Բարձրանալ վերև
Փնտրվում է...

staff.am: Աշխատանքի և կարիերայի նոր հարթակ



Մի քանի ամիս առաջ ստեղծված staff.am կարիերայի հարթակն արդեն իսկ հասցրել է իր ուրույն տեղը գտնել ոլորտում: Կայքը տվյալ պահին ունի ավելի քան 8500 գրանցված օգտատերեր, 250-ից ավել կազմակերպություններ և 350-ից ավել թափուր աշխատանքի հայտարարություններ: 


staff.am-ում օգտատերերը կարող են Facebook-ի և Linkedin-ի իրենց պրոֆիլների հիման վրա ստեղծել օնլայն ռեզյումե և իրենց պրոֆիլմերի ինֆորմացիան միանգամից տեղափոխել այս հարթակ: Հետագայում օգտատերերը կարող են օգտագործել այդ ռեզյումեներն աշխատանքի դիմելիս: Հնարավորություն կա նաև արտահանել ռեզյումեները PDF ֆորմատով:


staff.am կայքն ունի բավականին պարզ արտաքին ինտերֆեյս ու օգտակար գործիքներ: Աշխատանք փնտրող օգտատերերը կարող են ընտրել բանալի բառեր, ընկերություններ, տեխնոլոգիաների անուններ դրանց հիման վրա ստեղծել ու ստանալ ծանուցումներ: Օգտատերերը կարող են նաև հետևել իրենց աշխատանքի դիմումին և տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում այն:


Գործատուները կարող են StaffSearch Engine-ի միջոցով հեշտությամբ գտնել աշխատողների, ինչպես նաև օգտվել դիմումների օնլայն ընդունման և դրանց կառավարման համակարգից:


staff.am-ի անձնակազմը շատ ակտիվ է նաև համացանցում և դրանից դուրս: staff.am-ի թիմը շատ լուրջ է վերաբերվում իրենց բլոգին՝ StaffBlog-ին: Այստեղ կարող եք գտնել թարմ ու հետաքրքիր խորհուրդներ աշխատանք և աշխատակից փնտրելու վերաբերյալ: staff.am-ի թիմը նաև հանդիպումներ է կազմակերպում իր օգտատերերի հետ: Առաջին հանդիպումը կազմակերպվել էր LOFT HR ակումբի հետ համատեղ, իսկ երկրորդ՝ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի: staff.am-ը խոստանում է նման հանդիպումներ հաճախակի կազմակերպել:



Դե ինչ, ցանկանանք այս օգտակար ու հետաքրքիր կայքին նորանոր հաջողություններ, իսկ օգտատերերին մաղթենք, որպեսզի գտնեն իրենց երազանքի աշխատանքը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. shat lav kayqa ashxatanq pntrelu u gtnelu hamar

    ReplyDelete