Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես գտնել և ջնջել Gmail-ում մեծ ծավալ զբաղեցնող նամակները


Gmail-ից օգտվողներին ուզում եմ տեղեկացնել, որ գոյություն ունի մի կայք, որի միջոցով կարող եք հայտնաբերել և ջնջել մեծ ծավալ զբաղեղնող նամակները: Ինչպես գիտեք Gmail-ը հատկացնում է 7 ԳԲ ազատ տարածք և ժամանակի ընթացքում այդ տարածքը լցվում է մեծ ծավալի ու քանակի լուսանկարներով կամ փաստաթղթերով: Շատ նամակների դեպքում հեշտ գործ չի դրանք հայտնաբերել և ջնջել: Դրա համար գոյություն ունի մի հիանալի ծառայություն, որը ավտոմատ գտնում է մեծ ծավալով ֆայլերը և դասավորում դրանք ըստ բաժինների: Այդ ծառայության շնորհիվ ես ջնջեցի իմ Gmail-ից 3 GB ինֆորմացիա, ինչը կարծում եմ շատ մեծ արդյունք է:

1. Այցելեք այս կայքը:
2. Գրեք ձեր Gmail-ի էլեկտրոնային հասցեն



3. Սեղմեք Find Big Mail
4. Ծառայությանը տվեք իրավասություններ (grand access)


5. Պարբերաբար սեղմեք Refresh` մինչև 100 տոկոսը չլրանա
6. Գործընթացի ավարտից հետո կտեսնեք վիճակագրական տվյալներ:


7. Այցելեք Gmail և կտեսնեք նոր ստեղծված բաժիններ (label), որոնցում դասավորված են համապատասխան ծավալի ֆայլերը: Օրինակ 10 Mb-ից մեծ նամակների բաժնի անվանումը FindBignMail>10Mb է:






Սեղմեք այդ բաժնի վրա և ջնջեք նամակները (եթե իհարկե դրանք ձեզ պետք չեն): Այնուհետև հերթով անցեք FindBigMail-ով սկսվող բոլոր բաժինների վրայով և ջնջեք համապատասխան նամակները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն