Վերջապես Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad-ի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjKIQG-ecFNp_dMTSvSZrUY2rSiE8f2Cer3lO8DYJ9bvMZfUDvBGksNzI9a02eo-ob0bEpmzACC9i00vULCB3qHnyytJatrMI_BYPKjvkGLB0GLOiSF8g-3opbv8I3g0TZF7fGj3borNc8/s1600/facebook_messenger_for_ipad.0_standard_640.0.png)
Վերջապես iPhone-ի համար նախատեսված Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad սարքերի վրա: Ճիշտ է, այն նախկինում նույնպես հնարավոր էր օգտագործել iPad-ների վրա, սակայն ծրագրի չափերն ու որակը խախտվում էին: Բացի այդ, նախկինում iPad-ով App Store-ում որոնելիս այդ հավելվածը չէր ցուցադրվում: Հիշեցնեմ, որ Facebook Messenger հավելվածը հանդիսանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական մեսենջերը և նախատեսված է հաղորդագրութուններ, վիդեոներ, նկարներ ուղարկելու համար: Այս հավելվածով հնարավոր է նաև կատարել վիդեոզանգեր: Facebook Messenger հավելվածը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից: