Անի Երանյան անունը Հայաստանում ամենաշատ աճող որոնումն է

Ամսաթիվ



Շաբաթներ առաջ Google որոնողական համակարգում Հայաստանյան որոնումների առյուծի բաժինը զբաղեցնում էր Անժելա Սարգսյան անվանումը: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում մեր էլեկտրոնային լրատվական միջոցների կողմից տարածված անստույգ տեղեկատվության հետևանքով Անի Երանյան անվանումն այժմ զբաղեցնում է Հայաստանում ամենամեծ տեմպերով աճող որոնումների վերին հորիզոնականներում: Ցավալի փաստ է, որ բավական է մեր  լրատվական կայքերից որևէ մեկը սխալ ինֆորմացիա տարածի, դրան հետևում են մոտ 100-ի հասնող լրատվական կայքերի կողմից այդ ինֆորմացիայի վերահրապարակումը՝ առանց այդ ինֆորմացիայի ստույգության ճշտման: Չեմ ուզում անդրադառնալ այդ պատմությանը և անիմաստ եմ գտնում նշել, թե ինչի հետևանքով է Google-ում տիրում նման իրավիճակ: Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է կատարվում հայկական որոնումներում, եկեք տեսնենք վերջին շաբաթում Հայաստանում ամենամեծ տեմպերով աճող որոնումները

1.ani eranyan 250%-ից ավել
2.ani yeranyan    250%-ից ավել
3.անի 250%-ից ավել
4.անի երանյան 250%-ից ավել
5.odnoklassniki ru +250%
6.sumerki +80%
7.ru +70%
8.www.odnoklassniki.ru +60%
9.kdwin  +40%


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
3 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

3 մեկնաբ.:

  1. Արմեն ջան, լրիվ համաձայն եմ, մեր լրատվականները դարձել են քոփիփաստ անող ռոբոտների մի հավաքածու.. իրավիճակը տխուր է: Մարդիկ էլ ոչխարների հոտի նման ընկնում են ու սկսում փնտրել, փնտրել.. Անի Երանյանը հետաքրքիր է ինչ է մտածում այս ամենի մասին..

    ReplyDelete
  2. bajc du ele s PR anum Armen !!!!

    ReplyDelete