Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես iPhone-ի կամ iPad-ի վրա լսել Youtube-ի երգերը և միաժամանակ կատարել այլ գործողություններ


iPhone և iPad սարքերի համար նախատեսված Youtube-ի պաշտոնական հավելվածն ունի մի շատ մեծ թերություն: Այն թույլ չի տալիս երգեր լսել և այդ նույն սարքի վրա միաժամանակ կատարել այլ գործողություններ: Այսինքն, եթե տեսահոլովակը դիտելու ընթացքում ծալեք Youtube-ի հավելվածը, ապա այն ավտոմատ կդադարի նվագարկել: Եթե ցանկանում եք Youtube-ում երգեր լսել և միաժամանակ այլ ծրագրերից օգտվել (կամ խաղեր խաղալ), ապա կարող եք օգտվել հետևյալ երկու պարզ մեթոդներից:

1. Օգտվեք Safari ծրագրից
iOS համակարգի Safari ինտերնետ դիտարկչով բացեք Youtube կայքը և միացրեք որևէ տեսահոլովակ: 


Այնուհետև ծալեք Safari ծրագիրը (սարքի վրա սեղմեք Home կոճակը): Բացեք Control Center վահանակը և սեղմեք play կոճակը:



Այս մեթոդի թերություններից մեկն այն է, որ Youtube-ում մի քանի երգերից կազմված ցանկ լսելու դեպքում Control Center-ի երգը փոխելու կոճակները չեն աշխատում: Այսինքն աշխատում են միայն play և pause կոճակները:

2. Օգտվեք այլ հավելվածներից
App Store-ում գոյություն ունեն մի շարք հավելվածներ, որոնք նախատեսված են Youtube-ով տեսահոլովակներ դիտելու համար: Դրանք ոչ միայն ներառում են Youtube-ի ստանդարտ ֆունկցիաները, այլ նաև ավելացնում են նոր ֆունկցիաներ: Նմանատիպ հավելված է Music Tubee ծրագիրրը:



Այս հավելվածը թույլ է տալիս ծալել ծրագիրը և միաժամանակ լսել Youtube-ի երգերը: Այս դեպքում աշխատում են նաև Control Center-ի բոլոր կոճակները: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն