Android М համակարգը հավանաբար կներկայացվի մայիսի 28-ին

Ամսաթիվ

Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը հավանաբար կներկայացվի ս.թ. մայիսի 28-ին կայանալիք Google I/O համաժողովի ժամանակ: Այդ համակարգի մասին դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, սակայն համաժողովի մասնակիցները գրաֆիկի մեջ նկատել են Android M-ի մասին տեղեկություն: Տվյալ պահին Google I/O կայքից այդ ինֆորմացիան ջնջված է: 


Հավանական է, որ այդ համաժողովի ժամանակ Google-ը չհայտնի, թե ինչ է թաքնված M տառի հետևում և միայն ամիսներ անց այն հայտնի դառնա: Համենայն դեպս Android L-ի դեպքում այդպես եղավ: Հիշեցնեմ, որ Android համակարգի տարբերակների անունների առաջին տառերը անգլերեն այբուբենի հաջորդական տառերն են, իսկ անվանումները հիմնականում քաղցրավենիքների անուններ են: 



Դե ինչ, մեզ մնում է գուշակել, թե ինչ քաղցրավենիք է թաքնված M տառի հետևում: Ինտերնետում կարծիքներ կան, որ դա կարող է լինել Marshmallow, Mars, Milkshake, Muffin, M&M և այլն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն