրի հետ: Համաձայն այդ պայմանագրի  Արթուրը 2016 թ-ին պետք է բարձրանա տիեզերք: Արթուրի մասին այժմ խոսում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Հայաստանում, Մադագասկարում, Եգիպտոսում  և այլ երկրներում (Հալալա Արթուր ջան  ): Սակայն ինձ համար Արթուրի ասածները պարզապես հեքիաթներ են: Սկզբի համար առաջարկում եմ տեսնել Քյավառ հեռուսաընկերության կողմից պատրաստված (ահավոր վատ մոնտաժ արված) տեսանյութը Հ1-ի համար:



Օրիգինալ ռեպորտաժ էր ինչ խոսք : Այժմ սկսում ենք հետաքննությունը: Ասեմ, որ բլոգում մի անգամ արդեն խոսել եմ նման գիտնականի մասին, ով Լինուքս օպերացիոն համակարգը փոփոխելով փորձել էր ապացուցել, որ նոր օպերացիոն համակարգ է ստեղծել: Իսկ ինչ վերաբերվում է Արթուրին, ապա ասեմ, որ ուսումնասիրել եմ բոլոր հնարավոր աղբյուրները, կայքերը, բլոգերը, տեսանյութերը և ներքևում ներկայացվող փաստերից մի մասը ես եմ նկատել, մնացածն էլ տարբեր տեղերից եմ հայտնաբերել:


1. Գալիլեյի հոգին Արթուրի մեջ է:Սա իմ կարծիքով աբսուրդ է զուտ Քրիստոնեության առումով, որովհետև Քրիստոնեության մեջ այդպիսի բան չկա, որ ինչ-որ մեկի հոգին դարեր անց հետ գա մտնի մարտունեցի երեխայի մեջ:



2. Տեսանյութի սկզբում ցուցադրվում է Արթուրի պայմանագիրը NASA-ի հետ: Պայմանագրի վերևում գրված է՝ By Order of Moscow State University. Lomonosov: Անգլերեն լեզվի հետ առնչվող մարդիկ գիտեն, որ համալսարանի անվանումները այս ձևով չեն գրվում: Մնացած տեքստը տեսահոլովակում լավ չի երևում, բայց ուշադիր նայելու դեպքում կտեսնեք անկապ ու իրար հետ կապ չունեցող նախադասություններ: Իսկ տեքստի ներքևում գրված է ամսաթիվ՝ 17.12.2010 goda: Այդ երբվանի՞ց են ամերիկացիները տարին գրում goda: 



3. Պարզվում է, որ Հայաստանի ավագ կուրսերի մի քանի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ անդրադարձել են Արթուրի գյուտերին: Ներկայացնում եմ նրանց կարծիքը՝

Երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ` հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված “փաստաթղթեր”, որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:

Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ “Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике” արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ կոսմոնաֆտիկան տիեզերագնացությունն է, իսկ աէրոնաֆտիկան` օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև` մենք չէ, որ պետք է ասենք, որ “Հայաստան обретет покой” արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:

Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վարկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, և այլ բանի մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են` բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի “արանքում” ոչ-մի “X” մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:

Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում “տիեզերական ինքնաթիռ”, առավել ևս` 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թէ ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:

Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթհեթ են, իսկ ինքը երբևիցէ չի սովորել (առավել ևս` Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ ԲՈւՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև, ոչ մի աստղ չի հայտնաբերել:

Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից, խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, “չխայտառակել ռեսպուբլիկան”:

4. Իմ համոզմամբ տիեզերքը անծայրածիր է, իսկ Արթուրը պնդում է, որ ինքը մշակել է մի սարքի սխեմա, որով հնարավոր է ուսումնասիրել տիեզերքի 50 տոկոսը (մնացած 50 տոկոսն էլ երևի Արթուրի թոռները կուսումնասիրեն): 

5. Նյուտոնը լույսի արագության հետ ոչ մի կապ չի ունեցել և լույսի արագությունը տարիների ընթացքում չի կարող փոխվել:



6.Եթե Արթուրը մանկուց ուսումնասիրել է աստղագիտությունը, ապա պետք է իմանար, որ հայազգի առաջին տիեզերագնացը Ջեյմս Բաղյանն է, իսկ Արթուրը պնդում է, որ ինքը լինելու է առաջինը:


7. Արթուրը սկզբում ցուցադրել էր Նասայի պայմանագիրը, որում ամսաթվի կողքը նույնպես գրված է goda: Բացի այդ անգլերեն լեզվում ամսաթիվը գրելուց սկզբից գրվում է ամիսը, այնուհետև օրը, որից հետո նոր տարեթիվը ու դժվար թե Նասայում սա չիմանան:


8.Արթուրը իմանալով, որ մարդիկ նկատել են իր պայմանագրի վրիպումները (Երևի Photoshop-ի մասնագետը թերացել է ) հետագայում ուղարկել է այլ պայմանագիր:

9.Ql.am կայքի լրագրողը հարցազրույց է անցկացրել Արթուրի հետ, և այնտեղ Արթուրը ասում է, որ ինքը ինտերնետով գտել է Պուտինի համարը 3 ժամ հակերություն անելուց հետո: Հետաքրքիր է իմանալ, այդ ինչ նոր հակերության տեսակ է նախագահների համարները իմանալը: Չէ Արթուրը մի բան խառնում է, նա աչքիս Օդնոկլասնիկով գտել է Վ.Պուտինին և հանդիպում պահանջել Կրեմլի ժամացույցի տակ: Լավ ենթադրենք նա գտել է համարը ու զանգել: Բայց ոնց է լինում, որ Պուտինը հաջորդ օրը հետ է զանգել ու ասել արի ժամացույցի տակ :

10.Ըստ Արթուրի կանխատեսումների, կլիմայակ փոփոխություններ են լինելու ու Հայաստանում մյուս տարի ձյուն չի գալու, իսկ այս տարի հունվարի 13-ից կգա ու հունվարը ցուրտ կլինի: Ինչպես հիշում եք մինչև հունվարի  13 լավ էլ ձյուն եկավ, իսկ ինչ վերաբերում է ցրտին, ապա նորածին երեխան էլ գիտի, որ Հայաստանում հունվար ամիսը ցուրտ է լինում:

11. Արթուրը գտել է X մոլորակ, որի վրա մարդ կա: Հետաքրքիր է իմանալ, այդ մարդիկ հայերեն խոսում են?


12. Նասան Արթուրին հանձնարարել է կառուցել 200.000 մարդ տեղավորող օդանավ: Նախ հնարավոր չէ կառուցել այդպիսի ծավալով օդանավ, երկրորդն էլ Ինչքան պետք է Նասան անխելք լինի, որ 200.000 մարդու ճակատագիր թողնի Արթուրի հույսին:

13. Այս փաստը ես միանգամից նկատեցի հարցազրույցի մեջ: Արթուրը նշում է, որ ինքը ստեղծել է winstars ծրագիրը, որով նայում է աստղերին: Ես անձամբ ներբեռնեցի այդ ծրագիրը և համոզվեցի, որ Արթուրը դրա պատրաստման հետ այնքան կապ ունի, ինչքան որ ես Windows XP-ի հետ (այսինքն ոչ մի կապ ): Ծրագիրը գրել է Ֆռենչ Ռիչարդ անունով մի մարդ 2002 թվականին:

14. Կարծում եմ այս վերջին ապացույցից հետո էլ չարժի ոչ մի բանից խոսել, որը գտել եմ նորից Ql.am կայքից: Արթուրին խնդրում են, որպեսզի նա Նասայից կրկին պահանջի պայմանագիրը: Իսկ Նասան ուղարկում է սա՝

լուսանկարը վերցված է QL.am կայքից

Կարծում եմ նկատեցիք, որ Nasa-ի ադմինիստրատորը իր էլեկտրոնային հասցեն բացել է այսպես՝ nasa_66@mail.ru, որից գալիս ենք այն եզրահանգման, որ Արթուրի փաստաթուղթը ուղարկել է կամ Արթուրը, կամ Արթուրի կոմպյուտրշիկ ընկերը: 


Թարմացված:
Ավելացնեմ նաև, որ վերջերս մեր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է մեր հերոսին և ողջունել նրա տիեզերական ունակությունները:




Նշեմ նաև, որ ս.թ. մարտի 3-ին հայլուրով պաշտոնապես հերքեցին Արթուրի կողմից ներկայացված բոլոր տվյալները:




Թարմացված 10.03.10թ.
Ինտերնետում հայտնաբերեցի, որ Արթուր Պողոսյանը խոստովանել է իր մեղքը ու պատճառաբանել է, որ հայերեն լավ չգիտի:


Anjela Sargsyan, Անժելա Սարգսյան, Angela Sagsyan, lusankarner AnjelaSargsyan.com, AnjelaSargsyan, nkarner, video

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
58 Comments

58 մեկնաբ.:

  1. :)) ԷԷԷԷԷ դե Արմեն թողեիր գոնե մի քիչ էլ ղժժժաինք էլի, ինչի՞ սենց բոլոր բացահայտումները մի անգամից արեցիր: Հա իմիջայլոց ինձ էլ շուտով տալու են դոկտոր ֆիլալագիչեսկիխ նաուկ պո կվանտովոյ դինամիկե ի պո յուրիդիչեսկոմու պռավու =))

    ReplyDelete
  2. Վաաաայ Էս ովաաաաաաաաաա... մեռաաաաաա :))

    ReplyDelete
  3. աաաաաաաաայ, պոռտը տեղը դրեցիր :))))))))))))
    Բա սա կարդացել ե՞ս http://armenpress.am/news/more/id/642919/lang/am

    ReplyDelete
  4. Դե Հրանուշ Հակոբյանի զեմլյակնա, առաջա տանում երեխուն :Ճ

    ReplyDelete
  5. Շատ լավն էր.., շնորհակալություն Արմեն ջան;Ճ

    ReplyDelete
  6. Դեմքություն էր :)) :)) :)) 100:0 ես արել Արմեն ջան։ Ես էլ չէի հավատում էդ տղուն։

    ReplyDelete
  7. Hzoraaaa
    Der ayspisi hetaqrqir post kardacac chkam!=))

    ReplyDelete
  8. Uxxx lavn er =)) Mersiiii :))

    ReplyDelete
  9. axper vonts el cheq alarel , esqan grel eq es "xeloqi"
    vrov

    ReplyDelete
  10. Շատ լավն էր... Ապրես Արմեն ջան

    ReplyDelete
  11. Es Artur@ voncvor Tigran Karapetichn @lni...

    ReplyDelete
  12. Բավականին երկար ժամանակ սպասում էի նման մի հոդվածի և լավ է որ եղավ, ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ ԱՐՄԵՆ... Արթուրի մասին ոչինչ չեմ ուզում ասել...Նրան լսողներին և "գովազդողներին" նույնպես չգիտեմ ինչ ասեմ:

    ReplyDelete
  13. Կարդացեք նաև սփյուռքի նախարարի ընդունելությոն մասին /http://armenpress.am/news/more/id/642919/lang/am/ Կարծեմ ինքն էլ ֆիզիկոս է ??????

    ReplyDelete
  14. es hodvaci verji dzaynagrutyun@ lseq

    http://ql.am/?p=1254

    iskakan ALM 2 kam AlM vozvrashaetca!

    ReplyDelete
  15. =)):)) HALALA ARMEN JAN=))=))=))=))=))=))

    ReplyDelete
  16. կարծում եմ էս "հանճարի" ի հայտ գալով մենք փաստել ենք, որ մեր գիտությունը կարգին առաջընթաց ա ապահովել :D

    ReplyDelete
  17. http://us.i1.yimg.com/us.yimg.com/i/mesg/emoticons7/24.gif

    ReplyDelete
  18. Փաաաաաաաաաաաահ, վախ հորս առև, ինձի բռնեք անհուսությունից չքցվեմ (առաջին հարկից): b-(
    Ամոթու գետինը մտա: Արմեն ջան, youTube-ին նամակ գրա ասա թող էդ վիդեոները հանեն, քանի շատ մարդ չի տեսե: Էղանք խախք-ու-խայտառակ:

    ReplyDelete
  19. Սկզբում ափսոսացի ժամանակդ, այն կորսված համարելով, հետո հիշեցի,թե ինչպես էի ծիծաղում րոպեներ առաջ ու դեռ ինձ նման քանիսն են
    Շատ գիտականորեն էր ամեն ինչ արված....

    ReplyDelete
  20. Evs mi anhetetutyun: ete ir aselov doktori gitakan astich'an uni, el inchu e uzum sovorel aspiranturayum?:)

    ReplyDelete
  21. Konfernasn el, banic parzvum e, zhuri uni, mrcanakayin tegher e bazhanaum u cankutyunner e katarum:)))))))))))))))))

    ReplyDelete
  22. Hargeli Armen shat chit,graget u dipuk qnnadatel u varkabekel es Arturin,,,,Bayc ankax ameninchic petq cher et tesak artahaytvel u etqan vsah xosel nra xabeba linelu masin.....Miguce duq sxalvum eq u Artury iroq ayn e inch iren nerkayacnum e.....:-/

    ReplyDelete
  23. Միգուցե այն է, ինչ ներկայացնում է, բայց որ փաստաթուղթը կեղծիք է, դա անզեն աչքով երևում է

    ReplyDelete
  24. իսկ այն կթվորուհի-մինիստրի մասին ինչու բան չեք գրել՞

    ReplyDelete
  25. Դե լրիվ որ գրեի, ամբողջ բլոգը տեղ չէր անի

    ReplyDelete
  26. xa xa xa ... meraaaa... manavand vor ayd verjin "namaki" mej nasa66-ikoxmic grac ka anglereni lezvi kanonneri kopit sxal...

    ReplyDelete
  27. Էս տղու հետ կապված հատուկ ժողովրդական ֆոլկլորային լեզուն եմ օգտագործում: Առաջին անգմամ կյանքումս այդ պահանջն առաջացավ: Սրան հայերեն ասում են, բա գետինը չի մտնում՞
    Մեզ էլ երևի պետք է ասել, բա լավ, բան ու գրոծ չունենք՝ էս կաթնատամ խեղկատակին լուրջ ենք ընդունում՞:
    Հրանուշն ինքն իբր ֆիզիկոս է, մեռածը, լավ դեպուտատություն անել չգիտեր, նախարարություն անելն էլ սա է՞:
    Վայ հայեր, հայեր, էս ինչ օրն ենք ընկել:

    ReplyDelete
  28. De Hranushin mi mexadreq, erevi vaxecela fizikaic Arturi het xosa, Artur@ cali mi koxm dni, qaxaqakanutyunica xosel :)))

    ReplyDelete
  29. Ծանր դեպք է: Տղան մեղք է, կկործանվի իր ապուշության պատճառով:

    ReplyDelete
  30. loooooooooooooooooooool axper ernek dzer havesin vor esqan nstel xoracel eq =))

    ReplyDelete
  31. Ցանկացած տիպի կեղծարարություն պետք է այ էսպես մանրամասն քողազերծել, թե չէ արդեն միամիտներ կան, որ սկսել են հպարտանալ էս փոքրիկ շառլատանով։ Ի դեպ, տեսանյութից չի երևո՞ւմ, որ նրա մոտ ինչ-որ բան կարգին չէ։ Ամոթ Հրանուշ Հակոբյանին, կոմսոմոլի, կանանց կրծքի առողջության ու սոցապի հարցերը դորդ ու բեշ անելուց հետո անցել է Սփյուռքը կթելուն ու նման ,,սփյուռքահայերին,, փեշի տակ է առնում։

    ReplyDelete
  32. Mi ban el Es im komic avelacnem kapvac paymanagri SXALNERI het.... Ov Anglerenin tirapetuma @ndhanrapes, kimana vor HAYRANUN@ anglerenum grvuma aranc voreve HOLOVMAN aysinqn Taron voch te TaronOVICH........bacumaaaaa :D :D

    ReplyDelete
  33. http://video.mail.ru/mail/zorrotv/_myvideo/4.html

    ReplyDelete
  34. Շնորհակալ եմ տեսանյութի համար, հենց հիմա կտեղադրեմ

    ReplyDelete
  35. Ի տարբերություն մյուսների, իմ ծիծաղը չի գալիս, այս պատանուն հոգեբույժի օգնություն է հարկավոր: Ես ձեռք առնելու համառ չեմ ասում, այլ ամենայն լրջությամբ:

    ReplyDelete
  36. Մենք ոչ թե Արթուրի վրա ենք ծիծաղում, այլ այն մարդկանց վրա, ովքեր լուրջ մասնագետներ են ու պաշտոնյաներ և հավատացել են նրա ասածներին

    ReplyDelete
  37. Teghn er Hrushin

    ReplyDelete
  38. Ամոթ է նման բաներ գրելը մեր հայրենակցի վերաբերյալ,նա արժանի չէ նման վերաբերմունքի:Հայի նախանձն ու չարությունն է խոսում մեջներդ:Ձեր կարծիքով այդ բոլոր մարդիկ,որ շփվել են նրա հետ ապուշներ են և չէին հասկանա կեղծիքը.դուք էլ նորօրյա պուարոներ եք`չգիտեինք:

    ReplyDelete
  39. Ես զարմանում եմ, որ էսքան բանից հետո դեռ մարդիկ կան, որ հավատում են մեր հերոսի ասածներին..

    ReplyDelete
  40. Ժողովուրդ, մի բան հարցնեմ էլի, ինչի պիտի նասայի հետ պայմանագրում խոսվի որ մինչև 2016թ էս տղեն պիտի ՑԵՂ ունենա???? (2-րդ վիդեոռեպորտաժ,8.06)

    ReplyDelete
  41. իյաա.. ինչպես թե ինչի պիտի ցեղ ունենա?? որ հանկարծ թռնի Կոսմոսում լավ տուն տեղ չդնի ու մնա էնտեղ... դեպի Տիեզերք վիզայի 1-ին պայմանը: եղբայր, Երկրի վրա քեզ պահող ինչ ունես??

    ReplyDelete
  42. Կազանի 1000-ամյակն ել ոչ թե 2007-ին էր, ինչպես ասում է Արթուրը, այլ 2005-ին:

    ReplyDelete
  43. Московский институт-центр - էտ ո՞րն ա: Մոսկվայում տենց բան չկա: Կա ИНСТИТУТ АСТРОНОМИИ РАН, միգուցե դա՞ ի նկատի ուներ մեր հերոսը:

    ReplyDelete
  44. Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике... մահ ա: Քիչ ա, երեք տարում ա ՄՊՀ-ն ավարտել, մի բան ել դոկտոր ա ստացել: Մալադեց տղա: Ուրիշներին մի 10 տարի ակտիվ ուսում ու գիտական աշխատանք ել դրա համար չի հերոիքում:

    ReplyDelete
  45. Էլ չասած նրա մասին, որ ոչ "доктор космонавтики", ոչ ել "доктор аэронавтики" - նման գիտական կոչումներ գոյություն չունեն: Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике... և "բժշկության եռանկյունու", կասեր Վահրամ Սահակյանը:

    ReplyDelete
  46. Վայ ժողովուրդ ջան 6 տարի ֆիզիկայի ֆակուլտետում սովորել եմ ու մինչև հիմա չգիտեի, որ լույսի արագությունը Նյուտոն պապինա հաշվել:

    ReplyDelete
  47. Հոգեկան հիվանդ ա այա տղան, ինքը իրոք մեղք ա ժողովուրդ, հուսով եմ այս PR-ի արդյունքում կգտնվի գոնի մի մարդ, որը կփորձի բուժել այս երիտասարդին: Համ ծիծաղս ա գալիս, համ էլ մեղքս ա գալիս )))))) Ես առաջարկում եմ հաշիվ բացենք, փող հավաքենք բուժենք մեր տաղանդավոր հիվանդին, որպեսզի նա չխայտառակի մեր ռեսպուբլիկան ))))))))))

    ReplyDelete
  48. bayc du inch axmax kompozitores!!!! Arturik..

    ReplyDelete
  49. joxovurd jaan!!! srtnerit motik mi @ndunenq,, chnayac,, eselem zayranum naeluc, vor ira karch u himarik xelqov uzuma martkanc havaracni ...bayc de,, take it easy :)

    ReplyDelete
  50. Համաձայն եմ, պետք չի էս պատմության պատճառով նյարդայնանալ, ինչպես կասեր Ցոլակ Հակոբյանը` թուլացրեք ձեր նյարդերը..Բայց ամեն դեպքում հալալա, որ կարողացավ իր հիմար տեղով շատերին հիմարացնել:D:D:D

    ReplyDelete
  51. ha lav inch mi drel xoracel eq, de hima apusha apushutyunnera xosum, bayc mardik el vor dnum qnnarkum en ira asacnery u amen dzev hakacharum en iranc vichakn el pakas lurj chi =)) ;;)

    ReplyDelete
  52. Ինձ համար բազում հարցեր առաջացան, կամ այս տղան տաղանդավոր խաբեբա է ու լավ "Մոնտաժնիկ" ընկեր ունի, կամ էլ այս ամենը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի ու Ամերիկայի գիտնականները "Կարմիր գրքում" հայտնվելու եզրին են

    ReplyDelete
  53. vay es hayer@ vay, senc ban menak es erkrum klni, urish voch mi erkrum mi hat inqnahrchaki masin azgovi senc chein qnnarki, ijnem bak ira nman 10 hogi khavaqem astx ksarqem, sax or@ eterov u qnnarkumnerov tox xosan iranc masin

    ReplyDelete
  54. mi ban harcnem eli ? ba dproci masin xi ban chi grvum ? ka tenc dproc es mardu anunov ?

    ReplyDelete